Ջոան Ռոուլինգի անվան K տառի գաղտնիքը

Ջոան ՌոուլինգԵրբ լույս էր տեսնում Հարրի Փոթերի մասին պատմող առաջին գիրքը, հրատարակիչը պնդեց, որ գրքի շապիկի վրա գրվի Ջոանի անվան սկզբնատառերը, քանի որ տղաները մեծամասամբ չեն հավանում կին հեղինակների գրքերը: Եվ քանի որ հեղինակն ի ծնե չուներ երկրորդ անուն, նա որպես սկզբնատառ ընտրեց իր Քեթլին տատիկի անունը և այդ ժամանակից ի վեր նա արևմուտքում առավել հայտնի է որպես J. K. Ռոուլինգ:

            
     

Categories: Հոգեբանություն, Գրականություն | Метки: , | Оставьте комментарий

Ո՞ւմ համար է նախատեսված դատարկ գերեզմանը

Մասջիդ ալ-ՆաբավիՄեդինայի Մեսջիդ ալ-Նաբավի մզկիթում գոյություն ունի առանձին Կանաչ տուն, որի ներսում գտնվում է Մուհամեդ մարգարեի գերեզմանը: Նրա կողքին թաղված են առաջին երկու խալիֆները` Աբու Բաքրը և Ումարը, իսկ մյուս կողմում գտնվում է ևս մեկ դատարկ գերեզման: Շատ մուսուլմաններ և Ղուրանի մեկնաբաններ կարծում են, որ այն պահված է Հիսուսի համար, որը Երկիր է վերադառնալու Հակաքրիստոսին սպանելու համար, իսկ հետո կառավարելու է քառասուն տարի:

            

Categories: Պատմություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Գարեջուր դպրոցների ճաշարանում

Գարեջուր երեխաների համարԲելգիայում արտադրում էին գարեջուր` 1,5% ալկոհոլի պարունակությամբ` ընթրիքի և ճաշի ժամանակ ուտելիքի հետ օգտագործելու համար: Մինչև 1970-ական թթ.-ը այդպիսի գարեջուր մատուցում էին դպրոցական ճաշարաններում, սակայն այն հետագայում դուրս մղվեց գազային ըմպելիքների կողմից: Նույնիսկ այսօր էլ շատ են գարեջուրը դպրոցներ վերադարձնելու կողմնակիցները, քանի որ նրանք կարծում են, որ այն Կոկա Կոլայից ավելի օգտակար է:

            

Categories: Պատմություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի պետությունների վերին մակարդակի ազգային դոմենները

դոմեն

  1. Ադրբեջան – .az
  2. Ալբանիա – .al
  3. Ալժիր – .dz
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ – .us
  5. Անգոլա – .ao
  6. Անդորրա – .ad
  7. Անտիգուա և Բարբուդա – .ag
  8. Ավստրալիա – .au
  9. Ավստրիա – .at
  10. Արաբական Միացյալ Էմիրություններ – .ae
  11. Արգենտինա – .ar
  12. Արևելյան Թիմոր – .tl
  13. Աֆղանստան – .af
  14. Բահամյան կղզիներ – .bs
  15. Բահրեյն – .bh
  16. Բանգլադեշ – .bd
  17. Բարբադոս – .bb
  18. Բելգիա – .be
  19. Բելիզ – .bz
  20. Բելոռուս – .by Читать далее
Categories: Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ | Метки: , , | Оставьте комментарий

Աշխարհի պետությունների ամենաբարձր լեռները (կետերը) և դրանց բարձրությունները

լեռ

  1. Ադրբեջան – Բազարդյուզյու (4480 մ)
  2. Ալբանիա – Կորաբի (2764 մ)
  3. Ալժիր – Թահաթ (2918 մ)
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Մակ-Քինլի (6193 մ)
  5. Անգոլա – Մորրո դե Մոկո (2620 մ)
  6. Անդորրա – Կոմա-Պեդրոսա (2942 մ)
  7. Անտիգուա և Բարբուդա – Բոգգի (402 մ)
  8. Ավստրալիա – Կոսցյուշկո (2230 մ
  9. Ավստրիա – Գրոսգլոկներ (3798 մ)
  10. Արաբական Միացյալ Էմիրություններ – Իյիբիր (1527 մ)
  11. Արգենտինա – Ակոնկագուա (6962 մ)
  12. Արևելյան Թիմոր – Տատամայլաու (2963 մ)
  13. Աֆղանստան – Նաուշակ (7485 մ)
  14. Բահամյան կղզիներ – Ալավերնիա (63 մ)
  15. Բահրեյն – Ջեբել Դուկան (134 մ)
  16. Բանգլադեշ – Կեոկրադոնգ (1230 մ)
  17. Բարբադոս – Հիլաբի (340 մ)
  18. Բելգիա – Բոտրանժ (694 մ)
  19. Բելիզ – Դոյլզ-Դելայթ (1160 մ)
  20. Բելոռուս – Դզերժինսկայա (345 մ)
  21. Բենին – Սոկբարո (658 մ)
  22. Բոթսվանա – Ցոդիլո (1489 մ)
  23. Բոլիվիա – Սախամա (6542 մ)
  24. Բոսնիա և Հերցեգովինա – Մագլիչ (2386 մ)
  25. Բրազիլիա – Պիկո-դա-Նեբլինա (3014 մ) Читать далее
Categories: Աշխարհագրություն | Метки: , , , | 2 комментария

Մարդկության ամենասիրելի գույնը կապույտն է

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի համալսարանի սոցիոլոգների` 1974 մարդկանց շրջանում անցկացված հարցումը թույլ տվեց բացահայտել մարդկության ամենասիրելի գույնը: Նախընտրությունները կարող եք տեսնել պատկերում ↓

Հետազոտության հեղինակները պարզաբանում են, որ հարցվողների ընտրությունը պատահական չի եղել, այլ կազմվել է այնպես, որպեսզի ներկայացված լինեն տարբեր տարիքային և սոցիալակն խմբեր:

            

Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն | Метки: , , , , | 1 комментарий

Աշխարհի պետությունների դրոշները

Ադրբեջանի դրոշը

Ալբանիայի դրոշը

Ալժիրի դրոշը

Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը

Անգոլայի դրոշը

Читать далее

Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , | 2 комментария

Կա մարդ` կա խնդիր, չկա մարդ` չկա խնդիր

Այս արտահայտությունը սխալաբար վերագրվում է Իոսիֆ Ստալինին. վկայություններ, որ նա նման բան երբևէ ասել է կամ գրել է չկան:

Այս արտահայտությունը Անատոլի Ռիբակովի (1911-1998) «Արբատի երեխաները» (կարդալ գիրքը ռուսերեն լեզվով) (1987) վեպից է: Այդպես է Իոսիֆ Ստալինը խոսում 1918 թ.-ին Ցարիցինում ռազմական մասնագետների գնդակահարության մասին. «Մահը լուծում է բոլոր խնդիրները: Չկա մարդ և չկա նաև խնդիր»: Ավելի ուշ, իր «Վեպ հիշողություն»-ում (1997) Ա. Ռիբակովը գրում է, որ այդ արտահայտությունը ինքը «հնարավոր է լսել է ինչ-որ մեկից, հնարավոր է նաև, որ ինքն է հորինել: Այդպիսին էր Ստալինյան սկզբունքը: Ես ուղղակի այն կարճ ձևակերպեցի»:

            

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , | Оставьте комментарий

101 ամենաազդեցիկ գոյություն չունեցող կերպարները

ԱՄՆ-ում լույս է տեսել Ջերեմի Սալթերի, Ալան Լազերի և Դեն Կարլանի «101 ամենաազդեցիկ գոյություն չունեցող կերպարները» գիրքը: Ներկայացնում ենք ողջ ցուցակը ամբողջությամբ`

1. Մալբորոյի Կովբոյը (The Marlboro Man)

2. Մեծ Եղբայրը (Big Brother)

3. Արթուր թագավոր (King Arthur)

4. Սանտա Կլաուս (Santa Claus)

5. Համլետ (Hamlet)

6. Դոկտոր Ֆրանկենշտեյնի հրեշը (Dr. Frankenstein’s Monster)

7. Զիգֆրիդ (Siegfried)

8. Շերլոկ Հոլմս (Sherlock Holmes)

9. Ռոմեո և Ջուլիետ (Romeo and Juliet)

10. Դոկտոր Ջեքիլ և Միսթեր Հայդ (Dr. Jekyll and Mr. Hyde)

11. Քեռի Թոմ (Uncle Tom)

12. Ռոբին Հուդ (Robin Hood)

13. Ջիմ Քրոու (Jim Crow)

14. Էդիպ (Oedipus)

15. Լեդի Չատերլեյ (Lady Chatterly)

16. Սկրուջ (Ebenezer Scrooge)

17. Դոն Քիշոտ (Don Quixote)

18. Միքի Մաուս (Mickey Mouse)

19. Ամերիկյան Կովբոյ (The American Cowboy)

20. Հիանալի արքայազն (Prince Charming)

21. Smokey Bear

22. Ռոբինզոն Կրուզո (Robinson Crusoe) Читать далее

Categories: Գրականություն, ԶԼՄ, Կինո | Метки: , | 1 комментарий

Վանգայի գուշակությունները 2010 թ.-ից մինչև 5079 թ.

2010 թ. — Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք:

2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ:

2014 թ. – Մարդկանց մեծամասնությունը կտառապի թարախախտով, մաշկի քաղցկեղով և մաշկային այլ հիվանդություններով (քիմիական պատերազմի հետևանքը):

2016 թ. – Եվրոպան գրեթե անմարդաբնակ է:

2018 թ. – Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների:

2023 թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը:

2025 թ. –Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված:

2028 թ. – Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա:

2033 թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:

2043 թ. – Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները:

2046 թ. – Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը:

2066 թ. – Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է:

2076 թ. – Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ):

2084 թ. – Բնության վերականգնում:

2088 թ. – Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում:

2097 թ. – Արագ ծերացումը հաղթահարված է: Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 67 комментариев

Блог на WordPress.com.