Սեքս

100 արգելված գրքերը

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող գրականություն

1984 (Ջորջ Օրուել)

Արեոպագիտիկա (Ջոն Միլթոն)

Արխիպելագ ԳՈւԼԱԳ (Ալեքսանդր Սոլժենիցին)

Սպանդանոց համար հինգ կամ Երեխաների խաչակրաց արշավանքը (Կուրտ Վոնեգուտ կրտսեր)

Պաշարացու (Անդրեյ Պլատոնով)

Խելքից պատուհասը (Ալեքսանդր Գրիբոեդով)

Տիրակալը (Նիկոլո Մաքիավելի)

Ցասման ողկույզներ (Ջոն Սթեյնբեք)

Տուրբինների օրերը (Միխաիլ Բուլգակով)

Դոկտոր Ժիվագո (Բորիս Պաստերնակ)

Կյանք և ճակատագիր (Վասիլի Գրոսման)

Եկատերինա II կայսրուհու նամակները (Եկատերինա II)

Վեց գրքերից (Աննա Ախմատովա)

Այծե երգ (Կոնստանտին Վագինով)

Կոկորդիլոսը (Կորնեյ Չուկովսկի)

Կոմունիստական կուսակցության հռչակագիրը (Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս)

Իմ պայքարը (Ադոլֆ Հիտլեր)

Մենք (Եվգենի Զամյատին)

Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Արևածագից առաջ (Միխաիլ Զոշչենկո) Читать далее

Реклама
Categories: Հանցագործություն, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն, Առասպել, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Անգլիական ամենակարճ պատմվածքը

Անգլիայի թագուհիԱնգլիայում ամենակարճ պատմվածք հորինելու մրցույթ հայտարարվեց: Համաձայն մրցույթի պայմանների` պատմվածքում պետք է հիշատակվեին`

1. Թագուհին

2. Աստվածը

3. Սեքսը

4. Գաղտնիքը

Առաջին տեղը զբաղեցրեց հետևյալ պատմվածքը. «Օ~, Տեր,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ և չգիտեմ ումից»:

            

Categories: Մրցանակներ, Սեքս, Գրականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Ամուսինների դավաճանության 17 պատճառները

Ամերիկացի հոգեթերապևտ Միրա Կիրշենբաումը հրատարակել է «Երբ լավ մարդիկ դավաճանում են» անվամբ մի գիրք, որտեղ նշել է 17 պատճառ, որի պատճառով մարդիկ դավաճանության են գնում:

Կիրշենբաումի կարծիքով մարիկ դավաճանում են ոչ թե էգոիզմի կամ անբարոյական հակումների, այլ ստորև բերված պատճառներով:

Ըստ Կիրշենբաումի՝ առաջին հերթին ամուսինները դավաճանում են, որպեսզի գտնեն իրենց:

Երկար ժամանակ ձեր կյանքում կան ուժեր, որոնք ձեզ խանգարում են լինել այնպիսին, ինչպիսին կաք, ինքնարտահայտվել, իսկ դավաճանությունը լավագույն ձևն է հասկանալու համար, թե ինչպիսին եք դուք իրականում,- ասում է հոգեթերապևտը:

Դավաճանության երկրորդ պատճառը պատահական կապն է, երբ մարդը դա չէր էլ պատրատվում անել, սակայն հայտնվել է անհարմար ժամանակ անհարմար տեղում:

Դավաճանության երրորդ պատճառը սեքսուալ խուճապն է:

Դուք զգում եք, որ ձեր սեքսուալ ուժը մարում է, սկսում եք խուճապի մատնվել և սիրեկան եք գտնում, որպեսզի ցույց տաք, որ դուք այդքան էլ թույլ չեք անկողնում,- բացատրում է հեղինակը:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Սեքս | Метки: , , , , | 6 комментариев

Հին Հռոմում բարձրակրունկ կոշիկներ կրում էին միայն մարմնավաճառուհիները

Հին Հռոմում մարմնավաճառությունը ոչ միայն արգելված չէր օրենքով, այլ այն համարվում էր սովորական մասնագիտություն: Մարմնավաճառուհիներին անարգանքով չէին վերաբերվում և դրա համար էլ նրանք իրենց կարգավիճակը թաքցնելու պատճառներ չունեին: Նրանք ազատորեն քայլում էին քաղաքում՝ առաջարկելով իրենց ծառայությունները և որպեսզի հեշտությամբ առանձնանային ամբոխից՝ մարմնավաճառուհիները բարձրակրունկ կոշիկներ էին կրում: Բացի մարմնավաճառուհիների այլևս ոչ ոք բարձրակրունկ կոշիկներ չէր կրում, որպեսզի շրջապատողներին թյուրիմացության մեջ չգցեր:

            

Categories: Պատմություն, Սեքս, Ազգագրություն | Метки: , , , | Оставьте комментарий

Ինչի մասին են մտածում տղամարդիկ սեքսից բացի

Բրիտանացի Շերդան Սիմովը հրապարակել է «Ինչի մասին են տածում տղամարդիկ սեքսից բացի» (անգլ. What Every Man Thinks About Apart From Sex)անվանումով գիրք, որում տեքստով ոչ մի էջ չկա: Գիրքը կազմված է 200 էջից: Չնայած տեքստի բացակայությանը՝ գիրքը Մեծ Բրիտանիայում բեստսելլեր դարձավ:

Գիրքը մեծ տարածում է գտել հատկապես ուսանողների շրջանում, քանի որ այն հարմար օգտագործել որպես դասախոսություններ գրելու տետր:

«Ստեղծագործության» հեղինակի կարծիքով գրքի հրապարակմանը նախորդել են վերլուծական աշխատանքի մի քանի տարիներ: Սիմովը կարծում է, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ընդհանրապես ոչ մի բանի մասին չեն մտածում սեքսից բացի: Բացահայտելով այդ ամենը՝ հեղինակը որոշել է կիսվել իր հայտնագործությամբ ընթերցողների հետ և հենց այդպես էլ նա որոշեց գիրք հրապարակել առանց տեքստի:

            

Categories: Հոգեբանություն, Սեքս, Գրականություն | Метки: , | Оставьте комментарий

7 տարօրինակ սեռական շեղումներ

  1. Նառատոֆիլիա: Շեղումը բավականին հազվագյուտ է: Նառատոֆիլները սեռական հաճույք են ստանում հայհոյանքներից և ոչ ցենզուրային արտահայտություններից:
  2. Մեխանոֆիլիա: Մեխանոֆիլները առանձնակի հակում ունեն մեքենաների և ընդհանրապես տրանսպորտի հանդեպ: Բժիշկների կողմից արձանագրված են փաստեր, երբ տղամարդը սիրահարվում է իր մոտոցիկլին կամ սեռական հաճույք է ստանում սպորտային մեքենա վարելուց:
  3. Պոդոֆիլիա (չշփոթել պեդոֆիլիայի հետ): Սա սեռական հակում է ոտքերի նկատմամբ, որը զանգվածային մշակույթում ստացել է ֆուտ-ֆետիշ անվանումը: Հայտնի պոդոֆիլներ են Ռիկի Մարտինը և Էնրիկե Իգլեսիասը, սակայն, թերևս, ժամանակակաից ամենահայտնի ֆուտ-ֆետիշիստը ռեժիսոր Քվենտին Տարանտինոն է, որի յուրաքանչյուր ֆիլմում խոշոր պլանով ցույց են տրվում գեղեցիկ կանացի ոտքերը:
  4. Լակտոֆիլիա: Հակում մայրական կաթի և կերակրող մայրերի հանդեպ: Որոշ իսլամական երկրներում օրենքը խստորեն պատժում է լակտոֆիլներին: Читать далее
Categories: Հոգեբանություն, Սեքս | Метки: , , , , , , | 1 комментарий

Ֆիլմերում ամենաշատը մերկացած հոլիվուդյան աստղերի տասնյակը

Ֆիլմերի մասին ամերիկյան հեղինակավոր Moviefone կայքը ուսումնասիրություն է անցկացրել, որպեսզի պարզի, թե որ աստղերն են ամենաշատը մերկանում տեսախցիկի առջև:

Բնականաբար, ցուցակում հայտնվել են միայն հեղինակավոր աստղեր և ոչ թե դերասաններ «մեծերի համար ֆիլմեր»-ից: Տասնյակում բոլոր նրանք էն, ովքեր այսպես, թե այնպես կրում են աստղի տիտղոս:

10-րդ հորիզոնական: Քոլին Ֆարել: Ֆիլմեր՝ «Տուն աշխարհի ծայրում», «Ալեքսանդր», «Հարցրու փոշուն», «Հարտի պատերազմը»:

9-րդ հորիզոնական: Ջեյմս Ֆրանկո: Ֆիլմեր՝ «Ջեյմս Դին», «Սաննի», «Միլկ»:

8-րդ հորիզոնական: Էն Հետուեյ: Ֆիլմեր՝ «Սապատավոր լեռը», «Քայքայում»:

Читать далее

Categories: Սեքս, ԶԼՄ, Կինո | Метки: , , | Оставьте комментарий

Անկողնում հանուն խաղաղության

«Անկողնում խաղաղության համար»-ը (անգլ. Bed In For Peace; անկողնային բողոք; նաև բեդ-ին կամ էկամադա) անհամաձայնության արտահայտչաձև է, որի ժամանակ բողոքողները՝ որպես կանոն նորապսակներ, հրավիրում են մամուլին՝ ամուսնական կյանքի առաջին պահերը ի ցույց դնելու համար: Սպասվող ամուսնական գիշերվա փոխարեն լրագրողները տեսնում են, թե ինչպես են նորապսակներն ընդունում հրեշտակի դիրք և խաղաղության կոչ են անում ներկաներին և տեղի ունեց իրադարձությանը հետևողներին:

Որպես հրապարակային բողոքի արտահայտչաձև՝ բեդ-ինի գաղափարը սկիզբ է առել 1969 թ.-ի մարտի 20-ին, երբ այն մտածել էին նորապսակներ Ջոն Լենոնը և Յոկո Օնոն՝ նպատակ հետապնդելոն նման կերպով իրենց բողոքն արտահայտել ընդդեմ վիետնամական պատերազմի: Անկողնային բողոքը տևեց 7 օր՝ մարտի 25-ից մինչև 31-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում: Այնուհետ զույգն այն կրկնեց նաև Ամստերդամում: Ավելի ուշ բողոքի նման միջոցների էին դիմում նաև այլ նշանավոր մարդիկ աշխարհի այլ երկրներում:

            

Categories: Պատերազմ, Սեքս, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Պատվի սպանություն

Պատվի սպանությունը ընտանիքի անդամի՝ հաճախ իգական սեռի (բայց դա անպայման չէ) սպանությունն է, որն իրականացվել է բարեկամների կողմից ընտանիքին «անպատվություն» բերելու համար: «Անպատվության» տակ սովորաբար հասկանում են տվյալ մշակույթում արգելված սեռական բնույթի գործողությունները՝ ամուսնական դավաճանություն, նախաամուսնական սեքսը և այլն:

ՄԱԿ-ի հիմնադրամներից մեկի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում իրականացվում է մինչև 5000 պատվի սպանություններ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ երկրներ խստացնում են պատիժները այդ հանցագործության համար:

Բնորոշումը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բերում է պատվի սպանության հետևյալ բնորոշումը. «Պատվի սպանությունը բռնության ակտ է՝ սովորաբար սպանություն, որն իրականացվում է ընտանիքի արական անդամի կողմից ընտանիքի իգական անդամի նկատմամբ, որոնք, ըստ նրանց, ընտանիքն անպատվության մեջ են գցել»:

Հղումներ

Human Rights Watch (անգլերեն լեզվով)

http://news.bbc.co.uk/2/hi/europe/3768847.stm

            

Categories: Հանցագործություն, Սեքս, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Ամենավնասակար գրքերը

ԱՄՆ-ում հրատարակվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել մարդկության պատմության ամենավնասակար գրքերը: Ցուցակը կազմվել է նշանավոր գիտնականների և քաղաքական գործիչների հարցումների հիման վրա:

10-րդ տեղ: Վնասակարների վերջին հորիզոնականում է հայտնվել անգլիացի Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիտնականների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ այն քարոզում է պետության ակտիվ դերը երկրի տնտեսության մեջ:

9-րդ տեղ: Ֆրիդրիխ Նիցշեի «Բարու և չարի մյուս կողմում» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիրքը հետաքրքիր է, սակայն այն քարոզում է գերմարդու տեսությունը:

8-րդ տեղ: Ֆրանսիացի Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության կուրս»-ը: Կոնտը համարվում է պոզիտիվիզմի հիմնադիրը: Գրքի որոշ դրույթներ իսկապես կասկածի տեղիք են տալիս, սակայն ընդհանուր զարգացման համար այն կարելի է ընթերցել:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես, Գրականություն, Թևավոր խոսք, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 5 комментариев

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.