Posts Tagged With: Ինտերմիկրոազգային Օլիմպիական խաղեր

Մոլոսսիա

Մոլոսսիան` պաշտոնապես Մոլոսսիայի Հանրապետություն (Republic of Molossia) ինքնահռչակ պետություն-միկրոազգ է, որը հիմնվել է 1977 թ.-ին Ջեյմս Սփիլմանի (Ջեյմս I թագավոր) և Քևին Բոյի (անգլ. Kevin Baugh) կողմից (վարչապետ) ԱՄՆ-ի Նևադա նահանգի Դեյթոն քաղաքից ոչ հեռու:

Պատմություն`

Մոլոսսիան ունի սեփական ժամանակագրությունը և երկրի ստեղծման տարեթիվը` 1977-ը, հաշվում է որպես Տարի №:

Մոլոսսիան իր անկախությունը հռչակեց 1977 թ.-ին և այդ ժամանակ կոչվում էր Վուլդշտեյնի Մեծ Հանրապետություն: Ջեյմս Սփիլմանը դարձավ թագավոր, իսկ Քևին Բոն իրեն հռչակեց վարչապետ: Այդ ժամանակ Մոլոսսիան որևէ տարածք չուներ և ժամանակի ընթացքում Ջեյմս I թագավորը ետ քաշվեց գործերից: Վարչապետն առավել համառ գտնվեց և 1998 թ.-ին գնեց մի փոքր հողակտոր ԱՄՆ-ի Նևադա նահանգում, ինչից հետո իրեն հռչակեց Մոլոսսիայի Հանրապետության նախագահ: Այդ ժամանակից սկսած Մոլոսսիան սկսեց աննախադեպ ներդրում ունենալ միկրոազգային շարժման մեջ:

2000 թ.-ին Մոլոսսիան հիմնեց Ինտերմիկրոազգային Օլիմպիական շարժումը և հյուրեր ընդունեց առաջին Ինտերմիկրոազգային Օլիմպիական խաղերին: Ձերդ Գերազանցությունը ոսկե մեդալ շահեց սկավառակի նետման մեջ:

Մոլոսսիան նաև շարժում էր սկսել, որպեսզի ճանաչվեր հունվարի 8-ը` Նորթոնի Օրը` որպես համընդհանուր միկրոազգային տոն, որպեսզի հարգվեր Նորթոն կայսեր հիշատակը (վերջինս մի անձնավորություն էր, որն իրեն ԱՄՆ առաջնորդ էր հայտարարել 1859 թ.-ին):

2001 թ.ին Մոլոսսիայում տեղի ունեցավ Ինտերմիկրոազգային աշխարհի ցուցահանդեսը (Intermicronational World Exposition):

Իրականում ոչ մի միկրոազգ այնքան բան չի արել, ինչքան Մոլոսսիան ուրիշ երիտասարդ ազգերին ոգևորելու համար: Ձերդ Գերազանցությունը անընդմեջ ճամփորդություններ է անցկացնում ազգի անունից, հանդիպում ուրիշ միկրոազգերի առաջնորդների, ստորագրում կարևոր համաձայնագրեր:

Ընդհանուր տեղեկություններ`

Պետության բնակչությունը կազմում է 4 մարդ` նախագահ Քևին Բոն, նրա կինը և երկու երեխաները: Ինչպես նաև Մոլոսսիայի տարածքում ապրում են 3 շուն, կատու և նապաստակ: Պետական լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը` Էսպերան, կառավարման ձևը` հանրապետություն, տարածքը ընդամենը 0,055 կմ2 է, դրամական միավորը վալորան (Valora) է, որը կազմված է 100 ֆուտտուռուսից (Futtrus):

Օրենքները`

Մոլոսսիայում օրենքները և կանոնները ներառում են պարտադիր զինվորական ծառայություն, մահապատիժ, խոսքի ազատություն և արգելվում է ծխելը:

Կիկասսիա (Kickassia)`

2010 թ.-ին Channel Awesome-ը «Kickkassia» անվամբ հեռուստանովել (սերիալ) նկարահանեց: Ըստ սյուժեի Մոլոսսիան նվաճում են և վերանվանում են Կիկասսիա:

 

Մոլոսսիան քարտեզի վրա

Մոլոսսիայի դրոշը

Մոլոսսիայի զինանշանը

Նախագահ Քևին Բո

Դրամական միավորները

Իմանալ ավելին Մոլոսսիայի մասին (ռուսերեն)

Մոլոսսիայի պաշտոնական կայքը

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.