Posts Tagged With: ՄԱԿ

Պատվի սպանություն

Պատվի սպանությունը ընտանիքի անդամի՝ հաճախ իգական սեռի (բայց դա անպայման չէ) սպանությունն է, որն իրականացվել է բարեկամների կողմից ընտանիքին «անպատվություն» բերելու համար: «Անպատվության» տակ սովորաբար հասկանում են տվյալ մշակույթում արգելված սեռական բնույթի գործողությունները՝ ամուսնական դավաճանություն, նախաամուսնական սեքսը և այլն:

ՄԱԿ-ի հիմնադրամներից մեկի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում իրականացվում է մինչև 5000 պատվի սպանություններ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ երկրներ խստացնում են պատիժները այդ հանցագործության համար:

Բնորոշումը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բերում է պատվի սպանության հետևյալ բնորոշումը. «Պատվի սպանությունը բռնության ակտ է՝ սովորաբար սպանություն, որն իրականացվում է ընտանիքի արական անդամի կողմից ընտանիքի իգական անդամի նկատմամբ, որոնք, ըստ նրանց, ընտանիքն անպատվության մեջ են գցել»:

Հղումներ

Human Rights Watch (անգլերեն լեզվով)

http://news.bbc.co.uk/2/hi/europe/3768847.stm

            

Categories: Հանցագործություն, Սեքս, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների համաշխարհային օրը (ՄԱԿ-ի պաշտոնական այլ լեզուներով՝ անգլ. International Day of the World’s Indigenous, իսպ. Día International de las Poblaciones Indígenas, ֆր. la Journée internationale des populations autochtones) նշվում է օգոստոսի 9-ին: 1994 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հաստատեց, որ Բնիկ ժողովուրդների միջազգային օրը պետք է նշվի ամեն տարի օգոստոսի 9-ին (որոշում № 49/214, դեկտեմբերի 23)` բնիկների հարցերով աշխատանքային խմբի առաջին նստաշրջանի օրը:

2004 թ.-ի դեկտեմբերի 20-ի № 59/174 որոշման մեջ Գլխավոր վեհաժողովը, հռչակելով բնիկ ժողովուրդների Երկրորդ միջազգային տասնամյակը, որոշեց շարունակել նշել բնիկ ժողովուրդների միջազգային օրը Երկրորդ տասնամյակի ողջ ժամանակահատվածում: Վեհաժողովը խնդրեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին նշել տոնը ազգային մակարդակով:

2005 թ.-ի ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ արեց, որ կառավարությունները պարտավորվեն՝

…ամենուրեք ընդլայնել համերաշխության շրջանակը բնիկ ժողովուրդների հետ և նրանց հետ համատեղ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի նրանց համար ապահովեն զարգացման հնարավորություններ խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, ինչից նրանցից շատերին զրկում էին երկար ժամանակ:

Читать далее

Categories: Տոներ, Օրենսդրություն, Ազգագրություն, Կինո | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Միավորված Ազգերի Կազմակերպության հազարամյակի հռչակագիրը

«Միավորված Ազգերի Կազմակերպության հազարամյակի հռչակագիրը» ընդունվել է 2000 թ.-ի սեպտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (Որոշում № A/RES/52/2):

«Հազարամյակի հռչակագրում» ՄԱԿ-ի անդամ-պետությունները իրենց վրա պարտավորություն են վերցրել հազարամյակի զարգացման գործընթացում հասնել՝   խաղաղության և անվտանգության. զարգացման. շրջակա միջավայրի պաշտպանության. մարդու իրավունքների, ժողովրդավարության և կառավարման. խոցելի խավերի պաշտպանության. Աֆրիկայի կարիքների հոգման. ՄԱԿ-ի ամրապնդման:

Որոշ նպատակներ՝ հատկապես զարգացման ոլորտում, ձևակերպված են կոնկրետ՝ թվերի և ժամկետների նշմամբ (հիմնականում 2015 և 2020 թթ.-ին):

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը իր հաշվետվություններում և ելույթներում մշտապես հաղորդում է ստանձնած պարտավորությունների փաստացի իրականացման մասին:

Միավորված Ազգերի Կազմակերպության հազարամյակի հռչակագիրը (ռուսերեն լեզվով) 

Նպատակները զարգացման բնագավառում (ռուսերեն լեզվով)

ՄԱԿ-ի պաշտոնական կայքը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքը

            

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Վիրտլանդիա

Վիրտլանդիայի դրոշը

Վիրտլանդիան (պաշտոնական անվանումը` Wirtland, հայտնի է նաև որպես Hayalistan թյուրքական երկրներում) հավակնում է աշխարհում դառնալ առաջին սուվերեն պետությունը, որը տեղակայված է ինտերնետում (համացանց): Վիրտլանդիան փորձարկում է պետության լեգիտիմության և կայունության ոլորտում, որը չունի աշխարհագրական տարածք:

Պատմություն`

Վիրտլանդիան հիմնվել է 2008 թ.-ի օգոստոսի 14-ին որպես հասարակական նախաձեռնություն: Այն ներկայացված է www.Wirtland.com պաշտոնական կայքի միջոցով: Ներկայումս Վիրտլանդիան ղեկավարվում է կանցլերի կողմից և նպատակ է հետապնդում դառնալ խորհրդարանական դեմոկրատիա:

2009 թ.-ի նոյեմբերի վերջին Վիրտլանդիային որոշ քաղաքացիների կողմից գործընթաց նախաձեռնվեց լողացող միջոցի կամ հողակտորի ձեռքբերման համար, որպեսզի շարունակեն իրավական գործընթացը Վիրտլանդիայի պետական ինքնիշխանությունը ճանաչելու ուղղությամբ մյուս գոյություն ունեցող երկրների և ՄԱԿ-ի կողմից:

2009 թ.-ի վերջին Վիրտլանդիայում մի խումբ քաղաքացիներ սկսեցին զբաղվել Սեուտայում և Մելիլյայում (չեզոք գոտի Իսպանիայի և Մարոկկոյի միջև) հողակտորի ձեռքբերման գործընթացով:

2010 թ.-ի հունվարի սկզբին Վիրտլանդիայի քաղաքացիների շրջանում առաջացավ «Շարժում Վիրտլանդիայի սահմանադրության համար»: 2010 թ.-ի հունվարի 9-ին Վիրտլանդիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ միտինգ տեղի ունեցավ Սահամանադրության ընդունման համար:

2010 թ.-ի մարտի 13-ին Վիրտլանդիայի քաղաքացիների թիվը հասավ 1000-ի:

Բնակչությունը`

Բնակչությունը կազմված է Վիրտլանդիայի քաղաքացիներից և զբոսաշրջիկներից: Ներկայումս համաձայն պաշտոնական կայքի տվյալների, բնակչությունը կազմում է 1000 մարդ: Վիրտլանդիայի քաղաքացիությունը բաց և անվճար է 18 տարին լրացած ցանկացած մարդու համար:

Վիրտլանդիան տրամադրում է հավասար ժողովրդավարական իրավունքներ և չի հանդուրժում ծագման, տարիքային, կրոնական, ռասայական, սեռական խտրականությունը: Բնակության իրավունք ստանալու դիմումը հասու է 9 լեզուներով: Վիրտլանդիան ունի իր քաղաքացիների համար նախատեսված սոցիալական ցանց «Witizens of Wirtland»:

Ամերիկյան Ֆոքս հեռուստաընկերությունը և բուլղարական ԲՏՎ ազգային հեռուստատեսությունը դարձան առաջինները, ովքեր լուսաբանեցին Վիրտլանդիայի մասին: Հրապարակումների թարմացված ցուցակը տեղակայված է կայքի PressRoom բաժնում:

Վիրտլանդիան սեփական քաղաքացիների համար թողարկում է ինքնության հաստատման պլաստիկ քարտեր: Դրանք կարող են ստանալ 18 տարին ստացած բոլոր անձինք, որոնք ցանկանում են դառնալ Վիրտլանդիայի քաղաքացի:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախումը և համաշխարհային կարգի վերափոխումը (անգլ. The Clash of Civilizations and the Remaking of World Order) (1996) Սեմյուել Հանթինգթոնի պատմա-փիլիսոփայական տրակտատն է, որը նվիրված է սառը պատերազմից հետո աշխարհում ստեղծված վիճակին: Ս. Հանթինգթոնի այս գիրքը դարձավ հեղինակի գաղափարների զարգացումը և շարունակությունը, որոնք ավելի վաղ շարադրվել էին նրա «Քաղաքակրթությունների բախու՞մ» հոդվածում, որը հրատարակվել էր 1993 թ.-ին ամերիկյան «Միջազգային հարաբերություններ» կոչվող քաղաքագիտական ամսագրում: Այստեղ նա հիմնավորում է բազմաբևեռ աշխարհի գաղափարը:

Քաղաքակրթության հասկացությունը`

  • Հանթինգթոնը նկատում է, որ քաղաքակրթության գաղափարը առաջին անգամ մշակվել է տասնութերորդ դարի ֆրանսիացի փիլիսոփաների կողմից` որպես բարբարոսության հակաթեզ: Սկզբում այն մեկնաբանվում էր որպես նստակյաց, քաղաքային, գրագետ հասարակություն:
  • Տասնիներորդ դարի գերմանացի փիլիսոփաները հակադրեցին քաղաքակրթությունը մշակույթին:
  • Հանթինգթոնը պաշտպանում է քաղաքակրթությունների բազմակիության գաղափարը, որոնց հիմք են հանդիսանում լեզուն և կրոնը:

Հակամարտությունը քաղաքակրթությունների միջև`

Հանթինգթոնը վստահեցնում է, որ քաղաքակրթությունների աշխարհագրական հարևանությունը հաճախ բերում է հակամարտության և երբեմն բախման: Երբեմն այդ հակամարտությունները կարելի է կանխատեսել` ելնելով քաղաքակարթությունների զարգացման տրամաբանությունից և փոխգործակցությունից:

Գրքի հիմնական գաղափարները`

  • Քաղաքակրթությունները երկրների մեծ կոնգլոմերատներ (խառնակույտ) են, որոնք առանձնանում են որոշակի ընդհանուր հատկանիշներով` մշակույթ, լեզու, կրոն և այլն: Որպես կանոն, հիմնական բնորոշող հատկանիշ է առավել հաճախ հանդես գալիս կրոնը:
  • Քաղաքակրթությունները` ի տարբերություն երկրների, սովորաբար գոյություն են ունենում երկար ժամանակ` որպես կանոն հազարամյակից ավել:
  • Առավել հին քաղաքակրթությունների առաջ գալուց հետո ավելի քան երեք հազարամյակի ընթացքում նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել կամ էլ այդ հարաբերությունները եղել են հազվադեպ կամ սահմանափակ:
  • Յուրաքանչյուր քաղաքակրթություն իրեն պատկերացնում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը և ներկայացնում է մարդկության պատմությունը համապատասխան այդ աշխարհայացքի:
  • Արևմտյան քաղաքակրթությունը առաջ է եկել Ք.Հ. 8-9-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին հասավ քսաներորդ դարի սկզբում: Արևմտյան քաղաքակրթությունը որոշիչ ազդեցություն թողեց մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա:
  • Արևմտյան ազդեցության ընդունումը` վեստերնիզացիան և տեխնոլոգիական առաջընթացը` մոդեռնիզացիան, կարող են տեղի ունենալ առանձին կամ էլ կարող են համընկնել (մասամբ կամ ամբողջությամբ):
  • Կրոնական ֆանատիզմը շատ հաճախ հանդիսանում է տեղաբնիկի հակազդումը մոդեռնիզացիային, վեստեռնիզացիային կամ էլ մեկի և մյուսի միակցությանը:
  • Որոշ քաղաքակրթություններ (արևմտյան, հինդուիստական, չինական, ուղղափառ, ճապոնական և բուդդայական) ունեն իրենց «առանցքային», այսինքն գլխավոր երկրները` «Core states», իսկա այլ քաղաքակրթությունները (իսլամական, լատինոամերիկյան և աֆրիկյան) չունեն առանցքային երկրներ: Առանցքային երկրներ ունեցող քաղաքակրթությունները առավել կայուն են:
  • Գլոբալ փոփոխությունների գործընթացում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջացած միջազգային կազմակերպությունները (ՄԱԿ և այլն) պետք է աստիճանաբար փոփոխվեն բոլոր երկրների հետաքրքրությունների առավել արդար ներկայացուցչության կողմը: Օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքակրթությունները:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Блог на WordPress.com.