Posts Tagged With: կարգախոս

Նշանավոր բրենդերի ամենաանհաջող կարգախոսերը

Երբ Parker ընկերությունը որոշեց գովազդել իր գնդիկավոր գրիչը Մեքսիկայում, նրա հայտարարությունը պետք է հնչեր այսպես. «Այն չի հոսի ձեր գրպանում և ամաչեցնի ձեզ»: Սակայն անհաջող թարգմանությունից հետո ստացվեց հետևյալը. «Այն չի հոսի ձեր գրպանում և չի բեղմնավորի ձեզ»:

Clairol ընկերությունը Գերմանիայում ներկայացրեց «Mist Stick» գանգուրներ սարքելու ունելին` չիմանալով, որ «Mist» խոսակցական լեզվով նշանակում է գոմաղբ:

Իսպանիայում Coors ընկերությունը ներկայացրեց իր ապրանքանիշը «Վերադարձրու կորսվածը» կարգախոսով, որտեղ այն կարդացվում էր որպես «Տառապում եմ փորլուծությունից»:

Pepsi Generation-ի գովազդը չիներենով հնչում է այսպես. «Պեպսին բերում է ձեր նախնիներին գերեզմաններից»:

 Gerber ընկերությունը սկսեց մանկական սնունդ վաճառել Աֆրիկայում և նրանք օգտագործում էին նույն տուփերը, ինչը և ԱՄՆ-ում: Այդ տուփերի վրա պատկերված էր ժպտացող երեխա: Հետագայում նրանք իմացան, որ Աֆրիկայում տուփերի վրա պատկերում են հենց պարունակությունը, քանի որ շատ մարդիկ կարդալ չգիտեն:

Ֆրանսիայում Colgate ընկերությունը ներկայացրեց ատամի մածուկը Cue անվանմամբ, իսկ դա Ֆրանսիայում հայտնի պոռնոամսագրի անվանում է:

Երբ American Airlines ընկերությունը սկսեց մեքսիկական շուկայում գովազդել իր կաշվե առաջին դասը, նրանց «Թռիչք կաշվի մեջ» կարգախոսը իսպաներեն հնչում էր որպես «Թռիչք մերկ վիճակում»:

Categories: Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ազատություն, հավասարություն, եղբայրություն

Ազատություն, հավասարություն, եղբայրություն (ֆր. Liberté, Égalité, Fraternité) կարգախոսը Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսն է և առավել օգտագործվում է ձախ ուժերի կողմից:

Ազատութուն`

Հանրապետական կարգախոսի առաջին բառը ազատությունն է: Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում ազատությունը բնորոշվում է հետևյալ կերպ. «Ազատությունը հնարավորություն է անել ամենը, ինչը վնաս չի հասցնում ուրիշին»:

Հավասարություն`

Կարգախոսի երկրորդ բառը` հավասարությունը, նշանակում է որ բոլորը հավասար են օրենքի առաջ. «Բոլոր քաղաքացիները հավասար են նրա առաջ և ուստի հավասար իրավունք ունեն բոլոր պաշտոններին, հանրային պաշտոններին և զբաղմունքներին` համապատասխան իրենց ընդունակություններին և առանց որևէ տարբերակումների` բացի նրանցից, որը պայմանավորված է նրանց բարեգործություններով և ունակություններով»:

Եղբայրություն`

Մարդու իրավունքների և պարտականությունների 1795 թ.-ի հռչակագրում եղբայրությունը բնորոշվում է հետյալ կերպ. «Ուրիշներին մի արա այն, ինչը որ չէիր ուզենա ինքդ ստանալ. ուրիշներին արա այնպիսի բարի գործեր, ինչը քեզ կուզենայիր»:


Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Օրենսդրություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.