Պատմություն

Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը Ֆիդել Կաստրոյին.

Ֆիդել.

Ես այժմ շատ բաների մասին եմ հիշում. թե ինչպես ծանոթացա քեզ հետ Մարիա Անտոնիայի տանը, թե ինչպես դու ինձ առաջարկեցիր գալ, պատրաստումների բոլոր դժվարությունների մասին: Մի անգամ եկան և հարցրեցին. «Ում է պետք տեղեկացնել մահվան դեպքում և ինչքան է իրական հնարավորությունը, որ մենք բոլորս կզոհվենք»: Մեզ համար դա ինքնին ենթադրելի էր, որ հեղափոխությունից կամ դուրս ես գալիս հաղթանակած կամ մահացած (եթե անկեղծ լինենք): Հաղթանակի ճանապարհին շատ ընկերներ թողեցին մեզ:

Ինձ համար դա այժմ այնքան էլ ողբերգական չէ, որովհետև մենք այժմ ավելի հասուն ենք, սակայն իրադարձությունները կրկնվում են: Զգում եմ, որ ես կատարել եմ պարտքի իմ բաժինը, որն իր տարածքում ինձ կապեց  Կուբայական հեղափոխության հետ և ես քեզ, ընկերներին, քո ժողովրդին, որը նաև իմը դարձավ, հրաժեշտ եմ տալիս:

Ես փաստացիորեն հրաժարվել եմ Կուսակցության ղեկավարման իմ պաշտոններից, իմ նախարարական աթոռից, Հրամանատարի իմ կոչումից, կուբայական իմ էությունից: Ոչ մի օրինական բան ինձ չի կապում Կուբայի հետ, միայն այլ կարգի կապեր, որոնք չեն կարող վերացվել, ինչպես պաշտոնական կապերը:

Հետահայաց նայելով իմ ապրած կյանքին՝ ես կարծում եմ, որ բավական բարեխիղճ և ինքնամոռաց եմ ջանացել, որպեսզի ամրապնդեմ հեղափոխական հաղթանակը:

Ես հիանալի օրեր եմ ապրել և զգացել եմ քո ժողովրդին պատկանելու քո հպարտությունը Կարիբյան ճգնաժամի վառ և տխուր օրերին:

Читать далее

Реклама
Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը երեխաներին.

Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:

Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:

Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:  

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը ծնողներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը ծնողներին.

Թանկագին ծերուկներ.

Ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում:

Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:

Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:

Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Փաստեր Չե Գևարայի մասին

  • Էռնեստո Չե Գևարային մանուկ ժամանակ անվանում էին Տետե, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ»:
  • Ուսումնական առաջին երկու տարին նա չէր կարողանում դպրոց հաճախել և տանն էր սովորում, քանի որ տառապում էր ասթմայի ամենօրյա ցավերով: Բրոնխային ասթմայի առաջին ցավերը Չեն զգացել էր դեռևս երկու տարեկանում և այդ հիվանդությունը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում:
  • Դեան-Ֆունեսի անվան պետական քոլեջ Չեն ընդունվեց 30 տարեկան հասակում:
  • Չեն ծնվել էր Արգենտինայում, սակայն Կուբայով սկսեց հետաքրքրվել 11 տարեկան հասակում, երբ Բուենոս-Այրես էր եկել կուբացի շախմատիստ Կապաբլանկան: Չեն շատ էր հետաքրքրվում շախմատով:
  • 4 տարեկանից Չեն տարվում է ընթերցանությամբ, իսկ նրանց տանը կար մի քանի հազար գրքերից կազմված մեծ գրադարան:
  • Չեն շատ էր սիրում պոեզիա և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:
  • Չեն ուժեղ էր ճշգրիտ գիտություններում՝ հատկապես մաթեմատիկայում, սակայն ընտրեց բժշկի մանագիտությունը:
  • Պատանի տարիքում Չեն հետաքրքրված էր ֆուտբոլով, ռեգբիով, ձիասպորտով, գոլֆով և շատ էր սիրում ճամփորդել հեծանիվով: Читать далее
Categories: Մարդիկ, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | 1 комментарий

21-րդ դարի ամենայուրահատուկ մետաղադրամները

Երբ նումիզմատիկան դարձավ աշխարհում ամենատարածված հոբբիներից մեկը, ողջ աշխարհի կենտրոնական բանկերը սկսեցին թողարկել տարատեսակ մետաղադրամներ:

Աշխարհում ի հայտ եկան բազմագույն մետաղադրամներ, մետաղադրամներ տարբեր մետաղներից և նույնիսկ սաթից, մետաղադրամներ հայտնի մարդկանց և նույնիսկ գրական հերոսների  պատկերներով:

Կամերուն, 2011 թ., 1000 ֆրանկ

Մոնղոլիա, 2011 թ., 500 տուղրիկ

Ավստրալիա, 2011 թ. 

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Գրականություն | Метки: , , | Оставьте комментарий

Քաղաքական գործիչները երիտասարդ տարիներին (ֆոտոներ)

Վլադիմիր Պուտին

Բորիս Ելցին

Դմիտրի Մեդվեդև 

Բարաք Օբամա

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , | Оставьте комментарий

Աշխարհի պետությունների կարգախոսները

Ազգային կարգախոսն օգտագործվում է պետության մտադրությունները կամ նպատակները մեկ կարճ նախադասությամբ բնորոշելու համար: Այն կարող է ներռաված լինել պետության զինանշանի կամ տպագրվի տարադրամների վրա: Որոշ երկրներ կարգախոս չունեն:

Ադրբեջան – Կրակների երկիր

Ալբանիա – Դու Ալբանիա, տալիս ես ինձ փառք, տալիս ես ինձ ալբանացի անունը

Ալժիր – Մարդկանցից և մարդկանց համար

Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Մենք հավատում ենք Աստծուն

Անգոլա – Միասնությունն ուժ է ապահովում

Անդորրա – Միասնույթունն ուժ է տալիս

Անտիգուա և Բարբուդա – Մենք կհասնենք նպատակին, եթե յուրաքանչյուրը ջանք գործադրի

Ավստրալիա – չունի

Ավստրիա – Ավստրիան կկործանվի վերջինը

Արաբական Միացյալ Էմիրություններ – Աստված, Ազգ, Նախագահ

Արգենտինա – Միության և ազատության մեջ

Արևելյան Թիմոր – Պատիվ, Հայրենիք և Ժողովուրդ

Աֆղանստան – չունի

Բահամյան կղզիներ – Միասին դեպի առաջ և վերև

Բահրեյն – չունի

Բանգլադեշ – չունի

Բարբադոս – Հպարտություն և աշխատասիրություն

Բելգիա – Միասնությունն ուժ է տալիս

Բելիզ – Բարգավաճում եմ ստվերում

Բելոռուս – չունի

Բենին— Եղբայրություն, Արդարություն, Աշխատանք

Բոթսվանա – Թող անձրև գա

Բոլիվիա – Միասնությունն ուժ է տալիս

Բոսնիա և Հերցեգովինա – չունի

Բրազիլիա – Կարգուկանոն և Առաջընթաց

Բրունեյ – Միշտ ծառայել Աստծո ղեկավարությամբ

Բութան – Մեկ ազգ, մեկ ժողովուրդ

Բուլղարիա – Միասնությունն ուժ է տալիս

Բուրկինա Ֆասո – Միասնություն, Առաջընթաց, Արդարություն

Բուրունդի – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , | 1 комментарий

Աշխարհի ամենավիճարկելի տարածքները

«Аргументы и факты» ռուսական պարբերականը առանձնացրել է ժամանակակից աշխարհում 10 ամենավիճարկելի տարածքները:

Վիճարկման առարկան

Դե-ֆակտո տերը

Վիճարկվում է

Ամենասառցայինը.

Արկտիկյան խութ

Կարգավիճակը

հստակեցված չի:

Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա.

Հյուսիսային այս երկրները պատահական չեն ցանկանում տիրանալ արկտիկյան այս ջրերին, քանի որ այստեղ հայտնաբերվել են նավթի և գազի հսկայական պաշարներ: 2007 թ.-ին Չիլինգարովի ղեկավարությամբ ռուսական արշավախումբը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակում ամրացրեց ռուսական  տիտանե եռագույնը:

 

Ամենաթեժը.

Լեռնային Ղարաբաղ:

Հայաստան.

Ադրբեջան.

Լեռնային Ղարաբաղի համար 1992-1994 թթ.-ի արյունալի պատերազմում զոհվել է ավելի քան 40.000 մարդ:

Ամենաբարձրադիրը.

Ջամու և Քաշմիր շրջաները Հիմալայներում:

Հնդկաստան.

Պակիստան և Չինաստան.

Պակիստանը մտահոգվում է շրջանի մեծամանությունը կազմող մահմեդական բնակչության համար, իսկ Չինաստանն այն դիտարկում է կարևոր ռազմավարական կետ Տիբեթի վրա իր վերահսկողությունն ապահովելու համար:

Ամենալեռնայինը.

Տոկտո կղզիախումբը Ճապոնական ծովում:

Հարավային Կորեա.

Վիճարկվող կղզիները մեծ չեն և անմարդաբնակ, սակայն կորեացիներն այստեղ հատուկ կայազոր են պահում՝ ցույց տալու, թե ով է այստեղ տերը:

Ճապոնիա.

Տոկիոն այս կղզիների համար նույն խնդիրներն ունի Սեուլի հետ, ինչպես Կուրիլների համար Մոսկվայի հետ: Ճապոնացիներին արգելված է Հարավային Կորեայի  տարածքից այցելել Տոկտո:

Ամենաանմարդաբնակը.

Սենկակու կղզիախումբը

Արևելաչինական ծովում:

Ճապոնիա.

Չինաստան.

Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի՝ կղզները Ճապոնիային հանձնելու որոշման հետ (մինչև 1970-ական թթ.-ը կղզիները փաստացիորեն պատկանում էին ԱՄՆ-ին), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորցրել էր բազմաթիվ տարածքներ: Բացի այդ գոյություն ունի նաև տնտեսական գործոն. XXդարի վերջում այստեղ գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել:

Ամենահեռացվածը.

Ֆոլկլենդյան կզղիները Հարավային Ամերիկայի ափերից 483 կմ հեռավորության վրա:

Մեծ Բրիտանիա.

Անգլիական առաջին բնակավայրն այստեղ ի հայտ է եկել 1776 թ.-ին:

Արգենտինա.

Համարվում է, որ Ֆոլկլենդները Արգենտինային բաժին են հասել դեռևս իսպանական գերիշխանության ժամանակաշրջանից: 1982 թ.-ին Արգենտինան ռազմական գործողություններ անցկացրեց և կղզիների նկատմամբ վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը: Լոնդոնը դեպի կղզիներ նավատորմ ուղարկեց և 2 ու կես ամսվա ընթացքում վերականգնեց իր իշխանությունը կղզիների նկատմամբ (զոհվեց ավելի քան 900 մարդ), սակայն մինչ այժմ էլ արգենտինացիները դրանք իրենցն են համարում:

Ամենահանդուգնը.

Հարավային Ամերիկայի Էսեկիբո գետի մոտ գտնվող տարածքները:

Գայանա (մինչև 1966 թ.-ը Բրիտանական Գվիանա).

Վենեուելա.

Էսեկիբոյի շրջանի վերաբերյալ իր նկրտումների մասին Վենեսուելան հայտարարել էր դեռևս XIX դարի վերջում, երբ այստեղ ոսկու և ադամանդի պաշարներ գտան: Հետաքրքիր է, որ Վենեսուելան ցանկանում է փոքրիկ Գայանայից խլել մոտ 160.000 կմ2 տարածք, որն այդ երկրի մոտ 75%-ն է կազմում:

Ամենալոշտակը.

Պսկովի Պիտալովսկյան շրջանը:

Ռուսաստան.

Լատվիայի ազգայնական քաղաքակն գործիչները.

«Ոչ թե Պիտալովսկյան շրջանը նրանք կստանան, այլ սատկած էշի ականջները»,- 2005 թ.-ին հայտարարեց Վ. Պուտինը: Լատվիացիներն, այնուամենայնիվ, երկու տարի հետո ստորագրեցին պետական սահմանի մասին համաձայնագիրը և այդ ժամանակից սկսած այդ հարցը համարվում է փակված:

Ամենազբոսաշրջայինը.

Հյուսիսային Կիպրոս:

Թուրքական Հանրապետություն.

Կիպրական քարտեզների վրա 1974 թ.-ին թուրքական բանակի կողմից գրաված տարածքը (Կիպրոսի մոտ 38%-ը) բնորոշվում է որպես «թուրքական օկուպացիայով պայմանավորված անհասանելի տարածք»: Այնտեղ անշարժ գույքի ձեռքբերումը հունական կողմից բնորոշվում է որպես գողացված ապրանքի ձեռքբերում:

Ամենասրբազանը.

Արևելյան Երուսաղեմ:

Իսրայել.

Պաղեստինյան Ինքնավարություն.

Արևելյան Երուսաղեմի կարգավիճակը արաբա-իսրայելական բազմամյա հակամարտության հիմնական պատճառներից է, քանի որ քաղաքի այս մասում են գտնվում մահմեդական և հուդայական սրբավայրերը:

            

Categories: Պատմություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հայաստանի մայրաքաղաքները

  1. Տուշպա-Վան (Ք. ա. 825 — 6-րդ դար)
  2. Արմավիր (Ք. ա. 190-160)
  3. Երվանդաշատ (Ք. ա. 201-160)
  4. Արտաշատ (Ք. ա. 160-77, 60-120)
  5. Տիգրանակերտ (Ք. ա. 77-69)
  6. Վաղարշապատ (120-330)
  7. Դվին (336-428)
  8. Արշակավան (355-360)
  9. Բագարան (428-933)
  10. Կարս (933-957)
  11. Անի (957-1045)
  12. Շիրակավան (Երազգավորս) (890-929)
  13. Երևան (1918-…)

            

Categories: Պատմություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Բոսսի կամ ղեկավարի օր

Բոսսի կամ ղեկավարի օրը (անգլ. Boss’ Day կամ Bosses Day) բոլոր մակարդակների ղեկավարների մասնագիտական տոնն է՝ բրիգադիրից մինչև երկրի նախագահ: Այս տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին:

Պատմությունը

Ընդունված է համարել, որ ամեն տեսակ ղեկավարների մասնագիտական տոնի անցկացման գաղափարը պատկանում է ԱՄՆ-ին: Ինտերնետային կայքերի մեծամասնությունում շրջանառվում է այն տարբերակը, որ ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի բնակչուհի Պատրիցիա Բեյզ Հարոսկին է հենց 1958 թ.-ին հնչեցրել ամեն տարի նմանատիպ տոն անցկացնելու նախաձեռնությունը: Նույն 1958 թ.-ին Պատրիցիա Բեյզ Հարոսկին գրանցեց «Բոսսի օրը» ԱՄՆ-ի Առևտրի պալատում: Հնարավոր է, որ նախապատվությունը տալիս են հենց Պատրիցիցային այն պատճառով, որ հենց նրա նախաձեռնությունն է առաջին անգամ ընդունելություն գտել պաշտոնական անձի կողմից, քանի որ 1962 թ.-ին նրա գաղափարը դուր եկավ Իլինոյսի նահանգապետին, որն առաջին անգամ տոնին տվեց պաշտոնական կարգավիճակ:

Հոկտեմբերի 16-ը Պատրիցիա Հարոսկին պատահական չէր ընտրել. Նա աշխատում էր «State Insurance» կազմակերպությունում որպես քարտուղար իր հոր մոտ, որի ծնունդը ի դեպ հենց այդ օրն էր:

Categories: Պատմություն, Տոներ, Բիզնես | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.