Վիճակագրություն

Մարդկության ամենասիրելի գույնը կապույտն է

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի համալսարանի սոցիոլոգների` 1974 մարդկանց շրջանում անցկացված հարցումը թույլ տվեց բացահայտել մարդկության ամենասիրելի գույնը: Նախընտրությունները կարող եք տեսնել պատկերում ↓

Հետազոտության հեղինակները պարզաբանում են, որ հարցվողների ընտրությունը պատահական չի եղել, այլ կազմվել է այնպես, որպեսզի ներկայացված լինեն տարբեր տարիքային և սոցիալակն խմբեր:

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն | Метки: , , , , | 1 комментарий

Սիրահարվելու դեպքում մարդիկ կորցնում են նվազագույնը 2 ընկեր

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հարցում անցկացրեցին՝ պարզելու համար, թե ինչպես է սիրահարվածությունը ազդում մարդու փոխհարաբերությունների վրա իր հարազատների հետ:

«Քանի՞ մտերիմ ընկեր ունեք» հարցին հարցվածները, որոնք հարաբերությունների մեջ չեն գտնվում, միջինը պատասխանել են «հինգ»: Նրանք, ովքեր վերջերս գտել էին իրենց կեսին, միջինը պատասխանել են «չորս»՝ դրանց մեջ նշելով նաև իրենց սիրեցյալին: Ուսումնասիրողներն պարզ հաշվարկների միջոցով եկել են այն եզրակացության, որ սիրային հարաբերությունների մեջ մտնելով՝ մարդը միջինը կորցնում է 2 ընկեր, սակայն այդ կորուստներից մեկը փոխհատուցում է իր սիրեցյալով:

«Մտերիմ ընկերներ»-ի խմբում ներառվել են միայն այն ծանոթները, որոնց հետ հանդիպում է եղել շաբաթը գոնե մեկ անգամ:

            

Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն | Метки: , , , | Оставьте комментарий

Եթե տղամարդը չզանգահարեց առաջին հանդիպումից 36 ժամ հետո, նշանակում է՝ երկրոդը չի լինի

Ցանկացած աղջկա կամ կնոջ հայտնի է այն անհանգստությունը առաջին հանդիպումից հետո, թե արդյոք ինքը դուր եկավ տղային: Արդյոք առաջին հանդիպումը կդառնա վերջինը: Պետք չէ երկար կասկածանքների մեջ ընկնել: Իմանալ, թե արդյոք տեղի կունենա երկրորդ հանդիպումը, կարելի է իմանալ 36 ժամվա ընթացքում: Համաձայն ծանոթություների match.com կայքի անցկացրած հարցման՝ 36 ժամը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում զանգահարում են նոր հանդիպում առաջարկելու կամ ուղղակի հաստատելու, որ հանդիպումն իրենց դուր է եկել: Եթե ձեր հանդիպումը շաբաթ երեկոյան է տեղի ունեցել, ապա հեռախոսազանգ կամ SMS պետք է սպասել մինչև երկուշաբթի 11:48 րոպե: Եթե այդ ժամանակահատվածն անցել է և ձեզ չեն զանգահարել, ուրեմն հավանականություն առ այն, որ կզանգահարեն, չափազանց փոքր է:

Նախկինում գործում էր 3 օրվա կանոնը, այսինքն հեռախոսազանգի պետք էր սպասել առաջին հանդիպումից 3 օրվա ընթացքում: Սակայն ինչպես ցույց են տալիս հարցումները, այս կանոնն այլևս չի գործում: Դա բնորոշ էր այն ժամանակների համար, երբ գոյություն չունեին բջջային հեռախոսները, իսկ այժմ բոլորն ունեն բջջային հեռախոսներ և 3 օրը չափազանց երկար է մտորումների համար:

36 ժամվա կանոնի մեջ ամենահիանալին այն է, որ այլևս անհրաժեշտ չէ 3 ամբողջ օր ընկնել կասկածանքների մեջ: Եթե մեկ ու կես օրն անցել է առանց հեռախոսազանգի, ուրեմն կարելի է խաչ քաշել այդ հարաբերությունների վրա և նոր ընկեր փնտրել,- ասում է match.com կայքի հարաբերությունների գծով մասնագետ Քեյթ Թեյլորը:

Շատերը հարց են տալիս, թե ով պետք է զանգահարի առաջինը առաջին հանդիպումից հետո:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ | Метки: , , , , , | Оставьте комментарий

280 միլիարդ դոլար Facebook մտնելու համար

Ամերիկացիները սիրում են վիճակագրություն, սիրում են հաշվել փողերը և այս անգամ էլ նրանք որոշել են հաշվել, թե ինչքան գումար են կորցնում ԱՄՆ-ի գործատուները Facebook սոցիալական ցանցի պատճառով:

Հաշվարկվել է, որ միջին վիճակագրական աշխատողը Facebook-ում անցկացնում է աշխատաժամանակի նվազագույնը 7 րոպեն:

48 միլիոն աշխատակիցներ աշխատավայրից մշտական մուտք ունեն ինտերնետ: Դա ԱՄՆ-ի աշխատողների մոտավորապես 30%-ն է, որոնց թիվը մոտավորապես 160 միլիոն է: Եթե այդ թիվը բազմապատկենք ամենօրյա 7 րոպեով, կստացվի տարեկան կորսված 336 միլիոն րոպե:

ԱՄՆ-ում միջին վիճակագրական աշխատավարձը կազմում է 50.000 դոլար՝ տարեկան 2000 աշխատաժամի համար, այսինքն աշխատողի մեկ րոպեն իր գործատուի համար արժե 0,4 դոլար:

Այսինքն, ԱՄՆ-ի գործատուները օրեկան 140 միլիոն դոլար են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները նստեն Facebook-ում, իսկ դա տարեկան կազմում է 280 միլիարդ դոլար:

            

Categories: Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես | Метки: , , , | Оставьте комментарий

Շվեդիայի բնակիչների 80%-ը աթեիստ են

Համաձայն հարցումների՝ Շվեդիայի բնակիչների 80%-ից ավելին իրենց դասում են աթեիտների շարքը: Հգոևոր հոտին ներգրավում են այնպիսի մեթոդներով, որը հազից թե հավանության արժանանար բողոքական ուղղության հիմնադիրների կողմից: Հավատքի վայրերում բացվում են SPA սրահներ և չինական բժշկության կենտրոններ:

Էթիկայի պրոֆեսոր շվեդ հոգևորական Հանս Բերիե Համարը բաց նամակով դիմել է համերկրացիներին, որում կոչ էր անում պայթեցնել եկեղեցիները կամ դրանց համար այլ կիրառություն գտնել՝ դրանք դարձնելով սրճարաններ, պիցերիաներ, բնակատեղիներ, արդյունաբերական օբյեկտներ:

Categories: Վիճակագրություն, Ազգագրություն, Կրոն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Մեքենաների ամենաթանկարժեք համարները

5-րդ հորիզոնական: Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը դեռևս 2006 թ.-ին Լոնդոնում 285.000 ֆունտ ստերլինգ էր վճարել «VIP 1» համարի համար: Սկզբնապես այս համարը պետք է տեղ գտներ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի պապոմոբիլի վրա, երբ նա պատրաստվում էր այցելել Հյուսիսային Իռլանդիա, սակայն պապը չցանկացավ իր ավանդական «SCV 1» համարը փոխարինել «VIP 1»-ով և այն 10 տարի «անգործ» մնալուց հետո ուղարկվեց աճուրդի, որտեղ էլ այն ձեռք բերվեց Ռոման Աբրամովիչի կողմից և հայտնվեց նրա կաբրիոլետի վրա:

4-րդ հորիզոնական: Գործարար Մայք Մակքումբը «M1» համարի համար վճարել է 33.000 ֆունտ ստերլինգ: Լրագրողների հետ հարցազրույցում նա նշել էր, որ այդ համարը գնել է իր որդու ապագա մեքենայի համար, որն այդ պահին ընդամենը 6 տարեկան էր:

3-րդ հորիզոնական: Բրեդֆորդցի գործարար Աֆզալ Խանը «F1» համարի համար վճարել է 440.000 ֆունտ ստերլինգ և այդ համարը այժմ զարդարում է նրա Mercedes SLR McLaren-ը: Ամրացնելով համարը մեքենայի վրա՝ Աֆզալ Խանը լրագրողներին ասաց, որ կարծում է, որ դա լավ գործարք էր, քանի որ ըստ իրեն այն 10 անգամ ավելի թանկ արժեր:

Читать далее

Categories: Վիճակագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

2011 թ.-ի ամենաթանկարժեք մեքենաները

Ֆորբս ամսագիրը հերթական անգամ կազմել է ամենաթանկարծեքների ցուցակը՝ այս անգամ ներկայացնելով 2011 թ.-ի ամենաթանկարժեք մեքենաները: Տասնյակում են հայտնվել այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Rolls-Royce Drophead Coupe, Leblanc Mirabeau, SSC Ultimate Aero, Lamborghini Murcielago, Pagani Zonda C9, Maybach Landaulet, Koenigsegg Agera, Bugatti Veyron Super Sport:

10-րդ հորիզոնական: Տասնյակը բացում է Rolls-Royce Drophead Coupe-ն: Նրա գինը 447.000 $ է:

9-րդ հորիզոնական: Այս հորիզոնականում է հայտնվել Lamborghini Murcielago LP670-4 SuperVeloce-ը: Մեքենայի գինը 455.400 $ է:

8-րդ հորիզոնական: Ութերորդ տեղում է Ferrari SA Aperta-ն: Գնահատվում է 520.000 $:

7-րդ հորզոնական: Այս հորիզոնականը բաժին է հասել շվեյցարական LeBlanc Mirabeau-ին: Նրա գինը 728.000 $ է:

Читать далее

Categories: Վիճակագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Աշխարհի ամենակոռումպացված քաղաքական գործիչները

Այս տվյալները հրապարակել է Համաշխարհային Բանկը և նպատակ էր հետապնդում արդյուանվետ մեխանիզմներ ստեղծել գողացված միջոցները երկրներին վերադարձնելու համար:

10-րդ հորիզոնական: Տասնյակը բացում է Ֆիլիպինների 13-րդ նախագահ Ջոզեֆ Էստրադան (1998-2001), 70-80 մլն դոլար:

9-րդ հորիզոնական: Այս հորիզոնականում հայտնվել է Նիկարագուայի նախագահ Առնոլդո Ալեմանը (1997-2002), 100 մլն դոլար:

8-րդ հորիզոնական: 8-րդ հորիզոնականում է Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, ով իր վարչապետ լինելու ընթացքում յուրացրել է ավելի քան 200 մլն դոլար:

7-րդ հորիզոնական: Այս հորիզոնականը բաժին է հասել Պերուի նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին (1990-2000), 600 մլն դոլար:

6-րդ հորիզոնական: 6-րդ հորիզոնականում է Հաիթիի նախագահ Ժան-Կլոդ Դյուվալիեն (1971-1986), 300-800 մլն դոլար:

5-րդ հորիզոնական: Ըստ մասնագետների Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը պետությունից յուրացրել է մոտ մեկ միլիարդ դոլար:

4-րդ հորիզոնական: Նիգերիայի նախագահ Սանի Աբաչան տարբեր հաշվարկներով յուրացրել է 2-5 մլրդ դոլար:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատմություն, Վիճակագրություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

ԱՄՆ-ի ամենատարօրինակ անվանումներով փողոցների տասնյակը

Վերջերս ամերիկյան մի կայքում հրապարակվեց ամերիկյան փողոցների ամենատարօրինակ անվանումների վարկանիշը: Քվեարկությունն անց էր կացվում առցանց (on-line) կարգով, իսկ նախաձեռնությանը աջակցում էր Mitsubishi Motors-ը: Իրապես գոյություն ունեցող առաջարկված մի քանի տասնյակ փողոցներից կայքի այցելուներին առաջարկվում էր ընտրել ամենատարօրինակները: Ավելի քան 2500 քվեարկածների արդյունքների հիման վրա կազմվել է ԱՄՆ-ի ամենատարօրինակ անվանումներով փողոցների տասնյակը:

  • Տասներորդ տեղում հանգրվանել է Թենեսի նահանգի Լեբանոն քաղաքի «Կարտոֆիլային կեղևահանիչ» (Tater Peeler) փողոցը:
  • Իներորդ հորիզոնականում է հայտնվել Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Count and Basie խաչմերուկը:
  • Վարկանիշի ութերորդ հորիզոնականում հայտնվել է Նյու Ջերսի նահանգի Ուորեն թաղամասի «Մահվան ստվերներ» փողոցը  (Shades of Death):
  • Յոթերորդ տեղում է հայտնվել Նյու Ջերսի նահանգի Բուեն քաղաքի «Անսպասելի փողոց»-ը (Unexpected Road):
  • Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Արիզոնա նահանգի Հոլբրուք քաղաքի «Արյան դույլեր» փողոցը (Bucket of Blood):
  • Հինգերորդ  հորիզոնականում է Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի «Քլինթոնի և հավատարմության խաչմերուկ»-ը (intersection of Clinton and Fidelity):
  • Չորրորդ հորիզոնականում հանգրվանել է Ջորջիա նահանգի Օլբանի քաղաքի «Միայնության և դատարկ գրպանների խաչմերուկ»-ը (intersection of Lonesome and Hardup): Читать далее
Categories: Վիճակագրություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.