Posts Tagged With: լրագրող

Անկողնում հանուն խաղաղության

«Անկողնում խաղաղության համար»-ը (անգլ. Bed In For Peace; անկողնային բողոք; նաև բեդ-ին կամ էկամադա) անհամաձայնության արտահայտչաձև է, որի ժամանակ բողոքողները՝ որպես կանոն նորապսակներ, հրավիրում են մամուլին՝ ամուսնական կյանքի առաջին պահերը ի ցույց դնելու համար: Սպասվող ամուսնական գիշերվա փոխարեն լրագրողները տեսնում են, թե ինչպես են նորապսակներն ընդունում հրեշտակի դիրք և խաղաղության կոչ են անում ներկաներին և տեղի ունեց իրադարձությանը հետևողներին:

Որպես հրապարակային բողոքի արտահայտչաձև՝ բեդ-ինի գաղափարը սկիզբ է առել 1969 թ.-ի մարտի 20-ին, երբ այն մտածել էին նորապսակներ Ջոն Լենոնը և Յոկո Օնոն՝ նպատակ հետապնդելոն նման կերպով իրենց բողոքն արտահայտել ընդդեմ վիետնամական պատերազմի: Անկողնային բողոքը տևեց 7 օր՝ մարտի 25-ից մինչև 31-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում: Այնուհետ զույգն այն կրկնեց նաև Ամստերդամում: Ավելի ուշ բողոքի նման միջոցների էին դիմում նաև այլ նշանավոր մարդիկ աշխարհի այլ երկրներում:

            

Реклама
Categories: Պատերազմ, Սեքս, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Լրագրողների համերաշխության միջազգային օրը աողջ երկրագնդում նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 8-ին:

Պատմությունը

Լրագրողների համերաշխության միջազգային օրը հատատվել է 1958 թ.ին Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV Կոնգրեսի որոշմամբ:

Օրվա ընտրությունը իրականում պատահական չէր: 1943 թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիտների կողմից մահապատժի ենթարկվեց 1942 թ.-ին գեստապոյի կողմից ձերբակալված չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը: Նույնիսկ բանտում Ֆուչիկը չթողեց մասնագիտությունը և հասցրեց նույնիսկ մի գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին» (չեխ. Reportáž psaná na oprátce) (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով), որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվեց Խաղաղության միջազգային մրցանակով:

Արդեն ավանդաբար Լրագրողների համերաշխության միջազգային օրը ողջ երկրագնդում անց են կացվում հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասնագիտական համագումարներին չորրորդ իշխանության ներկայացուցիչները կիսվում են իրենց լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին իրենց շարքերից: Այսպես, Պուլիտցերովյան մրցանակը, որն ԱՄՆ-ում համարվում է ամենահեղինակավոր մրցանակներից մեկը գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի բնագավառներում, գրեթե միշտ շնորհվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը՝ սեպտեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Բլոգի օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Մրցանակներ, Պատմություն, Տոներ, Գրականություն, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մեքենաների ամենաթանկարժեք համարները

5-րդ հորիզոնական: Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը դեռևս 2006 թ.-ին Լոնդոնում 285.000 ֆունտ ստերլինգ էր վճարել «VIP 1» համարի համար: Սկզբնապես այս համարը պետք է տեղ գտներ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի պապոմոբիլի վրա, երբ նա պատրաստվում էր այցելել Հյուսիսային Իռլանդիա, սակայն պապը չցանկացավ իր ավանդական «SCV 1» համարը փոխարինել «VIP 1»-ով և այն 10 տարի «անգործ» մնալուց հետո ուղարկվեց աճուրդի, որտեղ էլ այն ձեռք բերվեց Ռոման Աբրամովիչի կողմից և հայտնվեց նրա կաբրիոլետի վրա:

4-րդ հորիզոնական: Գործարար Մայք Մակքումբը «M1» համարի համար վճարել է 33.000 ֆունտ ստերլինգ: Լրագրողների հետ հարցազրույցում նա նշել էր, որ այդ համարը գնել է իր որդու ապագա մեքենայի համար, որն այդ պահին ընդամենը 6 տարեկան էր:

3-րդ հորիզոնական: Բրեդֆորդցի գործարար Աֆզալ Խանը «F1» համարի համար վճարել է 440.000 ֆունտ ստերլինգ և այդ համարը այժմ զարդարում է նրա Mercedes SLR McLaren-ը: Ամրացնելով համարը մեքենայի վրա՝ Աֆզալ Խանը լրագրողներին ասաց, որ կարծում է, որ դա լավ գործարք էր, քանի որ ըստ իրեն այն 10 անգամ ավելի թանկ արժեր:

Читать далее

Categories: Վիճակագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.