Posts Tagged With: ճախրասավառնակ

Հաքերների խորհրդանիշը

 Հաքերների խորհրդանիշը առաջարկվել է 2003 թ.-ի հոկտեմբերին Էրիկ Ռեյմոնդի կողմից: Այն պատկերում է ճախրասավառնակ (անգլ. glider), որը «Կյանք» խաղի պատկերներից է:

Էրիկ Ռեյմոնդը նշում է, որ տվյալ խորհրդանշի ցուցադրումը չի նշանակում, որ այն կրողը իրեն հաքեր է հայտարարում, քանզի  չի կարելի ինքն իրեն հաքեր հայտարարել. այդ տիտղոսը շնորհվում է համայնքի կողմից: Խորհրդանշի օգտագործումը, սակայն, նշանակում է որ այն կրողը բաժանում է հաքերական համայնքի նպատակները և արժեքները:

Տվյալ խորհրդանիշը չի հանդիսանում այն պատերներից, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ ապրանքային նշանով և նրա օգտագործումը կոմերցիոն նպատակներով չնայած չի խրախուսվում, բայց և չի էլ արգելվում:

Որպես խորհրդանիշեր «Կյանք»-ից մոդելների օգտագործումը մինչ Էրիկ Ռեյմոնդի առաջարկությունը առաջ էր քաշվել արգենտինացի հաքեր Սեբաստիան Վեյնի կողմից 2003 թ.-ի մարտին:

Հաքերի մանիֆեստը

Реклама
Categories: Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.