Posts Tagged With: Բուլդոզերային հեղափոխություն

Բուլդոզերային հեղափոխություն

Հանրահավաք Հարավսլավիայի սկուպշինայի շենքի մոտ

Հարավսլավիայում «Բուլդոզերային հեղափոխություն»-ը 2000 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների շարք է, որն ավարտվեց Հարավսլավիայի նախագահի պաշտոնից Սլոբոդան Միշոշևիչի հեռացմամբ: Հեղափոխությունն իր անվանումն ստացավ բուլդոզերի հետ կապված նշանավոր դրվագից, որի օգնությամբ ցուցարարները գրոհում էին կենտրոնական հեռուստատեսության շենքը: Բուլդոզերի վարորդ Լյուբիսավ Ջոկիչը դարձավ հեղափոխության խորհրդանիշ:

Բողոքի ակցիաները սկսվեցին Հարավսլավիայի նախագահի վաղաժամ ընտրություններից անմիջապես հետո, որ տեղի էին ունենում 2000 թ.-ի սեպտեմբերի 24-ին: Ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ և անհրաժեշտ է անցկացնել երկրորդ փուլ: «Ժողովրդավարական ընդդիմություն» դաշինքի առաջնորդների հավաստիացմամբ` իրենց թեկնածու Վոիսլավ Կոշտունիցան հավաքել էր ձայների կեսից ավելին: Կոշտունիցան հայտարարում էր նաև բազմաթիվ ընտրախախտումների մասին, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների ժամանակ:

Ողջ երկրում սկսվեցին բողոքի ցույցեր: Հոկտեմբերի 5-ին Բելգրադ շարժվեցին հարյուրհազարավոր ցուցարարներ: Ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժային կառույցները հատուկ միջոցներ էին կիրառում, իսկ հետո նաև զենք: Ուժայինների և ցուցարարների միջև բախումների արդյունքում վերջիններս տիրացան Հարավսլավիայի խորհրդարանի շենքին, իսկ հետո գրոհով գրավեցին Բելգրադի հեռուստակայանը: Հենց վերջին դրվագի ժամանակ էլ աչքի ընկավ Լյուբիսավ Ջոկիչը, որն իրեն պատկանող բուլդոզերով քարուքանդ արեց հեռուստակայանի արգելապատնեշը: Читать далее

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.