Posts Tagged With: ընկերություն

Սիրահարվելու դեպքում մարդիկ կորցնում են նվազագույնը 2 ընկեր

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հարցում անցկացրեցին՝ պարզելու համար, թե ինչպես է սիրահարվածությունը ազդում մարդու փոխհարաբերությունների վրա իր հարազատների հետ:

«Քանի՞ մտերիմ ընկեր ունեք» հարցին հարցվածները, որոնք հարաբերությունների մեջ չեն գտնվում, միջինը պատասխանել են «հինգ»: Նրանք, ովքեր վերջերս գտել էին իրենց կեսին, միջինը պատասխանել են «չորս»՝ դրանց մեջ նշելով նաև իրենց սիրեցյալին: Ուսումնասիրողներն պարզ հաշվարկների միջոցով եկել են այն եզրակացության, որ սիրային հարաբերությունների մեջ մտնելով՝ մարդը միջինը կորցնում է 2 ընկեր, սակայն այդ կորուստներից մեկը փոխհատուցում է իր սիրեցյալով:

«Մտերիմ ընկերներ»-ի խմբում ներառվել են միայն այն ծանոթները, որոնց հետ հանդիպում է եղել շաբաթը գոնե մեկ անգամ:

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն | Метки: , , , | Оставьте комментарий

Մասլոուի պահանջմունքների բուրգը

Մասլոուի պահանջմունքների բուրգըՄասլոուի բուրգը մարդու պահանջմունքների աստիճանակարգային սկզբունք է, որը առաջարկել է ամերիկացի գիտնական Աբրահամ Մասլոուն: Այս սկզբունքը հենվում է այն դրույթի վրա, որ մարդու պահանջմունքները առաջանում և գիտակցվում են հերթականապես` ամենահասարակ ֆիզիոլոգիականներից մինչև բարդ սոցիալական պահանջմունքները: Բուրգի ամենացածր` առաջին աստիճանի վրա գտնվում են մարդու հասարակ ֆիզիոլոգիական պահանջմունքները` ուտելիք, ջուր, տաքություն, սեքս, հիգիենա, քուն և այլն: Երկրորդ մակարդակում գտնվում են ավելի բարձր աստիճանի կարիքներ` անվտանգություն և ապահովություն: Բուրգի երրորդ աստիճանում գտնվում են սոցիալական պահանջմունքները` ընկերություն, սեր, հոգեկան մտերմություն: Բուրգի չորրորդ աստիճանն իր մեջ ներառում է Читать далее

Categories: Հոգեբանություն, Սեքս, Տերմինաբանություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.