Posts Tagged With: դերասանուհի

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը (անգլ. Megan Denise Fox) ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել է:

Կենսագրությունը

Մեգան Դենիզ Ֆոքսը ծնվել է 1986 թ.-ի մայիսի 16-ին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Մեգանն ունի իռլանդական, ֆրանսիական և հնդկացիական արմատներ: Նրա հայրը պայմանական ազատազրկվածների բանտում բանտապահ էր աշխատում: Երբ Մեգանը 3 տարեկան դարձավ, նրա ծնողները ամուսնալուծվեցին, սակայն Մեգանի մայրը շատ շուտով կրկին ամուսնացավ իրենից անհամեմատ տարիքով մեծ տղամարդու հետ, որն էլ Մեգանին և նրա ավագ քրոջը տարավ Ֆլորիդայի Պորտ Սենտ Լյուսի քաղաք: Հայրացուն հին բարքերի տեր անձնավորություն էր և արդյունքում խիստ դաստիարակությունը պատճառ դարձավ Մեգանի մոտ  ագրեսիայի անվերահսկելի բռնկումների:

5 տարեկանում Մեգանը սկսեց զբաղվել պարերով և մասնակցել դրամատիկական խմբակում: Առաջին դերերից մեկը կայացավ «Արևային արձակուրդներ» ֆիլմում 2001 թ.-ին, որտեղ կերտեց զզվելի գեղեցկուհու դերը, որը հանգիստ չէր տալիս Օլսեն քույրերի հերոսուհիներին: 16 տարեկանում նա արդեն Ֆլորիդայում նկարահանված մի քանի ֆիլմերի ռեզյումեներ ուներ: Դրանց մեջ էր նաև Մայքլ Բեյի «Վատ տղաներ 2»-ը: Մեկ տարի անց Մեգանը մոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես: 2003-2004 թթ.-ի ընթացքում Մեգանը էպիզոդիկ դերեր է խաղում «Օուշենի փողոցը», «Ինչի համար եմ քեզ սիրում», «Երկուս ու կես մարդ» և «Օգնություն» ֆիլմերում: 2004 թ.-ին Մեգանը երկրորդական դերեր էր խաղում Հոլիվուդում Լինդսեյ Լոհանի հետ «Բեմի աստղը» ֆիլմում, 2004-2006 թթ.-ին խաղում էր Սիդնի Շանովսկու դերը «Էկրանի թագուհին» սերիալում:

2007 թ.-ին Մեգանը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ մասնակցեց 2007 թ.-ի ամենադիտարժան ֆիլմում՝ «Տրանսֆորմերներ»-ում, որտեղ խաղաց Միքայելա Բեյնսի դերը: 2008 թ.-ին խաղաց նորելուկ աստղի դերը «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ֆիլմում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, ԶԼՄ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Սոֆի Մարսո

Սոֆի Մարսոն (ֆր. Sophie Danièle Sylvie Marceau, իսկական ազգանունը Մոպյու(ֆր. Maupu)) ֆրանսիացի դերասանուհի է:

Կենսագրությունը

Սոֆին ծնվել է 1966 թ.-ի նոյեմբերի 17-ին Փարիզում: Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը վաճառողուհի:

Կինոյում Սոֆին պատահաբար է հայտնվել. իր ընկերուհիներից մեկից նա իմացել էր, որ Կլոդ Պինոտոն դեռահասների է ընտրում իր նոր ֆիլմի համար և որոշեց ուղղակի ուղեկցել ընկերուհուն: Արդունքում մի քանի հազար դեռահասներից ընտրեցին 14-ամյա Մարսոյին: Այդպես, մեկ վայրկյանում Սոֆի Մարսոն դարձավ աստղ: «Բում» (1980) ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և շուտով նկարահանվեց շարունակությունը՝ «Բում 2» (1982), որի համար Սոֆին ստացավ «Սեզար» մրցանակը «Լավագույն սկսնակ և ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում:

16 տարեկանում նա արդեն խաղում է Ժերար Դեպարդիեի և Կատրին Դենյովի հետ «Ֆորտ Սագան» ֆիլմում: Դեպարդյեն նրա խաղընկերը կդառնա նաև Մորիս Պյալի «Ոստիկանություն» ֆիլմում: 1984 թ.-ին նա նկարահանվում է «Խենթ սեր» ֆիլմում, որն իր մասնակցությամբ Անջեյ Ժուլավսկիի առաջին ֆիլմն էր: Դրան հետևում են «Իմ գիշերները չքնաղ են ձեր ցերեկներից» և «Կապույտ նոտա» ֆիլմերը:

Միևնույն ժամանակ Սոֆին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում Ֆրանսիայի խոշորագույն կինոընկերության «Gaumont»-ի հետ, սակայն շուտով այն չեղյալ է համարում. աղջիկը սիրահարվել էր լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիին և աշխատելու ցանկություն չուներ: Կինոընկերությունը պատժեց Սոֆիին պայմանագիրը չեղյալ համարելու համար և նա ստիպված էր իր աշխատած բոլոր փողերը վճարել նրանց:

Այդ ժամանակից սկսած նա դարձավ ամենանշանավոր և ամենահարգված դերասանուհիներից մեկը իր երկրում, չնայած որ նա դեռ համաշխարհային էկրանի աստղ չէր: Սոֆիի առաջին անգլիալեզու դերը արքայադուստր Իզաբելայի դերն էր Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» ֆիլմում: Երբ Գիբսոնին հարցրին, թե ինչու էր նա այդ դերի համար ընտրել Սոֆի Մարսոյին, նա պատասխանեց. «Նա գեղեցիկ է, նա ֆրանսուհի է և նա լավ դերասանուհի է: Դերը կատարողը պետք է ունենար առնվազն այդ որակներից երկուսը»: Բետինա Ռայմսը, որը մշտապես լուսանկարել է Սոֆիին, նրան անվանում է ամենագեղեցիկը և ամենազգայունը երիտասարդ դերասանուհիներից:

1985 թ.-ին Սոֆին ձայնագրում է իր առաջին (և վերջին) ալբոմը՝ Certitude-ը (Certitude ալբոմի երգերը կարող եք լսել այստեղ): Այն թողարկվեց նույն երկյակի կողմից (բառեր՝ Էտիեն Ռոդա-Ժիլ, երաժշտություն՝ Ֆրանկ Լանգոլֆ), որը հետագայում երգեր էր գրում Վանեսա Պարադիի համար: Ալբոմը չհաջողվեց, սակայն երկրպագուների համար հետաքրքիր էր լսել Սոֆիի կատարումը:

Սոֆին պատկանում է իր հիանալի հերոսուհիներին ուժեղ կամքով և սիրառատությամբ: Սակայն շուտով նրան ձանձրացնում է դեռահասի իմիջը և նա սկսում է ավելի լուրջ դերեր խաղալ («Խենթ սեր», «Ոստիկանություն»), որոնցից նա դուրս կգա հասունացած (Ժուլավսկիի հետ) կամ կոտրված (Պյալի հետ): Նա կսկսի իրեն պատասխան տալ իր վիճակի անկայունության համար՝ փառքի դափնին բաժանելով ամենանշանավոր դերասանների հետ՝ Նուարե, Դեպարդիե, Դենյով, Բելմոնդո: «Շուաններ» ֆիլմը նրան տարվա ամենառոմանտիկ դերասանուհու փառքը բերեց:

Թատրոնում նա սկսեց խաղալ 1991 թ.-ին «Էվրիդիկա»-ում (Անույ): Այդ աշխատանքի համար նա «Մոլիեր» ստացավ՝ որպես թատերական տարվա բացահայտում: Երկու տարի հետո վերադարձավ թատրոն և խաղաց «Պիգմալիոն»-ում: 1995 թ.-ի աշնանը հանդես եկավ որպես ռեժիսոր իր առաջին կարճամետրաժ ֆիլմում՝ «Լուսաբաց հակառակ կողմից», որի տևողությունը 8 րոպե էր և որի սցենարը նա գրել էր «Քաջ սիրտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Լուսաբաց հակառակ կողմից»-ը ներկայացվեց Կաննում 1995 թ.-ին «Վստահ հայացք» փառատոնի բացման ժամանակ:

1995 թ.-ին նա նկարահանվեց Ջոն Մալկովիչի հետ Անտոնիոնիի մոտ «Ամպերից այն կողմ» ֆիլմում: 1997 թ.ին նա նկարահանվեց «Աննա Կարենինա» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Նրա վերջին աշխատանքներից է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 19-րդ մասը («Ամբողջ աշխարհն էլ քիչ է»): Սոֆին նկարահանվում է նաև գովազդում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.