Posts Tagged With: գիրք

100 արգելված գրքերը

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող գրականություն

1984 (Ջորջ Օրուել)

Արեոպագիտիկա (Ջոն Միլթոն)

Արխիպելագ ԳՈւԼԱԳ (Ալեքսանդր Սոլժենիցին)

Սպանդանոց համար հինգ կամ Երեխաների խաչակրաց արշավանքը (Կուրտ Վոնեգուտ կրտսեր)

Պաշարացու (Անդրեյ Պլատոնով)

Խելքից պատուհասը (Ալեքսանդր Գրիբոեդով)

Տիրակալը (Նիկոլո Մաքիավելի)

Ցասման ողկույզներ (Ջոն Սթեյնբեք)

Տուրբինների օրերը (Միխաիլ Բուլգակով)

Դոկտոր Ժիվագո (Բորիս Պաստերնակ)

Կյանք և ճակատագիր (Վասիլի Գրոսման)

Եկատերինա II կայսրուհու նամակները (Եկատերինա II)

Վեց գրքերից (Աննա Ախմատովա)

Այծե երգ (Կոնստանտին Վագինով)

Կոկորդիլոսը (Կորնեյ Չուկովսկի)

Կոմունիստական կուսակցության հռչակագիրը (Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս)

Իմ պայքարը (Ադոլֆ Հիտլեր)

Մենք (Եվգենի Զամյատին)

Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Արևածագից առաջ (Միխաիլ Զոշչենկո) Читать далее

Реклама
Categories: Հանցագործություն, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն, Առասպել, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Հեմիգուեյի 6 բառանոց պատմվածքը

ՀեմինգուեյՄի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի աենահուզիչը: Նա հաղթեց գրազը:

«Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չկրած»: (անգլ. «For sale: baby shoes, never used.»)

            

Categories: Գրականություն | Метки: , , , , , , , | 1 комментарий

Երազանքի համարձակություն

«Երազանքի համարձակություն»-ը (The Audacity of Hope) կամ «Երազանքի համարձակություն. մտքեր ամերիկյան երազանքի վերածննդի մասին»-ը Բարակ Օբամայի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2006 թ.-ի հոկտեմբերի 17-ին: Այն հայտնվեց New York Times-ի և Amazon.com-ի բեսթսելլերների ցուցակում, երբ այն գովազդվեց ամերիկացի հաղորդավորուհի Օփրա Ուինֆրիի կողմից: Օբաման գրում է գլոբալիզացիայի, տնտեսական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների, ԱՄՆ-ի քաղաքականության մասին: Չնայած որ «Երազանքի համարձակություն»-ը ներկայացված է որպես ինքնակենագրական գիրք՝ New York Times-ն այն մեծամասամբ համարում է քաղաքական փաստաթուղթ, որը նպատակ էր հետապնդում ընտրողներ ներգրավվել նախագահական ընտրությունների ժամանակ:

Գրքի պաշտոնական կայքը (անգլերեն լեզվով)

            

Categories: Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Լրագրողների համերաշխության միջազգային օրը աողջ երկրագնդում նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 8-ին:

Պատմությունը

Լրագրողների համերաշխության միջազգային օրը հատատվել է 1958 թ.ին Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV Կոնգրեսի որոշմամբ:

Օրվա ընտրությունը իրականում պատահական չէր: 1943 թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիտների կողմից մահապատժի ենթարկվեց 1942 թ.-ին գեստապոյի կողմից ձերբակալված չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը: Նույնիսկ բանտում Ֆուչիկը չթողեց մասնագիտությունը և հասցրեց նույնիսկ մի գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին» (չեխ. Reportáž psaná na oprátce) (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով), որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվեց Խաղաղության միջազգային մրցանակով:

Արդեն ավանդաբար Լրագրողների համերաշխության միջազգային օրը ողջ երկրագնդում անց են կացվում հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասնագիտական համագումարներին չորրորդ իշխանության ներկայացուցիչները կիսվում են իրենց լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին իրենց շարքերից: Այսպես, Պուլիտցերովյան մրցանակը, որն ԱՄՆ-ում համարվում է ամենահեղինակավոր մրցանակներից մեկը գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի բնագավառներում, գրեթե միշտ շնորհվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը՝ սեպտեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Բլոգի օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Մրցանակներ, Պատմություն, Տոներ, Գրականություն, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ամենավնասակար գրքերը

ԱՄՆ-ում հրատարակվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել մարդկության պատմության ամենավնասակար գրքերը: Ցուցակը կազմվել է նշանավոր գիտնականների և քաղաքական գործիչների հարցումների հիման վրա:

10-րդ տեղ: Վնասակարների վերջին հորիզոնականում է հայտնվել անգլիացի Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիտնականների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ այն քարոզում է պետության ակտիվ դերը երկրի տնտեսության մեջ:

9-րդ տեղ: Ֆրիդրիխ Նիցշեի «Բարու և չարի մյուս կողմում» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիրքը հետաքրքիր է, սակայն այն քարոզում է գերմարդու տեսությունը:

8-րդ տեղ: Ֆրանսիացի Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության կուրս»-ը: Կոնտը համարվում է պոզիտիվիզմի հիմնադիրը: Գրքի որոշ դրույթներ իսկապես կասկածի տեղիք են տալիս, սակայն ընդհանուր զարգացման համար այն կարելի է ընթերցել:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես, Գրականություն, Թևավոր խոսք, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 5 комментариев

Блог на WordPress.com.