Posts Tagged With: բարձրակրունկ

Հին Հռոմում բարձրակրունկ կոշիկներ կրում էին միայն մարմնավաճառուհիները

Հին Հռոմում մարմնավաճառությունը ոչ միայն արգելված չէր օրենքով, այլ այն համարվում էր սովորական մասնագիտություն: Մարմնավաճառուհիներին անարգանքով չէին վերաբերվում և դրա համար էլ նրանք իրենց կարգավիճակը թաքցնելու պատճառներ չունեին: Նրանք ազատորեն քայլում էին քաղաքում՝ առաջարկելով իրենց ծառայությունները և որպեսզի հեշտությամբ առանձնանային ամբոխից՝ մարմնավաճառուհիները բարձրակրունկ կոշիկներ էին կրում: Բացի մարմնավաճառուհիների այլևս ոչ ոք բարձրակրունկ կոշիկներ չէր կրում, որպեսզի շրջապատողներին թյուրիմացության մեջ չգցեր:

            

Реклама
Categories: Պատմություն, Սեքս, Ազգագրություն | Метки: , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենաթանկարժեք կանացի կոշիկները

Աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները 960 սուտակներով պատված բարձրակրունկներն են: Սրանց գինը 2.500.000 դոլար է: Այս փայլող կոշիկները պատրաստվել են նշանավոր ոսկերիչ Ստյուարտ Վայցմանի կողմից հատուկ հոլիվուդյան մի դերասանուհու համար, որի անունը գաղտնի է պահվում: Նա պատրաստվում էր դրանք անել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ, սակայն երբ սկսվեց իրաքյան պատերազմը, նա հրաժարվեց դրանք հագնել, քանի որ որոշեց  աջակցել ամերիկացի զինվորներին և հագնել ավելի համեստ կոշիկներ:

Սուտակե սանդալները իրենցից ներկայացնում են «Օզ երկրի կախարդը» ֆիլմի կոշիկների կրկնօրինակը:

            

Categories: Շոու-բիզնես, Պատերազմ, Բիզնես, Կինո | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.