Posts Tagged With: հանդիպում

Եթե տղամարդը չզանգահարեց առաջին հանդիպումից 36 ժամ հետո, նշանակում է՝ երկրոդը չի լինի

Ցանկացած աղջկա կամ կնոջ հայտնի է այն անհանգստությունը առաջին հանդիպումից հետո, թե արդյոք ինքը դուր եկավ տղային: Արդյոք առաջին հանդիպումը կդառնա վերջինը: Պետք չէ երկար կասկածանքների մեջ ընկնել: Իմանալ, թե արդյոք տեղի կունենա երկրորդ հանդիպումը, կարելի է իմանալ 36 ժամվա ընթացքում: Համաձայն ծանոթություների match.com կայքի անցկացրած հարցման՝ 36 ժամը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում զանգահարում են նոր հանդիպում առաջարկելու կամ ուղղակի հաստատելու, որ հանդիպումն իրենց դուր է եկել: Եթե ձեր հանդիպումը շաբաթ երեկոյան է տեղի ունեցել, ապա հեռախոսազանգ կամ SMS պետք է սպասել մինչև երկուշաբթի 11:48 րոպե: Եթե այդ ժամանակահատվածն անցել է և ձեզ չեն զանգահարել, ուրեմն հավանականություն առ այն, որ կզանգահարեն, չափազանց փոքր է:

Նախկինում գործում էր 3 օրվա կանոնը, այսինքն հեռախոսազանգի պետք էր սպասել առաջին հանդիպումից 3 օրվա ընթացքում: Սակայն ինչպես ցույց են տալիս հարցումները, այս կանոնն այլևս չի գործում: Դա բնորոշ էր այն ժամանակների համար, երբ գոյություն չունեին բջջային հեռախոսները, իսկ այժմ բոլորն ունեն բջջային հեռախոսներ և 3 օրը չափազանց երկար է մտորումների համար:

36 ժամվա կանոնի մեջ ամենահիանալին այն է, որ այլևս անհրաժեշտ չէ 3 ամբողջ օր ընկնել կասկածանքների մեջ: Եթե մեկ ու կես օրն անցել է առանց հեռախոսազանգի, ուրեմն կարելի է խաչ քաշել այդ հարաբերությունների վրա և նոր ընկեր փնտրել,- ասում է match.com կայքի հարաբերությունների գծով մասնագետ Քեյթ Թեյլորը:

Շատերը հարց են տալիս, թե ով պետք է զանգահարի առաջինը առաջին հանդիպումից հետո:

Читать далее

Реклама
Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ | Метки: , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.