Posts Tagged With: Թունիս

Մեծ Իտալիա

Մեծ Իտալիան (իտ. Grande Italia) կամ Կայսերական Իտալիան (Italia Imperiale) ֆաշիստական Իտալիայում մտածված ամբիցիոզ նախագիծ էր: Այդ նախագծի նպատակը իտալական կայսրության ստեղծումն էր, որը բացի այն տարածքներից, որին հավակնում էին իռեդենտիստները (Կորսիկա, Նիցցա, Դալմատիա, Մալթա), իր մեջ ներառելու էր միջերկրածովյան լրացուցիչ տարածքներ իտալական բնակչությամբ կամ որոնք գտնվում էին իտալական ազդեցության ներքո: Մեծ Իտալիայի ստեղծման կողմնակիցները այդպիսի տարածքներ էին համարում Ալբանիան, Չեռնոգորիան, Թունիսի հյուսիսը և Լիբիայի հյուսիսը: Նախագիծը ենթադրում էր իտալական պետության ստեղծում, որում ոչ իտալական տարրերը պետք է ձուլվեին և խրախուսվելու էր իտալական գաղութականացումը: Ենթադրվող բռնազավթումը օգնելու էր Իտալիային վերականգնել գերիշխանությունը Միջերկրական ծովում, որից զրկվել էր Հռոմեական կայսրության անկումից հետո:

Գրականություն

  • Baioni, Massimo. Risorgimento in camicia nera. Carocci. Arezzo, 2006.
  • Blitzer, Wolf. Century of War. Friedman/Fairfax Publishers. New York, 2001
  • Chapin Metz, Helen. Libya: A Country Study. GPO for the «Library of Congress». Washington, 1987.
  • De Felice, Renzo Interpretations of Fascism (translated by Brenda Huff Everett). Harvard University Press. Cambridge, 1977
  • De Felice, Renzo. Mussolini l’Alleato: Italia in guerra 1940—1943. Rizzoli Ed. Torino, 1990.
  • Del Boca, A. Le guerre coloniali del fascismo Laterza. Roma, 1991.
  • Galeotti, Carlo. Credere obbedire combattere — I catechismi fascisti Stampa Alternativa. Milano, 1996.
  • Lamb, Richard. Mussolini as Diplomat. Fromm International Ed. London, 1999. Читать далее
Реклама
Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Կարթագենը պետք է կործանվի

Կատոն Ավագ

Կատոն Ավագ

«Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությունը լատինական թևավոր խոսք է, որն իրենից ներկայացնում է համառ կոչ` պայքարելու թշնամու կամ արգելքների դեմ: Այս թևավոր խոսքը նշանակում է մշտական վերադարձ միևնույն հարցին` անկախ ընդհանուր քննարկման թեմայից:

Հատկանշական է այն փաստը, որ ոչ մի հնագույն աղբյուր չի հիշատակում արտահայտությունը այն ձևով, որը տարածում է գտել նոր ժամանակներում (Carthago est delenda կամ Ceterum censeo Carthaginem esse delendam): Պլուտարքոսի «Կատոն Ավագի կյանքը» աշխատության մեջ հիշատակվում է, որ հռոմեացի զորավար և պետական գործիչ Կատոն Ավագը սենատում ավարտում էր իր խոսքը (անկախ  թեմայից) հետևյալ արտահայտությամբ. «Բացի այդ, ես մտածում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի» (Ceterum censeo Carthaginem esse delendam): Արտահայտության բազմաթիվ ձևեր հանդիպում են նաև մի շարք այլ հնագույն աղբյուրներում:

Չնայած առաջին և երկրորդ պունիական պատերազմների հաջողությանը, որոնցում Հռոմը պայքարում էր քաղաք-պետություն Կարթագենի դեմ Միջերկրական ծովում գերիշխանության համար, հռոմեացիները մի շարք ցավալի պարտություններ կրեցին Կարթագենից և վախենում էին նրա վերածննդից, որը բերեց վերջնական հաղթանակ տանելու և բոլոր կորուստները վերականգնելու ցանկությանը: Բացի այդ, Կարթագենը արագ վերականգնվում էր և նախկինի պես լուրջ մրցակցություն էր ցույց տալիս հռոմեական առևտրին: Դա էլ հենց բերեց համառ կրկնվող Carthago delenda est կոչի առաջ գալուն:

Արդյունքում, երրորդ պունիական պատերազմի ժամանակ կեսմիլիոնանոց Կարթագեն քաղաքը ամբողջովին կործանվեց, իսկ ողջ մնացած բնակիչները ստրկության վաճառվեցին: Այն տեղը, որտեղ տեղակայված էր քաղաքը, աղով պատեցին: Այժմ Կարթագեն քաղաքի տարածքը գտնվում է Թունիսում:

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.