Posts Tagged With: Կանադա

Հակագլոբալիստական շարժումն աշխարհում

Արդեն տաս տարուց ավելի է, ինչ խոշոր միջազգային կազմակերպությունների և պետությունների (օրինակ`Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Եվրոպական Միություն) ղեկավարների հանդիպումները անց են կացվում հակագլոբալիստների ցույցերի ներքո: Դեռևս հիշողության մեջ թարմ են 2001թ.-ի Ջենովայի իրադարձությունները, որոնք առանց չափազանցնելու դարձան հակագլոբալիստների բողոքի գործողությունների գագաթնակետը: Այդ օրերին Ջենովայում էին հավաքվել 150.000-200.000 երիտասարդ ցուցարարներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Եվրոպական կառավարությունների մակարդակով սկսեցին արձագանքներ լսվել հետագայում նմանատիպ հավաքների աննպատակահարմարության մասին: Արժե՞ արդյոք մի ամբողջ քաղաք վերածել պաշարված քաղաքի այն բանի համար, որ մի քանի մարդ իրար հետ հաճելի զրուցեն, ժպտան լուսանկարչական ապարատների առաջ և հետո էլ ստորագրեն նախօրոք նախապատրաստված փաստաթղթերը: Читать далее

Реклама
Categories: Շոու-բիզնես, Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, Գրականություն, Ենթամշակույթ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Աշխարհի ամենավիճարկելի տարածքները

«Аргументы и факты» ռուսական պարբերականը առանձնացրել է ժամանակակից աշխարհում 10 ամենավիճարկելի տարածքները:

Վիճարկման առարկան

Դե-ֆակտո տերը

Վիճարկվում է

Ամենասառցայինը.

Արկտիկյան խութ

Կարգավիճակը

հստակեցված չի:

Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա.

Հյուսիսային այս երկրները պատահական չեն ցանկանում տիրանալ արկտիկյան այս ջրերին, քանի որ այստեղ հայտնաբերվել են նավթի և գազի հսկայական պաշարներ: 2007 թ.-ին Չիլինգարովի ղեկավարությամբ ռուսական արշավախումբը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակում ամրացրեց ռուսական  տիտանե եռագույնը:

 

Ամենաթեժը.

Լեռնային Ղարաբաղ:

Հայաստան.

Ադրբեջան.

Լեռնային Ղարաբաղի համար 1992-1994 թթ.-ի արյունալի պատերազմում զոհվել է ավելի քան 40.000 մարդ:

Ամենաբարձրադիրը.

Ջամու և Քաշմիր շրջաները Հիմալայներում:

Հնդկաստան.

Պակիստան և Չինաստան.

Պակիստանը մտահոգվում է շրջանի մեծամանությունը կազմող մահմեդական բնակչության համար, իսկ Չինաստանն այն դիտարկում է կարևոր ռազմավարական կետ Տիբեթի վրա իր վերահսկողությունն ապահովելու համար:

Ամենալեռնայինը.

Տոկտո կղզիախումբը Ճապոնական ծովում:

Հարավային Կորեա.

Վիճարկվող կղզիները մեծ չեն և անմարդաբնակ, սակայն կորեացիներն այստեղ հատուկ կայազոր են պահում՝ ցույց տալու, թե ով է այստեղ տերը:

Ճապոնիա.

Տոկիոն այս կղզիների համար նույն խնդիրներն ունի Սեուլի հետ, ինչպես Կուրիլների համար Մոսկվայի հետ: Ճապոնացիներին արգելված է Հարավային Կորեայի  տարածքից այցելել Տոկտո:

Ամենաանմարդաբնակը.

Սենկակու կղզիախումբը

Արևելաչինական ծովում:

Ճապոնիա.

Չինաստան.

Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի՝ կղզները Ճապոնիային հանձնելու որոշման հետ (մինչև 1970-ական թթ.-ը կղզիները փաստացիորեն պատկանում էին ԱՄՆ-ին), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորցրել էր բազմաթիվ տարածքներ: Բացի այդ գոյություն ունի նաև տնտեսական գործոն. XXդարի վերջում այստեղ գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել:

Ամենահեռացվածը.

Ֆոլկլենդյան կզղիները Հարավային Ամերիկայի ափերից 483 կմ հեռավորության վրա:

Մեծ Բրիտանիա.

Անգլիական առաջին բնակավայրն այստեղ ի հայտ է եկել 1776 թ.-ին:

Արգենտինա.

Համարվում է, որ Ֆոլկլենդները Արգենտինային բաժին են հասել դեռևս իսպանական գերիշխանության ժամանակաշրջանից: 1982 թ.-ին Արգենտինան ռազմական գործողություններ անցկացրեց և կղզիների նկատմամբ վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը: Լոնդոնը դեպի կղզիներ նավատորմ ուղարկեց և 2 ու կես ամսվա ընթացքում վերականգնեց իր իշխանությունը կղզիների նկատմամբ (զոհվեց ավելի քան 900 մարդ), սակայն մինչ այժմ էլ արգենտինացիները դրանք իրենցն են համարում:

Ամենահանդուգնը.

Հարավային Ամերիկայի Էսեկիբո գետի մոտ գտնվող տարածքները:

Գայանա (մինչև 1966 թ.-ը Բրիտանական Գվիանա).

Վենեուելա.

Էսեկիբոյի շրջանի վերաբերյալ իր նկրտումների մասին Վենեսուելան հայտարարել էր դեռևս XIX դարի վերջում, երբ այստեղ ոսկու և ադամանդի պաշարներ գտան: Հետաքրքիր է, որ Վենեսուելան ցանկանում է փոքրիկ Գայանայից խլել մոտ 160.000 կմ2 տարածք, որն այդ երկրի մոտ 75%-ն է կազմում:

Ամենալոշտակը.

Պսկովի Պիտալովսկյան շրջանը:

Ռուսաստան.

Լատվիայի ազգայնական քաղաքակն գործիչները.

«Ոչ թե Պիտալովսկյան շրջանը նրանք կստանան, այլ սատկած էշի ականջները»,- 2005 թ.-ին հայտարարեց Վ. Պուտինը: Լատվիացիներն, այնուամենայնիվ, երկու տարի հետո ստորագրեցին պետական սահմանի մասին համաձայնագիրը և այդ ժամանակից սկսած այդ հարցը համարվում է փակված:

Ամենազբոսաշրջայինը.

Հյուսիսային Կիպրոս:

Թուրքական Հանրապետություն.

Կիպրական քարտեզների վրա 1974 թ.-ին թուրքական բանակի կողմից գրաված տարածքը (Կիպրոսի մոտ 38%-ը) բնորոշվում է որպես «թուրքական օկուպացիայով պայմանավորված անհասանելի տարածք»: Այնտեղ անշարժ գույքի ձեռքբերումը հունական կողմից բնորոշվում է որպես գողացված ապրանքի ձեռքբերում:

Ամենասրբազանը.

Արևելյան Երուսաղեմ:

Իսրայել.

Պաղեստինյան Ինքնավարություն.

Արևելյան Երուսաղեմի կարգավիճակը արաբա-իսրայելական բազմամյա հակամարտության հիմնական պատճառներից է, քանի որ քաղաքի այս մասում են գտնվում մահմեդական և հուդայական սրբավայրերը:

            

Categories: Պատմություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Անկողնում հանուն խաղաղության

«Անկողնում խաղաղության համար»-ը (անգլ. Bed In For Peace; անկողնային բողոք; նաև բեդ-ին կամ էկամադա) անհամաձայնության արտահայտչաձև է, որի ժամանակ բողոքողները՝ որպես կանոն նորապսակներ, հրավիրում են մամուլին՝ ամուսնական կյանքի առաջին պահերը ի ցույց դնելու համար: Սպասվող ամուսնական գիշերվա փոխարեն լրագրողները տեսնում են, թե ինչպես են նորապսակներն ընդունում հրեշտակի դիրք և խաղաղության կոչ են անում ներկաներին և տեղի ունեց իրադարձությանը հետևողներին:

Որպես հրապարակային բողոքի արտահայտչաձև՝ բեդ-ինի գաղափարը սկիզբ է առել 1969 թ.-ի մարտի 20-ին, երբ այն մտածել էին նորապսակներ Ջոն Լենոնը և Յոկո Օնոն՝ նպատակ հետապնդելոն նման կերպով իրենց բողոքն արտահայտել ընդդեմ վիետնամական պատերազմի: Անկողնային բողոքը տևեց 7 օր՝ մարտի 25-ից մինչև 31-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում: Այնուհետ զույգն այն կրկնեց նաև Ամստերդամում: Ավելի ուշ բողոքի նման միջոցների էին դիմում նաև այլ նշանավոր մարդիկ աշխարհի այլ երկրներում:

            

Categories: Պատերազմ, Սեքս, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Անկախություն

Անկախություն՝ ինքնուրույնություն, ենթակայության բացակայություն, ինքնիշխանություն:

Քաղաքական տեսանկյունից՝ անկախությունը ենթադրում է սահմանադրական իրավունքի տարբեր սկզբունքներ և ինստիտուտներ՝ լիակատար ինքնիշխանություն, միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը, իշխանության բաժանումը, անձի իրավական կարգավիճակը և այլն:

Պատմության մեջ հայտնի են նոր ծնունդ առնող ազգերի պայքարի դեպքերը իրենց անկախության համար (օրինակ ԱՄՆ-ի պայքարը անկախության համար), ինչպես նաև անկախության աստիճանաբար ձեռքբերման դեպքեր, ինչպես օրինակ Կանադայի անկախության ձեռքբերումը Մեծ Բրիտանիայից:

Անկախության ձեռքբերումը կարող է ուղեկցվել անկախության հռչակագրի ընդունմամբ:

            

Categories: Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Սոցիալական գործընկերություն

Սոցիալական գործընկերությունը արտադրական գործընթացի մասնակիցների` աշխատողների և գործատուների հավասար գործընկերության վրա հիմնված, շահերի համաձայնեցման ինստիտուտների և մեխանիզմների համակարգ է: Սոցիալական գործընկերության զարգացումը իր տարբեր մակարդակներով ժամանակակից շուկայական տնտեսության սոցիալական ուղղվածության մեծացման հիմնական կարևոր մասն է: Սոցիալական գործընկերության համակարգում աշխատողների շահերը ներկայացված են որպես կանոն արհմիությունների, իսկ գործատուների շահերը` գործարարների միությունների կողմից: Դրա այսպես կոչված եռակողմ տարբերակում շահերի համաձայնեցման գործընթացի որպես անմիջական մասնակից է հանդես գալիս պետությունը, որը միաժամանակ ընդունված համաձայնագրերի կատարման երաշխավորն է: Շահերի համաձայնեցումը ձեռք է բերվում բանակցային գործընթացի միջոցով, որի ընթացքում կողմերը համաձայնվում են  աշխատանքի պայմանների և աշխատավարձի չափի, աշխատողներին սոցիալական երաշխիքների և կազմակերպությունում նրանց դերի հարցերի շուրջ:

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.