Posts Tagged With: Կոմմոդ

Հինգ լավ կայսրեր

 

Հինգ լավ կայսրերը ըստ հերթականության

Հինգ լավ կայսրերը Անտոնինների դինաստիայից հաջորդաբար կառավարած հռոմեացի կայսրեր են: Դրանք էին Ներվան (96—98), Տրոյանոսը (98—117), Ադրիանոսը (117—138), Անտոնին Պիոսը (138—161) և Մարկոս Ավրելիոսը (161—180): Նրանց կառավարման շրջանում (96-180), որը տարբերվում էր կայունությամբ և բռնաճնշումների բացակայությամբ, Հռոմեական կայսրությունը հասավ իր առավելագույն ծաղկմանը: Այդ տերմինը մտցվել է Է. Գիբոնի կողմից:

Ներքին քաղաքականության մեջ հաշտություն կայացավ կայսրերի և սենատի միջև: Տրոյանոսի օրոք մի շարք հաղթական պատերազմների շնորհիվ Հռոմին միացվեցին Դաքիան, Արաբիան, Հայաստանը և Միջագետքը, սակայն արդեն Ադրիանոսի օրոք Հռոմը ստիպված էր հրաժարվել վերջին երկու երկրամասերից և հարձակումից անցնել պաշտպանության սահմանների մոտ:

Իշխանության ժառանգումը ապահովվում էր անարյուն ճանապարհով: Յուրաքանչյուր կայսր դեռ կյանքի օրոք որդեգրում էր իրեն փոխարինողի, որն իր կողմից ընտրվում էր սենատի և բանակի հավանությամբ` հեղինակավոր զորահրամանատարների կամ վարչարարների շարքից: Մարկոս Ավրելիոսը խախտեց այդ սկզբունքը` իր հարազատ որդի Կոմմոդին հռչակելով համատիրակալ, որն ի զորու չգտնվեց ղեկավարել երկիրը: Իր բռնապետական գործողություններով նա համընդհանուր ատելություն վաստակեց և սպանվեց 192 թ.-ին: Դրանից հետո Հռոմը ներքաշվեց երկարատև պատերազմների մեջ գահի բազմաթիվ հավակնորդների միջև:

Հռոմեացի պատմիչները, որոնք հստակորեն բաժանում էին կայսրերին «լավ»-երի և «վատ»-երի, Անտոնիններին դասում էին լավերի շարքում և նրանց կենսագրությունները կազմում էին բացառապես գովերգող տոների մեջ: Ըստ Տակիտոսի` Ներվային հաջողվեց միավորել անմիավորելին` պրինցիպատը և ազատությունը: Տրոյանոսը դարձավ հաջողության չափանիշ, իսկ մնացած կայսրերն էլ ցանկանում էին նմանվել նրան: Անտոնինը կրում էր նաև Պիոս մականունը, որը նշանակում էր Բարեպաշտ: Իսկ Մարկոս Ավրելիոսը իրականացրեց տիրակալի իդեալը` դառնալով փիլիսոփա գահի վրա: Ժամանակակից ուսումնասիրողները, համաձայնելով շատ փաստերի հետ, այնուամենայնիվ զգուշությամբ են հակված փառաբանելու տվյալ դարաշրջանը, քանզի պահպանված ողջ տեղեկությունը ներկայացնում է միայն հռոմեական հասարակության բարձրագույն խավի տեսակետը:

Реклама
Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.