Մարդիկ

ՖԻՖԱ 100

ՖԻՖԱ 100 ցուցակը (անգլ. FIFA 100) ներկայացվել է ՖԻՖԱ-ի կողմից 2004 թ.-ի մարտի 4-ին Լոնդոնում գլխավոր ֆուտբոլային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը: Ցուցակը կազմվել է բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի կողմից, որտեղ ընդգրկել էր այդ ժամանակ ապրող 125 նշանավոր ֆուտբոլիստների: Ցուցակում 100 թիվը նշանակում է ՖԻՖԱ-ի հարյուրամյակը: Պելեին անհրաժեշտ էր ընտրել 50 ֆուտբոլիստների: 125 ֆուտբոլիստներից 2-ը կանայք են և 75-ն էլ 2004թ.-ի դրությամբ ավարտել էին ֆուտբոլային կարիերան:

Քննադատությունը

Այս փաստաթղթի առնչությամբ ՖԻՖԱ-ի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին. որոշ ուսումնասիրողների կարծիքով ցուցակը կազմվել էր ՖԻՖԱ-ի` մասնավորապես նրա նախագահ Զեպ Բլատերի, այլ ոչ թե Պելեի կողմից և որ դրանում շատ են ժամանակակից ֆուտբոլիստները, որոնց ներդրումը ֆուտբոլում դեռ այնքան էլ մեծ չէ: Նույն ուսումնասիրողների կարծիքով` ցուցակը կազմվել է քաղաքական նկատառումներով, ինչի մասին խոսում է ցուցակի լայն աշխարհագրությունը:

Читать далее

Реклама
Categories: Մարդիկ, Պատմություն, Սպորտ, Խաղ | Метки: , , , , | 1 комментарий

Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները

  • Նույնիսկ Հիսուսը բոլորին դուր չէր գալիս, էլ ի՞նչ խոսք կարող է լինել իմ մասին:
  • Կան մարդիկ, որոնք ուրախանում են հաղթանակից հետո: Ես դրա համար ժամանակ չունեմ:
  • Ես միշտ պատրաստ եմ մարտի: Չնայած ինձ հաշիվ են տալիս, որ չեմ պատկանում ֆուտբոլային կլաներից որևէ մեկին, որոնք բաժանում են խաղաթղթերը և որոշում խաղի կանոները: Բացի այդ, ես մեծ ֆուտբոլիստ չեմ եղել, դրա համար էլ չեմ կարող հույսս դնել իմունիտետի վրա, որն ունեն այն մարզիչները, որոնք նախկինում խաղացողների փառահեղ կարիերա են ունեցել:
  • Տեղափոխվիր իմ թիմ և երբեք երկրորդը չես լինի:
  • Ես «Ռեալ» փողի համար չտեղափոխվեցի: Ինձ առանց այն էլ մի փոքր ամոթալի է, թե ինչքան եմ ես վաստակում տնտեսական ճգնաժամի ժամանակ: Ինձ համար կարևոր է հաճույք ստանալ իմ գործունեությունից և բացի այդ հարգանք վայելել հենց այն երկրում, որտեղ ոչ քիչ տհաճ րոպեներ եմ ապրել:
  • Ես իտալերեն եմ սովորել մի քանի ամիսների ընթացքում օրեկան 5 ժամ, որպեսզի շփվեմ լրագրողների և երկրպագուների հետ: Սակայն ինձ այնուամենայնից մեղադրում էին այն բանում, որ ես նրանց բավարար հարգանքով չեմ վերաբերվում: Իսկ հենց այդ նույն Ռանիերին Անգլիայում 5 տարի աշխատելուց հետո դժվարությամբ էր կարողանում բարևել:
  • Ես ցականում եմ փոխել ֆուտբոլի փիլիսոփայությունը: Ուրիշ այդպիսի մարզիչներ չկա:
  • «Չելսի»-ն առաջին անգլիական թիմն էր, որ սկսեց կիրառել 4-3-3 մարտավարությունը: Իսկ արդեն հետո այդպես սկսեցին խաղալ և’ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և’ «Արսենալ»-ը: Այսինքն, իմ շնորհիվ Անգլիայում փոխվեցին և’ մարտավարությունը, և’ մարզումային մեթոդները:
  • Ինչն էր ինձ միանշանակ դուր գալիս Իտալիայում` չկամեցողների աղմուկը: Ես իմ կարծիքն էի հայտնում որպես ազատ մարդ ազատ երկրում և այդժամ սկսվում էր այդ աղմուկը: Դա ինձ դուր էր գալիս. առաջնությունը դեռ չէր սկսվել, իսկ ես արդեն գերշահադրդված էի:
  • Ես ցանկանում եմ դառնալ առաջին մարզիչը, որը հաղթել է Չեմպիոնների Լիագում երեք տարբեր թիմերի հետ:
  • Եթե ինձ հասարակ կյանք հարկավոր լիներ, ես կմնայի «Պորտո»-ում` գեղեցիկ կապույտ բազկաթոռ, մշտական մասնակցություն Չեմպիոնների Լիգայում, Աստված և նրանից անմիջապես հետո` ես: Читать далее
Categories: Մարդիկ, Սպորտ, Փիլիսոփայություն, Խաղ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսուա Ժերար Ժորժ Օլանդը (ֆր. François Gérard Georges Hollande) (օգոստոսի 12, 1954, Ռուան) ֆրանսիացի քաղաքական գործիչ է, եղել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղարը 1997-2008 թթ.-ին: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Տյուլ քաղաքի քաղաքապետ: 2004 թ.-ի ամռանը Օլանդը հայտարարեց նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորության մասին, սակայն այնուհետ մեղմեց իր քաղաքական ամբիցիաները:

Սեգոլեն Ռուայալի քաղաքացիական ամուսինն է, ունեն 4 երեխա: 2007 թ.-ի հունիսին հայտարարվեց Օլանդի և Ռուայալի ամուսնալուծության մասին:

            

Categories: Մարդիկ, Քաղաքականություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը (անգլ. Megan Denise Fox) ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել է:

Կենսագրությունը

Մեգան Դենիզ Ֆոքսը ծնվել է 1986 թ.-ի մայիսի 16-ին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Մեգանն ունի իռլանդական, ֆրանսիական և հնդկացիական արմատներ: Նրա հայրը պայմանական ազատազրկվածների բանտում բանտապահ էր աշխատում: Երբ Մեգանը 3 տարեկան դարձավ, նրա ծնողները ամուսնալուծվեցին, սակայն Մեգանի մայրը շատ շուտով կրկին ամուսնացավ իրենից անհամեմատ տարիքով մեծ տղամարդու հետ, որն էլ Մեգանին և նրա ավագ քրոջը տարավ Ֆլորիդայի Պորտ Սենտ Լյուսի քաղաք: Հայրացուն հին բարքերի տեր անձնավորություն էր և արդյունքում խիստ դաստիարակությունը պատճառ դարձավ Մեգանի մոտ  ագրեսիայի անվերահսկելի բռնկումների:

5 տարեկանում Մեգանը սկսեց զբաղվել պարերով և մասնակցել դրամատիկական խմբակում: Առաջին դերերից մեկը կայացավ «Արևային արձակուրդներ» ֆիլմում 2001 թ.-ին, որտեղ կերտեց զզվելի գեղեցկուհու դերը, որը հանգիստ չէր տալիս Օլսեն քույրերի հերոսուհիներին: 16 տարեկանում նա արդեն Ֆլորիդայում նկարահանված մի քանի ֆիլմերի ռեզյումեներ ուներ: Դրանց մեջ էր նաև Մայքլ Բեյի «Վատ տղաներ 2»-ը: Մեկ տարի անց Մեգանը մոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես: 2003-2004 թթ.-ի ընթացքում Մեգանը էպիզոդիկ դերեր է խաղում «Օուշենի փողոցը», «Ինչի համար եմ քեզ սիրում», «Երկուս ու կես մարդ» և «Օգնություն» ֆիլմերում: 2004 թ.-ին Մեգանը երկրորդական դերեր էր խաղում Հոլիվուդում Լինդսեյ Լոհանի հետ «Բեմի աստղը» ֆիլմում, 2004-2006 թթ.-ին խաղում էր Սիդնի Շանովսկու դերը «Էկրանի թագուհին» սերիալում:

2007 թ.-ին Մեգանը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ մասնակցեց 2007 թ.-ի ամենադիտարժան ֆիլմում՝ «Տրանսֆորմերներ»-ում, որտեղ խաղաց Միքայելա Բեյնսի դերը: 2008 թ.-ին խաղաց նորելուկ աստղի դերը «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ֆիլմում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, ԶԼՄ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Փաստեր Չե Գևարայի մասին

  • Էռնեստո Չե Գևարային մանուկ ժամանակ անվանում էին Տետե, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ»:
  • Ուսումնական առաջին երկու տարին նա չէր կարողանում դպրոց հաճախել և տանն էր սովորում, քանի որ տառապում էր ասթմայի ամենօրյա ցավերով: Բրոնխային ասթմայի առաջին ցավերը Չեն զգացել էր դեռևս երկու տարեկանում և այդ հիվանդությունը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում:
  • Դեան-Ֆունեսի անվան պետական քոլեջ Չեն ընդունվեց 30 տարեկան հասակում:
  • Չեն ծնվել էր Արգենտինայում, սակայն Կուբայով սկսեց հետաքրքրվել 11 տարեկան հասակում, երբ Բուենոս-Այրես էր եկել կուբացի շախմատիստ Կապաբլանկան: Չեն շատ էր հետաքրքրվում շախմատով:
  • 4 տարեկանից Չեն տարվում է ընթերցանությամբ, իսկ նրանց տանը կար մի քանի հազար գրքերից կազմված մեծ գրադարան:
  • Չեն շատ էր սիրում պոեզիա և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:
  • Չեն ուժեղ էր ճշգրիտ գիտություններում՝ հատկապես մաթեմատիկայում, սակայն ընտրեց բժշկի մանագիտությունը:
  • Պատանի տարիքում Չեն հետաքրքրված էր ֆուտբոլով, ռեգբիով, ձիասպորտով, գոլֆով և շատ էր սիրում ճամփորդել հեծանիվով: Читать далее
Categories: Մարդիկ, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | 1 комментарий

Պատմության ամենատաղանդավոր և ամենախելացի մարդը

Ուիլյամ Ջեյմս Սիդիսը ծնվել էր 1898 թ.-ի ապրիլի 1-ին Նյու Յորքում: Նա էմիգրանտ հրեաների զավակ էր, որոնք ԱՄՆ էին տեղափոխվել Ուկրաինայից: Նրա ծնողները նշանավոր մասնագետներ էին իրենց ոլորտներում. Բորիս Սիդիսը հոգեբանություն էր դասավանդում Հարվարդում և այդ ժամանակվա ԱՄՆ-ի ամենանշանավոր հոգեբաններից էր, իսկ մայրը՝ Սառան, ավարտել էր Բոսթոնի բժշկական համալսարանը, սակայն թողել էր աշխատանքը Ուիլյամին դաստիարակելու համար:

Ծնողները ցանկանում էին որդուն հանճար դարձնել՝ օգտագործելով կրթության սեփական մեթոդները, ինչի համար նրանց քննադատում էին:

1 տարեկանում նա արդեն գրել գիտեր:  18 ամսականում տղան արդեն կարդում էր «New York Times» թերթը: 4 տարեկանում նա արդեն բնօրինակով կարդացել էր Հոմերոսի ստեղծագործությունները: 6 տարեկանում Ուիլյամը գիտակցաբար աթեիստ դարձավ: Մինչև ութ տարեկանը լրանալը նա արդեն 4 գիրք էր գրել: 8 տարեկանում նա արդեն 8 լեզու գիտեր՝ անգլերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, իվրիտ, ֆրանսերեն, գերմաներեն և իր ստեղծած լեզուն: Նրա IQ-ն տատանվում էր 250-ից 300-ի սահմաններում (պատմության մեջ գրանցված ամենաբարձր IQ-ն):

11 տարեկան հասակում Ուիլյամն ընդունվեց Հարվարդ և շատ չանցած դասախոսություններ էր կարդում Հարվարդի մաթեմատիկական ակումբում: 16 տարեկանում նա գերազանցությամբ ավարտեց Հարվարդը:

Մինչ այժմ պահպանվել են ամերիկյան պատմության, տիեզերագիտության և հոգեբանության մասին նրա աշխատությունները: Սիդիսը հավաքում էր երկաթգծերի տոմսեր և զբաղվում էր տրանսպորտային համակարգերի ուսումնասիրությամբ:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Մարդիկ, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Սոֆի Մարսո

Սոֆի Մարսոն (ֆր. Sophie Danièle Sylvie Marceau, իսկական ազգանունը Մոպյու(ֆր. Maupu)) ֆրանսիացի դերասանուհի է:

Կենսագրությունը

Սոֆին ծնվել է 1966 թ.-ի նոյեմբերի 17-ին Փարիզում: Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը վաճառողուհի:

Կինոյում Սոֆին պատահաբար է հայտնվել. իր ընկերուհիներից մեկից նա իմացել էր, որ Կլոդ Պինոտոն դեռահասների է ընտրում իր նոր ֆիլմի համար և որոշեց ուղղակի ուղեկցել ընկերուհուն: Արդունքում մի քանի հազար դեռահասներից ընտրեցին 14-ամյա Մարսոյին: Այդպես, մեկ վայրկյանում Սոֆի Մարսոն դարձավ աստղ: «Բում» (1980) ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և շուտով նկարահանվեց շարունակությունը՝ «Բում 2» (1982), որի համար Սոֆին ստացավ «Սեզար» մրցանակը «Լավագույն սկսնակ և ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում:

16 տարեկանում նա արդեն խաղում է Ժերար Դեպարդիեի և Կատրին Դենյովի հետ «Ֆորտ Սագան» ֆիլմում: Դեպարդյեն նրա խաղընկերը կդառնա նաև Մորիս Պյալի «Ոստիկանություն» ֆիլմում: 1984 թ.-ին նա նկարահանվում է «Խենթ սեր» ֆիլմում, որն իր մասնակցությամբ Անջեյ Ժուլավսկիի առաջին ֆիլմն էր: Դրան հետևում են «Իմ գիշերները չքնաղ են ձեր ցերեկներից» և «Կապույտ նոտա» ֆիլմերը:

Միևնույն ժամանակ Սոֆին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում Ֆրանսիայի խոշորագույն կինոընկերության «Gaumont»-ի հետ, սակայն շուտով այն չեղյալ է համարում. աղջիկը սիրահարվել էր լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիին և աշխատելու ցանկություն չուներ: Կինոընկերությունը պատժեց Սոֆիին պայմանագիրը չեղյալ համարելու համար և նա ստիպված էր իր աշխատած բոլոր փողերը վճարել նրանց:

Այդ ժամանակից սկսած նա դարձավ ամենանշանավոր և ամենահարգված դերասանուհիներից մեկը իր երկրում, չնայած որ նա դեռ համաշխարհային էկրանի աստղ չէր: Սոֆիի առաջին անգլիալեզու դերը արքայադուստր Իզաբելայի դերն էր Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» ֆիլմում: Երբ Գիբսոնին հարցրին, թե ինչու էր նա այդ դերի համար ընտրել Սոֆի Մարսոյին, նա պատասխանեց. «Նա գեղեցիկ է, նա ֆրանսուհի է և նա լավ դերասանուհի է: Դերը կատարողը պետք է ունենար առնվազն այդ որակներից երկուսը»: Բետինա Ռայմսը, որը մշտապես լուսանկարել է Սոֆիին, նրան անվանում է ամենագեղեցիկը և ամենազգայունը երիտասարդ դերասանուհիներից:

1985 թ.-ին Սոֆին ձայնագրում է իր առաջին (և վերջին) ալբոմը՝ Certitude-ը (Certitude ալբոմի երգերը կարող եք լսել այստեղ): Այն թողարկվեց նույն երկյակի կողմից (բառեր՝ Էտիեն Ռոդա-Ժիլ, երաժշտություն՝ Ֆրանկ Լանգոլֆ), որը հետագայում երգեր էր գրում Վանեսա Պարադիի համար: Ալբոմը չհաջողվեց, սակայն երկրպագուների համար հետաքրքիր էր լսել Սոֆիի կատարումը:

Սոֆին պատկանում է իր հիանալի հերոսուհիներին ուժեղ կամքով և սիրառատությամբ: Սակայն շուտով նրան ձանձրացնում է դեռահասի իմիջը և նա սկսում է ավելի լուրջ դերեր խաղալ («Խենթ սեր», «Ոստիկանություն»), որոնցից նա դուրս կգա հասունացած (Ժուլավսկիի հետ) կամ կոտրված (Պյալի հետ): Նա կսկսի իրեն պատասխան տալ իր վիճակի անկայունության համար՝ փառքի դափնին բաժանելով ամենանշանավոր դերասանների հետ՝ Նուարե, Դեպարդիե, Դենյով, Բելմոնդո: «Շուաններ» ֆիլմը նրան տարվա ամենառոմանտիկ դերասանուհու փառքը բերեց:

Թատրոնում նա սկսեց խաղալ 1991 թ.-ին «Էվրիդիկա»-ում (Անույ): Այդ աշխատանքի համար նա «Մոլիեր» ստացավ՝ որպես թատերական տարվա բացահայտում: Երկու տարի հետո վերադարձավ թատրոն և խաղաց «Պիգմալիոն»-ում: 1995 թ.-ի աշնանը հանդես եկավ որպես ռեժիսոր իր առաջին կարճամետրաժ ֆիլմում՝ «Լուսաբաց հակառակ կողմից», որի տևողությունը 8 րոպե էր և որի սցենարը նա գրել էր «Քաջ սիրտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Լուսաբաց հակառակ կողմից»-ը ներկայացվեց Կաննում 1995 թ.-ին «Վստահ հայացք» փառատոնի բացման ժամանակ:

1995 թ.-ին նա նկարահանվեց Ջոն Մալկովիչի հետ Անտոնիոնիի մոտ «Ամպերից այն կողմ» ֆիլմում: 1997 թ.ին նա նկարահանվեց «Աննա Կարենինա» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Նրա վերջին աշխատանքներից է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 19-րդ մասը («Ամբողջ աշխարհն էլ քիչ է»): Սոֆին նկարահանվում է նաև գովազդում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.