Posts Tagged With: թագավոր

Ինկերի «գանգային» հիերարխիան

Ինկերի մոտ գոյություն չուներ մասնագիտական կողմնորոշման խնդիրը. մարդու ապագա մասնագիտությունը հայտնի էր ծննդյան օրվանից: Հողագործի որդին դառնում էր հողագործ, զինվորի որդին` զինվոր: Սխալմունքը ամբողջովին բացառելու համար երեխայի կաստան ի ցույց էին դնում նրա մարմնի վրա: Երեխայի դեռևս նուրբ գանգը տեղավորում էին փայտե համապատասխան հարմարանքի մեջ, որը ձևափոխում էր գանգը: Այդպես ինկերը, համապատասխան ապագա մասնագիտությանը, հասնում էին մարդու գլխի անհրաժեշտ ձևին ձևափոխությանը. թագավորի գլուխն օրինակ պետք է քառակուսի լիներ: Վիրահատությունն անցավ էր իրականցվում. փափուկ գանգը փայտե համապատասխան հարմարանքի մեջ փոխում էր իր ձևը: Այդպիսով, նույնիսկ առանց զգեստների թագավորի որդիները մնում էին թագավոր. նրանց բոլորը ճանաչում էին և միայն նրանք կարող էին թագ կրել, որը նույնպես քառակուսու տեսք ուներ: Զինվորների որդիների գանգերին տալիս էին եռանկյունու ձև, իսկ գյուղացիների երեխաների համար նախատեսված էր գլխի սրացված ձևը:

Реклама
Categories: Պատմություն, Ազգագրություն, Ավանդույթներ | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

ԱՄՆ-ի նահանգների անվանումների ստուգաբանությունը

ԱՄՆ-ի 50 նահանգները փոխառել են իրենց անվանումները շատ լեզուներից: Նահանգներից 25-ը իրենց անվանումները փոխառել են հյուսիսամերիկյան հնդկացիների անվանումներից: Մնացած նահանգները իրենց անվանումները փոխառել են եվրոպական լեզուներից:

50 նահանգներից 11-ը կոչվել են ի պատիվ պատմական կերպարների:

  1. Ալաբամա – Հնդկացիական «ես մաքրում եմ թփուտները» արտահայտությունից:
  2. Ալյասկա – Թերակղզու անվանումից: Ալեութերեն նշանակում է «Մեծ երկիր»:
  3. Այդահո – Հորինված անվանում է. հավանաբար հնդկացիական «լեռների գանձ» անվանումից:
  4. Այովա – Հնդկացիական ցեղի անվանումից:
  5. Արիզոնա – Հնդկացիական «բանալի, աղբյուր» բառերից:
  6. Արքանզաս – Ցեղի անվանումից:
  7. Արևմտյան Վիրջինիա – Եղիսաբեթ I թագուհու անվամբ:
  8. Դելավեր – Նահանգապետ լորդ Դե լա Վերի անվամբ:
  9. Թեննեսի – Չերոկի ցեղի հնդկացիների գյուղի անվանումից:
  10. Թեքսաս – Հնդկացիական «ընկերներ, դաշնակիցներ» բառերից:
  11. Իլինոյս – Հնդկացիական «մարդիկ» բառից:
  12. Ինդիանա – Նահանգը խիտ բնակեցված էր հնդկացիներով:
  13. Լուիզիանա – Լյուդովիկոս XIV թագավորի պատվին:
  14. Կալիֆորնիա – Հնագույն իսպանական վեպի թվացյալ կղզու անվանումից:
  15. Կոլորադո – Գետի անվանումից, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «ներկված, գունավոր»: Читать далее
Categories: Պատմություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.