Posts Tagged With: գրքեր

Հեմիգուեյի 6 բառանոց պատմվածքը

ՀեմինգուեյՄի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի աենահուզիչը: Նա հաղթեց գրազը:

«Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չկրած»: (անգլ. «For sale: baby shoes, never used.»)

            

Categories: Գրականություն | Метки: , , , , , , , | 1 комментарий

Ամենավնասակար գրքերը

ԱՄՆ-ում հրատարակվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել մարդկության պատմության ամենավնասակար գրքերը: Ցուցակը կազմվել է նշանավոր գիտնականների և քաղաքական գործիչների հարցումների հիման վրա:

10-րդ տեղ: Վնասակարների վերջին հորիզոնականում է հայտնվել անգլիացի Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիտնականների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ այն քարոզում է պետության ակտիվ դերը երկրի տնտեսության մեջ:

9-րդ տեղ: Ֆրիդրիխ Նիցշեի «Բարու և չարի մյուս կողմում» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիրքը հետաքրքիր է, սակայն այն քարոզում է գերմարդու տեսությունը:

8-րդ տեղ: Ֆրանսիացի Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության կուրս»-ը: Կոնտը համարվում է պոզիտիվիզմի հիմնադիրը: Գրքի որոշ դրույթներ իսկապես կասկածի տեղիք են տալիս, սակայն ընդհանուր զարգացման համար այն կարելի է ընթերցել:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես, Գրականություն, Թևավոր խոսք, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 5 комментариев

Հակաուտոպիա

Հակաուտոպիան (անգլ. dystopia) գեղարվեստական գրականության մեջ և կինոյում ուղղություն է, որը նեղ իմաստով տոտալիտար պետության բնութագրություն է, իսկ լայն իմաստով այնպիսի հասարակություն, որտեղ գերակշռում են զարգացման բացասական միտումները:

Պատմություն`

Առաջին անգամ «հակաուտոպիստ» (dystopian) բառը որպես «ուտոպիստ»-ի հակառակը օգտագործել է անգլիացի փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Սթյուարթ Միլը 1868 թ.-ին: Իսկ հենց «հակաուտոպիա» (dystopia) տերմինը որպես գեղարվեստական ժանրի անվանում շրջանառության մեջ են դրել Գլեն Նեգլին և Մաքս Պատրիկը իրենց իսկ կողմից կազմված «Ուտոպիայի որոնումներում» (The Quest for Utopia, 1952) ուտոպիաների անթոլոգիայում:

1960-ականների կեսերին հակաուտոպիա տերմինը հայտնվում է սկզբում խորհրդային, իսկ այնուհետ նաև անգլիախոս քննադատության շրջանակներում: Կարծիք կա, որ անգլ. anti-utopia և անգլ. dystopia բառերը հոմանիշեր են: Գոյություն ունի նաև տեսակետ, որը տարբերակում է հակաուտոպիան և դիստոպիան: Համաձայն այդ տեսակետի` դիստոպիան «գիտակցության ուժի հաղթանակն է բարության ուժի նկատմամբ»` ուտոպիայի բացարձակ հակաթեզը, իսկ հակաուտոպիան միայն ուտոպիայի սկզբունքի մերժումն է, որն ազատության առավել շատ աստիճաններ է ներկայացնում: Այնուամենայնիվ, հակաուտոպիա տերմինն առավել տարածված է և սովորաբար ենթադրվում է dystopia իմաստով:

Հակաուտոպիայի և ուտոպիայի տարբերությունները`

Հակաուտոպիան ուտոպիայի տրամաբանական զարգացումն է և տեսականորեն կարող է դասվել այդ ուղղությանը, սակայն եթե դասական ուտոպիան կենտրոնանում է ստեղծագործության մեջ նկարագրված հասարակական կառուցվածքի դրական գծերի ներկայացմանը, ապա հակաուտոպիան ձգտում է վեր հանել դրա բացասական գծերը: Այսպիսով, ուտոպիայի և հակաուտոպիայի տարբերությունը հեղինակի տեսակետի մեջ է միայն: Ուտոպիայի կարևոր առանձնահատկություններից է նրա ստատիկ բնույթը, իսկ օրինակ հակաուտոպիան հակված է վերանայել նկարագրված սոցիալական կառուցվածքի զարգացման հնարավորությունները: Այսպիսով, հակաուտոպիան սովորաբար գործ ունի առավել բարդ սոցիալական մոդելների հետ:

Սովետական գրականագիտության կողմից հակաուտոպիան սովորաբար բացասաբար էր ընդունվում: Օրինակ, «Փիլիսոփայական բառարան»-ում (4-րդ հրատարակություն, 1981) «Ուտոպիա և հակաուտոպիա» հոդվածում ասվում էր. «Հակաուտոպիայում որպես կանոն դրսևորվում է պատմական հույսի ճգնաժամը, հեղափոխական պայքարը հայտարարվում է անիմաստ, նշվում է սոցիալական չարիքի անխուսափելիությունը: Գիտությունն ու տեխնիկան դիտարկվում են ոչ թե ուժ, որոնք նպաստում են գլոբալ խնդիրների լուծմանը և արդար սոցիալական կարգի կառուցմանը, այլ մարդու ստրկացմանը ուղղված միջոց են»: Նման մոտեցումը մեծամասամբ պայմանավորված էր նրանով, որ խորհրդային փիլիսոփայությունը ԽՍՀՄ-ի իրականությունը ընդունում էր եթե ոչ ուտոպիան իրականություն դարձնող, ապա կատարյալ կառուցվածք ստեղծելու տեսություն ունեցող հասարակություն (կոմունիզմի կառուցման տեսությունը): Ուստի ցանկացած հակաուտոպիա դիտարկվում էր որպես կասկած տվյալ տեսության իրավացիության նկատմամբ, ինչն այդ ժամանակ համարվում էր անընդունելի տեսակետ: Читать далее

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.