Posts Tagged With: խաղաղություն

Անկողնում հանուն խաղաղության

«Անկողնում խաղաղության համար»-ը (անգլ. Bed In For Peace; անկողնային բողոք; նաև բեդ-ին կամ էկամադա) անհամաձայնության արտահայտչաձև է, որի ժամանակ բողոքողները՝ որպես կանոն նորապսակներ, հրավիրում են մամուլին՝ ամուսնական կյանքի առաջին պահերը ի ցույց դնելու համար: Սպասվող ամուսնական գիշերվա փոխարեն լրագրողները տեսնում են, թե ինչպես են նորապսակներն ընդունում հրեշտակի դիրք և խաղաղության կոչ են անում ներկաներին և տեղի ունեց իրադարձությանը հետևողներին:

Որպես հրապարակային բողոքի արտահայտչաձև՝ բեդ-ինի գաղափարը սկիզբ է առել 1969 թ.-ի մարտի 20-ին, երբ այն մտածել էին նորապսակներ Ջոն Լենոնը և Յոկո Օնոն՝ նպատակ հետապնդելոն նման կերպով իրենց բողոքն արտահայտել ընդդեմ վիետնամական պատերազմի: Անկողնային բողոքը տևեց 7 օր՝ մարտի 25-ից մինչև 31-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում: Այնուհետ զույգն այն կրկնեց նաև Ամստերդամում: Ավելի ուշ բողոքի նման միջոցների էին դիմում նաև այլ նշանավոր մարդիկ աշխարհի այլ երկրներում:

            

Реклама
Categories: Պատերազմ, Սեքս, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Պացիֆիկ նշանի առաջացումը

1958 թ.-ին Ջերալդ Հոլթոմը մի նշան նկարեց, որը հետագայում դարձավ խաղաղաության համար պայքարողների խորհրդանիշը: 1958 թ.-ի փետրվարի 21-ին Արվեստի Բրիտանական թագավորական քոլեջը «Ընդդեմ ատոմային զենքի տարածման քարոզարշավի» համար լավագույն խորհրդանիշի մրցույթ հայտարարեց: Մշակման փուլում Հոլթոմը փորձել է միավորել երկու տառեր, որոնք ռազմածովային դրոշային ազդանշանային համակարգի N և D (Nuclear Disarmament) տառերն էին:

Առաջին անգամ այն օգտագործվել է Տրաֆալգարյան հրապարակում հակառազմական երթի ժամանակ:

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Խաղաղության նոբելյան մրցանակ

Խաղաղության նոբելյան մրցանակը ամեն տարի Օսլոյում Նոբելյան կոմիտեի կողմից տրվող բարձրագույն պարգևն է խաղաղության ամրապնդման ոլորտում ձեռքբերումների համար.

Առաջադրված թեկնածուներին ներկայացվող պահանջները

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն` թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք.

  1.  Նորվեգական նոբելյան կոմիտեի գործող և նախկին անդամները, ինչպես նաև Նոբելյան ինստիտուտի կողմից նշանակված խորհրդատուները,
  2.  Տարբեր երկրների ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամները, ինչպես նաև Միջխորհրդարանական միության անդամները,
  3.  Հաագային Միջազգային արբիտրաժային դատարանի անդամները,
  4.  Խաղաղության հարցերով մշտական խաղաղության բյուրոյի հանձնաժողովի անդամները,
  5.  Միջազգային իրավունքի ինստիտուտի մշտական և ասոցացված անդամները,
  6.  Քաղաքագիտության և իրավագիտության, պատմության և փիլիսոփայության ոլորտում համալսարանների պրոֆեսորները,
  7.  Խաղաղության նոբելյան մրցանակի մրցանակակիրները:

Խաղաղության նոբելյան մրցանակակիրները.

1901 – Ժան Անրի Դյունան(Շվեյցարիա) – Ժողովուրդների խաղաղ համագործակցության ներդրման համար և Ֆրեդերիկ Պասսի (Ֆրանսիա) – Բազմամյա խաղարարական ջանքերի համար

1902 – Էլի Դյուկոմեն (Շվեյցարիա) – Ի նշան Խաղաղության միջազգային բյուրոյի ստեղծման մեջ ավանդի` Եվրոպայի տարբեր պացիֆիստական կազմակերպությունների գործունեությունը համակարգելու համար և ՇառլԱլբերԳոբա (Շվեյցարիա) – Միջազգային արբիտրաժի գործում ջանքերի համար

1903 – Ուիլյամ Ռանդալ Կրիմեր (ՄեծԲրիտանիա)– Ի նշանավորումն արբիտրաժի միջոցով խաղաղության հասնելու ջանքերի

1904 – Միջազգային իրավունքի ինստիտուտ (Գենտ, Բելգիա) – Միջազգային իրավունքի ինստիտուտը աշխարհում առաջին կազմակերպություններից մեկն է, որը սահմանեց միջազգային իրավունքի սկզբունքները, ձեռնարկեց նրա օրենքների համակարգումը և ուղիներ առաջարկեց միջազգային խնդիրները լուծելու համար

1905 – Բերտա ֆոն Զուտներ (ԱվստրոՀունգարիա) – Ակտիվ պացիֆիստական գործունեության համար

1906 – ԹեոդորՌուզվելտ(ԱՄՆ) – Պորտսմուտյան համաձայնագրի կնքման մեջ իր դերի համար

1907 – Լուի Ռենո (Ֆրանսիա) — Ֆրանսիայում միջազգային իրավունքի որպես իրական հանճարի և Էռնեստո Թեոդորո Մոնետա (Իտալիա)– Հանուն խաղաղության իր անխոնջ գործունեության համար

1908 – ԿլասՊոնտուսԱռնոլդսոն(Շվեդիա)– Նորվեգական կոնֆլիկտի լուծմանը  մասնակցության համար և ՖրեդերիկԲայեր(Դանիա) – Տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված Սկանդինավյան միջխորհրդարանական միություն ստեղծելու համար

1909 – ՕգյուստԲեեռնար (Բելգիա) – Միջազգային արբիտրաժի և սպառազինությունների կրճատման համար պայքարում ի նշան ջանքերի ճանաչման և ՊոլԴԷստուրնելդեԿոնստան(Ֆրանսիա) – Ֆրանսիայի և հարևան երկրների միջև արբիտրաժի պայմանագրերի համար

1910 – Խաղաղության միջազգային բյուրո – Զինաթափման կոնֆերանսների կազմակերպման համար

1911 – Թոբիաս Ասսեր (Նիդեռլանդներ) – Միջազգային արբիտրաժի ոլորտում աշխատանքների համար և ԱլֆրեդՀերմանՖրիդ(ԱվստրոՀունգարիա) – Իր ինտերնացիոնալ գործունեության համար

1912 – Էլիու Ռուտ (ԱՄՆ) – Արևմտյան կիսագնդում խաղաղության ամրապնդման ջանքերի համար

1913 – Անրի Լաֆոնտեն (Բելգիա) – Մրցանակին արժանացել է որպես Եվրոպայում հանուն խաղաղության ժողովրդական շարժման իրական առաջնորդ

1914 – Մրցանակը չի շնորհվել

1915 – Մրցանակը չի շնորհվել

Читать далее

Categories: Մրցանակներ, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.