Թևավոր խոսք

Կա մարդ` կա խնդիր, չկա մարդ` չկա խնդիր

Այս արտահայտությունը սխալաբար վերագրվում է Իոսիֆ Ստալինին. վկայություններ, որ նա նման բան երբևէ ասել է կամ գրել է չկան:

Այս արտահայտությունը Անատոլի Ռիբակովի (1911-1998) «Արբատի երեխաները» (կարդալ գիրքը ռուսերեն լեզվով) (1987) վեպից է: Այդպես է Իոսիֆ Ստալինը խոսում 1918 թ.-ին Ցարիցինում ռազմական մասնագետների գնդակահարության մասին. «Մահը լուծում է բոլոր խնդիրները: Չկա մարդ և չկա նաև խնդիր»: Ավելի ուշ, իր «Վեպ հիշողություն»-ում (1997) Ա. Ռիբակովը գրում է, որ այդ արտահայտությունը ինքը «հնարավոր է լսել է ինչ-որ մեկից, հնարավոր է նաև, որ ինքն է հորինել: Այդպիսին էր Ստալինյան սկզբունքը: Ես ուղղակի այն կարճ ձևակերպեցի»:

            

Реклама
Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , | Оставьте комментарий

Կարճատև հաղթական պատերազմ

Կարճատև հաղթական պատերազմը արտահայտություն է, որը 1904 թ.ին օգտագործվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի կողմից Ճապոնիայի հետ հասունացող պատերազմի կապակցությամբ. «Որպեսզի զսպենք հեղափոխությունը, մեզ հարկավոր է կարճատև հաղթական պատերազմ»:

Այս արտահայտությունը հետագայում սկսվեց օգտագործվել նմանատիպ դեպքերում, երբ ներքին քաղաքականության մեջ ձախողված երկրի կառավարությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել այդ փաստից՝ նմանատիպ «կարճատև հաղթական պատերազմ» սանձազերծելու ճանապարհով:

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , | Оставьте комментарий

Cherchez la femme

Cherchez la femme-ը (Շերշե լյա ֆամ) ֆրանսիական արտահայտություն է, որը բառացիորեն նշանակում է «փնտրեք կնոջը»: Այն իմաստով, որ երբ մարդն իրեն տարօրինակ է պահում կամ նրա գործողությունների շարժառիթը պարզ չէ, պատճառ կարող է լինել նրա փորձը թաքցնել անօրինական գործը կնոջ հետ կամ տպավորություն գործել կնոջ վրա: Այսինքն, այս արտահայտությունն ասողի կարծիքով իրադարձության, դժբախտության, հանցագործության պատճառը կինն է:

Արտահայտությունը թևավոր դարձավ Ալեքսանդր Դյումա-հոր «Փարիզի մոհիկանները» վեպի (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով), որտեղ  «Cherchez la femme, pardieu! cherchez la femme!» նախադասությունը փարիզյան ոստիկանության չինովնիկի ասացվածքն է: Նախադասությունը վեպում կրկնվում է մի քանի անգամ:

1864 թ.-ին Դյուման գրեց համանուն մի պիես, որտեղ այսպիսի նախադասություն կա. «Il y a une femme dans toutes les affaires; aussitôt qu’on me fait un rapport, je dis: „Cherchez la femme!“» (Յուրաքանչյուր գործում կին կա. երբ որ նրանք ինձ հաշվետվություն են բերում, ես ասում եմ. «Փնտրեք կնոջ»):

Դյուման օգտագործում էր այն արտահայտությունը, որն իսկապես օգտագործում էր ֆրանսիական ոստիկանության նշանավոր դարձած ոստիկան Գաբրիել դը Սարտինը (1729-1801): Դը Սարտինն էլ իր հերթին վերափոխել էր հռոմեացի պոետ Յուվենալի միտքը. նրա երգիծանքում ասվում է, որ հազիվ թե գտնվի մի դատավեճ, որտեղ կռվի պատճառը կին չլինի:

Categories: Տերմինաբանություն, Օրենսդրություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ամենավնասակար գրքերը

ԱՄՆ-ում հրատարակվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել մարդկության պատմության ամենավնասակար գրքերը: Ցուցակը կազմվել է նշանավոր գիտնականների և քաղաքական գործիչների հարցումների հիման վրա:

10-րդ տեղ: Վնասակարների վերջին հորիզոնականում է հայտնվել անգլիացի Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիտնականների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ այն քարոզում է պետության ակտիվ դերը երկրի տնտեսության մեջ:

9-րդ տեղ: Ֆրիդրիխ Նիցշեի «Բարու և չարի մյուս կողմում» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիրքը հետաքրքիր է, սակայն այն քարոզում է գերմարդու տեսությունը:

8-րդ տեղ: Ֆրանսիացի Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության կուրս»-ը: Կոնտը համարվում է պոզիտիվիզմի հիմնադիրը: Գրքի որոշ դրույթներ իսկապես կասկածի տեղիք են տալիս, սակայն ընդհանուր զարգացման համար այն կարելի է ընթերցել:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես, Գրականություն, Թևավոր խոսք, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 5 комментариев

ԽՍՀՄ-ում սեքս չկա

«ԽՍՀՄ-ում սեքս չկա»-ն թևավոր խոսք է, որի առաջացման պատճառ է հանդիսացել Լենինգրադ-Բոսթոն հեռուստակամուրջի («Կանայք խոսում են կանանց հետ») խորհրդային կին մասնակիցներից մեկի արտահայտությունը, որի տեսագրությունն արվել էր հունիսի 28-ին և եթեր էր հեռարձակվել 1986 թ.-ի հուլիսի 17-ին:

Արտահայտության առաջացման պատմությունը

1986 թ.-ին հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Պոզները և Ֆիլ Դոնահյուն կազմակերպում էին առաջին խորհրդա-ամերիկյան հեռուստակամուրջները: Շփման ընթացքում հեռուստակամուրջի ամերիկյան մասնակիցներից մեկը հարցնում է. «… Մեր հեռուստագովազդում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ: Դուք նման հեռուստագովազդ ունե՞ք»:

Խորհրդային կողմի մասնակիցներից Լյուդմիլա Իվանովնան (այդ ժամանակ նա «Լենինգրադ» հյուրանոցի ադմինիստրարտորն էր և «Խորհրդային կանանց կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը) պատասխանում է. «Դե, մեր մոտ սեքս… (ծիծաղ) սեքս մեզ մոտ չկա և մենք կտրականապես դեմ ենք դրան»:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, ԶԼՄ, Թևավոր խոսք, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Միջնամատի կամ Fuck You ժեստի առաջացումը

Միջնամատը կամ ֆաքը (անգլ. fuck) անպատշաճ ժեստ է, որը ենթադրում է, որ միջնամատը բարձրանում է վերև կամ առաջ, իսկ մնացած չորսը սեղմվում են բռունցքին:

Առաջացման պատմությունը

1415 թ.-ին Ազենկուրի մոտ ճակատամարտից առաջ ֆրանսիացիները, շտապելով տոնել հաղթանակը, առաջարկեցին ճակատամարտից հետո գերի վերցրած բոլոր զինվորիների միջնամատը կտրել, որպեսզի նրանք չկարողանային աղեղնալար ձգեին նետի վրա: Նշանավոր այդ անգլիական զենքը պատրաստված էր կարմրածառից (գեղձի), իսկ աղեղնալարի ձգման գործընթացը հայտնի էր որպես «գեղձիի փետրահանում»` անգլերեն «plucking the yew» կամ «pluck yew» (արտասանվում է «պլակ յու»):

Ի հիասթափություն ֆրանսիացիների` անգլիացիները հաղթեցին ճակատամարտը և հեգնաբար ֆրանսիացիների հետևից ցույց էին տալիս միջնամատը և գոռում «pluck you»: Հետագայում Պ տառը փոխարինվեց Ֆ շրթնատամային շփական բաղաձայնով:

Սակայն տարբերակ կա, որ միջնամատի անպատշաճ ժեստը գոյություն ուներ դեռևս անտիկ ժամանակներում: Այն հանդիպում է Արիստոֆանի «Ամպեր» կատակերգությունում և հռոմեացիների մոտ (լատ. digitus impudicus):

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Սեքս, Սպորտ, Տերմինաբանություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Կոզա Նոստրա

Կազմակերպության սխեման

Կոզա Նոստրան (սիցիլիերեն Cosa Nostra նշանակվում է «Մեր գործ»-ը) սիցիլիական հանցավոր կազմակերպություն է, որը ոմանց կողմից անվանվում է մաֆիա:

Հիմնադրվել է  XIV դարում.  XIX դարից խմբավորումը դարձավ միջազգային: Սկզբնապես խմբավորումը զբաղվում էր գյուղացիների պաշտպանությամբ (ներառելով ամենադաժան մեթոդները), որոնք բռնության էին ենթարկվում տերերի և գործատուների կողմից: Ավելի ուշ, Կոզա Նոստրան ընդարձակեց իր գործունեության միջավայրը` բոլոր առումներով դառնալով հանցավոր խմբավորում: XIX դարից խմբավորման գործունեության գլխավոր ուղղությունը դարձավ ավազակությունը:

Կազմակերպությունը կազմավորված էր խմբի տեսքով, որը կոչվում էր «ընտանիք» (famiglia): «Ընտանիք»-ն ուներ հստակ աստիճանակարգային կառուցվածք, որը ենթարկվում էր այսպես կոչված կնքահորը (padrino): «Ընտանիք»-ի գործունեության Читать далее

Categories: Հանցագործություն, Պատմություն, Տերմինաբանություն, Ազգագրություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հոտային մտածելակերպ

Հոտային մտածելակերպը (անգլ. Bandwagon effect) բնորոշվում է որպես ինդիվիդի հակվածությունը անել ինչ-որ բան (կամ հավատալ ինչ-որ բանի) միայն այն պատճառով, որ դրան հակված են շատ այլ մարդիկ:

Լիդսի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մոտավորապես (կամ ավելի) 200 հոգանոց խմբում այսպես կոչված «տեղեկացված փոքրամասնության» ձևավորման համար անհրաժեշտ է 5%. մնացած 95%-ը հետևում են նրանց:

Քաղաքականության մեջ`

Քաղաքական տեխնոլոգների կողմից հոտային մտածելակերպը բնորոշվում է որպես «հաղթող կողմի էֆեկտ», քանզի նման  կերպով են ազդում հասարակական կարծիքի հարցումները ընտրողների վրա: Հայտնի է, որ ընտրազանգվածը հակված է վերջնականապես կողմնորոշվել միայն հաղթողի օգտին հարցումների արդյունքների հրապարակումից հետո:

Դմիտրի Բիկովը «Նոր հայացք» թերթում գրում էր. «Այսպիսին է մեր ռուսական պարադոքսը` երկակի եվրասիական երկիրը համադրում է արևելյան ասկետիզմը կենցաղում եվրոպական անսանձ երևակայության հետ:

Ընդհանուր առմամբ, այն մեր կենցաղի երկակիության արտացոլումն է. ապրում ենք մենք ինչպես ասիացիներ, սակայն մտածում և երազում ենք ինչպես եվրոպացիներ: Հոտային մտածելակերպը գործում է երկու դեմքերում միաժամանակ»:

Հղումներ

Стадное чувство

Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Ջունգլիների օրենք

Ջունգլիների օրենքը (անգլ. The Law of the Jungle) արտահայտություն է, որը նշանակում է «յուրաքանչյուրն իր համար», «ամեն ինչ քեզ համար», «սպանիր, թե չէ կսպանվես» և «գոյատևում է միայն ուժեղագույնը»: Մարդիկ «ջունգլիների օրենք» են ասում այն ժամանակ, երբ պայքարը չափազանց դաժան է և առանց որևէ սկզբունքների:

Արտահայտության առաջացումը և նրա շանակությունը

Արտահայտությունն առաջացել է Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների օրենք»-ից (1894): Սակայն Կիպլինգը «Ջունգլիների գրքում» արտահայտությունն օգտագործում է որպես մի չգրված օրենք, որն օգտագործվում էր կենդանիների կողմից Հնդկաստանի ջունգլիներում: Կոնստանտնին Դուշենկոյի խմբագրությամբ մեջբերումների ժողովածուն արտահայտությանը տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Ուժեղները հաշվեհարդար են տեսնում թույլերի, խելացիները` ուժեղների, իսկ կառավարությունը բոլորի նկատմամբ»:

Գրիգորի Սոլգանիկի կարծիքով արտահայտությունն օգտագործվում է բացահայտ կամայականությունները և բռնությունը նկարագրելու համար:

Читать далее

Categories: Շոու-բիզնես, Տերմինաբանություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Փողը հոտ չունի

Վեսպասիանոսի պատկերը դրամի վրա

Վեսպասիանոսի պատկերը դրամի վրա

«Փողը հոտ չունի» (լատ. Pecunia non olet — «Փողը հոտ չունի») արտահայտությունը լատինական թևավոր խոսք է: Այն պատկանում է հռոմեացի կայսր Վեսպասիանոսին:

Գանձարանի համար լրացուցիչ շահույթ ապահովելու համար կայսրը հարկ դրեց հանրային զուգարանների վրա: Երբ կայսեր որդին հորը հանդիանեց նման արարքի համար, Վեսպասիանոսը նրա քթին մոտեցրեց այդ հարկից ստացված փողերը և հարցրեց, թե արդյոք դրանք հոտ ունեն: Որդու պատասխանը բացասական էր:

Հռոմեացիները չէին կարող իրենց զրկել մարմարե զուգարաններից օգտվելու հաճույքից, քանզի այնտեղ ևս, ինչպես և նշանավոր բաղնիքներ, գնում էին ոչ միայն անհրաժեշտությունից ելնելով, այլ նաև հանդիպումների և զրույցների համար: Կայսեր որոշումը արդյունքում ճիշտ դուրս եկավ, քանզի այն մեծ գումարներ սկսեց ապահովել գանձարանի համար:

Categories: Պատմություն, Թևավոր խոսք | Метки: , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.