Posts Tagged With: մահապատիժ

Սադամ Հուսեյնի արյունով գրված Ղուրանը

Սադամ Հուսեյնի արյունով գրված Ղուրանը, որը ստեղծվել էր դեռ բռնապետի կյանքի օրոք, այժմ պահվում է Բաղդադի մզկիթներից մեկում ամենայն գաղտնիության պայմաններում: Իրաքում այժմ ոչնչացվել են Հուսեյնի դարաշրջանի բոլոր հուշարձաններն ու խորհրդանիշերը, սակայն նրա արյամբ գրված Ղուրանին դեռ չեն մոտենում:

Այդ Ղուրանը գրվել էր 1990 թ.-ի վերջում Իրաքի նախկին բռնապետի պատվերով՝ 2 տարի տևած նրա «արյունալի» ջանքերի շնորհիվ: Յուրահատուկ գիրքը կարող էր զարդարել ցանկացած ցուցահանդես, եթե չլիներ այն փաստը, որ գիրքը գրվել էր 2006 թ.-ին մահապատժի ենթարկված Սադամ Հուսեյնի 27 լիտր արյունով: Այժմ գիրքը պահվում է Բաղդադի մզկիթներից մեկի գաղտնարանում, իսկ իշխանություններն էլ չգիտեն, թե ինչ անել դրա հետ. դեն նետելը սխալ կլինի, քանի որ վերջիվերջո սուրբ գիրքն է, իսկ պահելը նույնպես սխալ է. չէ որ այնուամենայնիվ այն գրված է Հուսեյնի արյամբ:

            

Реклама
Categories: Պատերազմ, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Լրագրողների համերաշխության միջազգային օրը աողջ երկրագնդում նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 8-ին:

Պատմությունը

Լրագրողների համերաշխության միջազգային օրը հատատվել է 1958 թ.ին Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV Կոնգրեսի որոշմամբ:

Օրվա ընտրությունը իրականում պատահական չէր: 1943 թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիտների կողմից մահապատժի ենթարկվեց 1942 թ.-ին գեստապոյի կողմից ձերբակալված չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը: Նույնիսկ բանտում Ֆուչիկը չթողեց մասնագիտությունը և հասցրեց նույնիսկ մի գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին» (չեխ. Reportáž psaná na oprátce) (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով), որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվեց Խաղաղության միջազգային մրցանակով:

Արդեն ավանդաբար Լրագրողների համերաշխության միջազգային օրը ողջ երկրագնդում անց են կացվում հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասնագիտական համագումարներին չորրորդ իշխանության ներկայացուցիչները կիսվում են իրենց լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին իրենց շարքերից: Այսպես, Պուլիտցերովյան մրցանակը, որն ԱՄՆ-ում համարվում է ամենահեղինակավոր մրցանակներից մեկը գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի բնագավառներում, գրեթե միշտ շնորհվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը՝ սեպտեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Բլոգի օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Մրցանակներ, Պատմություն, Տոներ, Գրականություն, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Մոլոսսիա

Մոլոսսիան` պաշտոնապես Մոլոսսիայի Հանրապետություն (Republic of Molossia) ինքնահռչակ պետություն-միկրոազգ է, որը հիմնվել է 1977 թ.-ին Ջեյմս Սփիլմանի (Ջեյմս I թագավոր) և Քևին Բոյի (անգլ. Kevin Baugh) կողմից (վարչապետ) ԱՄՆ-ի Նևադա նահանգի Դեյթոն քաղաքից ոչ հեռու:

Պատմություն`

Մոլոսսիան ունի սեփական ժամանակագրությունը և երկրի ստեղծման տարեթիվը` 1977-ը, հաշվում է որպես Տարի №:

Մոլոսսիան իր անկախությունը հռչակեց 1977 թ.-ին և այդ ժամանակ կոչվում էր Վուլդշտեյնի Մեծ Հանրապետություն: Ջեյմս Սփիլմանը դարձավ թագավոր, իսկ Քևին Բոն իրեն հռչակեց վարչապետ: Այդ ժամանակ Մոլոսսիան որևէ տարածք չուներ և ժամանակի ընթացքում Ջեյմս I թագավորը ետ քաշվեց գործերից: Վարչապետն առավել համառ գտնվեց և 1998 թ.-ին գնեց մի փոքր հողակտոր ԱՄՆ-ի Նևադա նահանգում, ինչից հետո իրեն հռչակեց Մոլոսսիայի Հանրապետության նախագահ: Այդ ժամանակից սկսած Մոլոսսիան սկսեց աննախադեպ ներդրում ունենալ միկրոազգային շարժման մեջ:

2000 թ.-ին Մոլոսսիան հիմնեց Ինտերմիկրոազգային Օլիմպիական շարժումը և հյուրեր ընդունեց առաջին Ինտերմիկրոազգային Օլիմպիական խաղերին: Ձերդ Գերազանցությունը ոսկե մեդալ շահեց սկավառակի նետման մեջ:

Մոլոսսիան նաև շարժում էր սկսել, որպեսզի ճանաչվեր հունվարի 8-ը` Նորթոնի Օրը` որպես համընդհանուր միկրոազգային տոն, որպեսզի հարգվեր Նորթոն կայսեր հիշատակը (վերջինս մի անձնավորություն էր, որն իրեն ԱՄՆ առաջնորդ էր հայտարարել 1859 թ.-ին):

2001 թ.ին Մոլոսսիայում տեղի ունեցավ Ինտերմիկրոազգային աշխարհի ցուցահանդեսը (Intermicronational World Exposition):

Իրականում ոչ մի միկրոազգ այնքան բան չի արել, ինչքան Մոլոսսիան ուրիշ երիտասարդ ազգերին ոգևորելու համար: Ձերդ Գերազանցությունը անընդմեջ ճամփորդություններ է անցկացնում ազգի անունից, հանդիպում ուրիշ միկրոազգերի առաջնորդների, ստորագրում կարևոր համաձայնագրեր:

Ընդհանուր տեղեկություններ`

Պետության բնակչությունը կազմում է 4 մարդ` նախագահ Քևին Բոն, նրա կինը և երկու երեխաները: Ինչպես նաև Մոլոսսիայի տարածքում ապրում են 3 շուն, կատու և նապաստակ: Պետական լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը` Էսպերան, կառավարման ձևը` հանրապետություն, տարածքը ընդամենը 0,055 կմ2 է, դրամական միավորը վալորան (Valora) է, որը կազմված է 100 ֆուտտուռուսից (Futtrus):

Օրենքները`

Մոլոսսիայում օրենքները և կանոնները ներառում են պարտադիր զինվորական ծառայություն, մահապատիժ, խոսքի ազատություն և արգելվում է ծխելը:

Կիկասսիա (Kickassia)`

2010 թ.-ին Channel Awesome-ը «Kickkassia» անվամբ հեռուստանովել (սերիալ) նկարահանեց: Ըստ սյուժեի Մոլոսսիան նվաճում են և վերանվանում են Կիկասսիա:

 

Մոլոսսիան քարտեզի վրա

Մոլոսսիայի դրոշը

Մոլոսսիայի զինանշանը

Նախագահ Քևին Բո

Դրամական միավորները

Իմանալ ավելին Մոլոսսիայի մասին (ռուսերեն)

Մոլոսսիայի պաշտոնական կայքը

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.