Posts Tagged With: ծխել

«420» կամ թմրամոլների գաղտնի կոդը

«420»-ը տերմին է, որը լայնորեն օգտագործվում է Հյուսիսային Ամերիկայի թմրամոլների շրջանակներում: Վերոհիշյալ թմրամշակույթում 420 թիվը կամ նշանակում է 4:20 (ժ. 16:20)՝ ժամ, երբ սովորաբար ընդունում են մարիխուանա կամ 4/20 ամսաթիվը, այսինքն ապրիլի 20-ը:

Սլենգում 420-ը նշանակում է «մարիխուանայի օգտագործում», ինչպես նաև երբ խոսքը վերաբերում է կանեփի օգտագործմանը կամ էլ թմրամշակույթին պատկանելու փաստը:

Ապրիլի 20-ին թմրամշակույթի ներկայացուցիչները սովորաբար հավաքվում են, որպեսզի ուղղակի ժամանակ անցկացնեն, միասին կանեփ օգտագործեն կամ էլ քննարկեն իրենց պետության քաղաքականությունը մարիխունայի վերաբերյալ: Այդ օրը ակտիվիստները սովորաբար ակտիվ քարոզչություն են տանում մարիխուանայի օրինականացման ուղղությամբ:

Չնայած գոյություն ունեն տերմինի առաջացման բազմաթիվ տեսություններ, պետք է նշել, որ այն լայն տարածում գտավ միայն 1971 թ.-ին, երբ այդ օրը դպրոցից հետո դեռահասների մի խումբ Սան-Ռաֆայել Հայ Սքուլից հավաքվեցին դասերից հետո, որպեսզի կանեփ ծխի Լուի Պաստյորի արձանի մոտ:

Այդ արտահայտությունը դարձավ այդ խմբի ողջունման մի մասնիկը՝ «420 Լուի» (անգլ. «420 Louis!») և տարածում գտավ 80-ականների վերջերին՝ շնորհիվ «The Grateful Dead»-ի երկրպագուների:

Читать далее

Реклама
Categories: Հանցագործություն, Պատմություն, Տերմինաբանություն, Տոներ, Ազգագրություն, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Հակագովազդ

Հակագովազդը սպառողին չձգող, այլ ընդհակառակը` նրան վանող կամ այլ կերպ ասած` թե ինչ չպետք է անել գովազդի ոլորտում: Նման ոչ ցանկալի էֆեկտի պատճառ կարող են լինել գովազդ ստեղծողի սխալները, սպառողի և շուկայի վատ իմացությունը, ծեծված հնարքների կիրառումը: Հակագովազդը հաճախ կարող է դառնալ հումորի և երգիծանքի առարկա:

Որոշ դեպքերում հակագովազդը գիտակցաբար օգտագործվում է ինչ-որ բանի վերաբերյալ բացասական վերաբերմունք ձևավորելու համար (օրինակ ծխելու). վերջնական նպատակը պահանջարկը զրոյին հասցնելն է: Այս դեպքում ընդունված է ասել, որ հակագովազդը մարքեթինգի կամ հակազդող մարքեթինգի զենքն է:

Հակագովազդի հայտնի դեպքեր`

  • 1988 թ.-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Մայքլ Դուկակիսը լուսանկարվեց տանկի վրա` փորձելով ցույց տալ, որ ինքը հիանալի գերագույն հրամանատար կդառնա: Այս քայլը մտածվածի հակառակ արդյունքը տվեց: Նրա մրցակից Բուշը իր հետուստատեսային քարոզարշավներում օգտագործում էր այդ լուսանկարը, որպեսզի ծաղրեր Դուկակիսին և ցույց տար, որ նրանից գերագույն հրամանատար դուրս չի գա:
  • Գերմանիա այցի ժամանակ Բորիս Ելցինը դիրիժորից խլեց փայտիկը և սկսեց փայտիկով թափահարել երգչախմբի առաջ` փորձելով հավանաբար երիտասարդ երևալ: Իրականում, այդ ամենը չափազանց տարօրինակ թվաց բոլորին: Այդ կադրերը պտտվեցին ամբողջ աշխարհում, ինչպես նաև նրանք, երբ նա կալինկա-մալինկան էր երգում:

Հակագովազդին նվիրված ռուսալեզու կայք

Categories: Հոգեբանություն, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մոլոսսիա

Մոլոսսիան` պաշտոնապես Մոլոսսիայի Հանրապետություն (Republic of Molossia) ինքնահռչակ պետություն-միկրոազգ է, որը հիմնվել է 1977 թ.-ին Ջեյմս Սփիլմանի (Ջեյմս I թագավոր) և Քևին Բոյի (անգլ. Kevin Baugh) կողմից (վարչապետ) ԱՄՆ-ի Նևադա նահանգի Դեյթոն քաղաքից ոչ հեռու:

Պատմություն`

Մոլոսսիան ունի սեփական ժամանակագրությունը և երկրի ստեղծման տարեթիվը` 1977-ը, հաշվում է որպես Տարի №:

Մոլոսսիան իր անկախությունը հռչակեց 1977 թ.-ին և այդ ժամանակ կոչվում էր Վուլդշտեյնի Մեծ Հանրապետություն: Ջեյմս Սփիլմանը դարձավ թագավոր, իսկ Քևին Բոն իրեն հռչակեց վարչապետ: Այդ ժամանակ Մոլոսսիան որևէ տարածք չուներ և ժամանակի ընթացքում Ջեյմս I թագավորը ետ քաշվեց գործերից: Վարչապետն առավել համառ գտնվեց և 1998 թ.-ին գնեց մի փոքր հողակտոր ԱՄՆ-ի Նևադա նահանգում, ինչից հետո իրեն հռչակեց Մոլոսսիայի Հանրապետության նախագահ: Այդ ժամանակից սկսած Մոլոսսիան սկսեց աննախադեպ ներդրում ունենալ միկրոազգային շարժման մեջ:

2000 թ.-ին Մոլոսսիան հիմնեց Ինտերմիկրոազգային Օլիմպիական շարժումը և հյուրեր ընդունեց առաջին Ինտերմիկրոազգային Օլիմպիական խաղերին: Ձերդ Գերազանցությունը ոսկե մեդալ շահեց սկավառակի նետման մեջ:

Մոլոսսիան նաև շարժում էր սկսել, որպեսզի ճանաչվեր հունվարի 8-ը` Նորթոնի Օրը` որպես համընդհանուր միկրոազգային տոն, որպեսզի հարգվեր Նորթոն կայսեր հիշատակը (վերջինս մի անձնավորություն էր, որն իրեն ԱՄՆ առաջնորդ էր հայտարարել 1859 թ.-ին):

2001 թ.ին Մոլոսսիայում տեղի ունեցավ Ինտերմիկրոազգային աշխարհի ցուցահանդեսը (Intermicronational World Exposition):

Իրականում ոչ մի միկրոազգ այնքան բան չի արել, ինչքան Մոլոսսիան ուրիշ երիտասարդ ազգերին ոգևորելու համար: Ձերդ Գերազանցությունը անընդմեջ ճամփորդություններ է անցկացնում ազգի անունից, հանդիպում ուրիշ միկրոազգերի առաջնորդների, ստորագրում կարևոր համաձայնագրեր:

Ընդհանուր տեղեկություններ`

Պետության բնակչությունը կազմում է 4 մարդ` նախագահ Քևին Բոն, նրա կինը և երկու երեխաները: Ինչպես նաև Մոլոսսիայի տարածքում ապրում են 3 շուն, կատու և նապաստակ: Պետական լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը` Էսպերան, կառավարման ձևը` հանրապետություն, տարածքը ընդամենը 0,055 կմ2 է, դրամական միավորը վալորան (Valora) է, որը կազմված է 100 ֆուտտուռուսից (Futtrus):

Օրենքները`

Մոլոսսիայում օրենքները և կանոնները ներառում են պարտադիր զինվորական ծառայություն, մահապատիժ, խոսքի ազատություն և արգելվում է ծխելը:

Կիկասսիա (Kickassia)`

2010 թ.-ին Channel Awesome-ը «Kickkassia» անվամբ հեռուստանովել (սերիալ) նկարահանեց: Ըստ սյուժեի Մոլոսսիան նվաճում են և վերանվանում են Կիկասսիա:

 

Մոլոսսիան քարտեզի վրա

Մոլոսսիայի դրոշը

Մոլոսսիայի զինանշանը

Նախագահ Քևին Բո

Դրամական միավորները

Իմանալ ավելին Մոլոսսիայի մասին (ռուսերեն)

Մոլոսսիայի պաշտոնական կայքը

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.