Posts Tagged With: մարգարե

Իսլամի ազգը

Իսլամի ազգը (անգլ. Nation of Islam) ԱՄՆ-ում աֆրոամերիկյան կրոնական կազմակերպություն է: Հիմնվել է 1930 թ.-ին Դեթրոիթում Ուոլես Ֆարդ Մուհամադի կողմից: Կազմակերպությունում գերիշխում է ազգայնական և ռասիստական բաղադրիչը, որը հիմնված է սպիտակների և ամերիկյան պետությանը հակադրվելու գաղափարների վրա: «Իսլամի ազգ»-ի գաղափարախոսությունը կտրուկ տարբերվում է ավանդական իսլամից և ավելի նման է քրիստոնեությանը: Որոշ կազմակերպությունների և հեղինակների կողմից մեղադրվում է ռասիզմի և ծայրահեղականության մեջ, չնայած որ ԱՄՆ-ում գործում է օրինական հիմքերի վրա:

Գաղափարախոսությունը

  • Ստեղծել պետություն պետության մեջ:
  • Սևամորթները իրեցից ներկայացնում են նախնական մարդկությունը, իսկ սպիտակները դիվային ռասա-հիբրիդ են, որոնք ստեղծվել են խելագար կախարդ Յակուբի կողմից 6000 տարի առաջ: Բաբելոնի ապոկալիպսիսը Արևմուտքի սպիտակ քաղաքակրթությունն է: 1975 թ.-ին ռասիստական բաղադրիչը դադարեց աջակցություն գտնել կազմակերպության բոլոր անդամների կողմից:

Կրոնը

  • Հավատն առ Միակ Աստված:
  • Հավատն առ Ղուրան:
  • Հավատն առ Աստծո մարգարեները:
  • Հավատն առ մենտալ հարությունը (անգլ. Mental resurrection), ընդ որում սևամորթները առաջինը հարություն կառնեն:
  • Ահեղ Դատաստանը կսկսվի ԱՄՆ-ում:
  • Վալի Ֆարդ Մուհամեդը ունեցել Աստծո հայտնությունը:
  • ՉԹՕ-ն Իեզակիելի անիվն է:

Արարողակարգեր

  • Օրեկան 5 անգամ աղոթք Մեքքայի կողմը:
  • Ուրբաթօրյա հավաքական (ջումա) աղոթք:
  • Պահք Ռամադան ամսին:

Читать далее

Реклама
Categories: Պատմություն, Ազգագրություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 2 комментария

Վահհաբիզմ

Վահհաբիզմը իսլամում կրոնա-քաղաքական ուղղություն է, որը կազմավորվել է 18-րդ դարում: Այն անվանվել է Մուհամմադ իբն Աբդ-ալ Վահհաբ աթ-Թամիմիի անունով: Որպես կանոն, նրա կողմնակիցները իրենց անվանում են սալաֆիտներ:

Իսլամը սկիզբ է առել յոթերորդ դարի առաջին կեսում հիջազյան հասարակության մեջ: Այն արտահայտում էր հասարակ սոցիալական շերտավորումը, այնտեղ ձևավորված դասային հարաբերությունները: Արաբների կրոնական համակարգը, որը սկզբում արտահայտված էր միայն Ղուրանում, չէր կարող բավարարել իրենց կողմից գրաված երկրների ավելի զարգացած հասարակության պահանջները: Առաջ եկավ անհրաժեշտություն իսլամին տալ այնպիսի բնույթ, որը ավելի կհամապատասխաներ այդ ֆեոդալական հասարակությանը, նրա իշխող վերնախավի շահերին: Այդ նպատակով է, որ ստեղծվեցին մարգարեի կյանքի և գործունեության մասին բազմաթիվ ավանդություններ (հադիսներ), որոնք հաստատեցին գործողությունների և հայացքների հայեցակարգ` հիմնված իբր թե մարգարեի գործողությունների և հայացքների վրա` նախատեսված կյանքի բոլոր իրավիճակների համար: Վարքագծի այդ կանոնները ստացան «սուննա» անվանումը:

Ավանդությունների դասակարգումը ավարտվեց մոտավորապես տասներորդ դարում` իսլամի ի հայտ գալուց երեք դար անց:

Ավանդությունների թիվը մեծ էր: Նույնիսկ ուղղափառ իսլամի կողմից ընդունված տարբերակում այն բազմաթիվ անհասկանալի և իրարամերժ փաստեր էր պարունակում: Եվ նույնիսկ հասկանալի տեղերը տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ էին մեկնաբանվում: Արդյունքում յուրաքանչյուր կրոնական ուղղություն փնտրում և գտնում էր իր գաղափարախոսությունը արդարացնող ավանդություններ: Այդ նույն նպատակին էր ծառայում նաև Ղուրանը: Ուստի այս առումով շատ դիպուկ է նկատում հունգարացի իսլամագետ Ի. Գոլդցիերը. «Կրոնի պատմությունը… դա միևնույն ժամանակ գրվածի մեկնության պատմությունն է»:

Սուննան արտահայտում էր քարացած ավանդույթը: Սակայն կյանքի պայմանների փոփոխության հետ պետք է փոխվեին նաև ավանդույթները: Իսլամի հարմարումը փոփոխվող իրականությանը տեղի էր ունենում նոր ավանդույթների կրոնական լուսավորության ճանապարհով և դրանց սուննային համապատասխանելու ապացուցմամբ: Այդ գործողությունը տեղի է ունենում աստվածաբանների համաձայնեցված որոշման ճանապարհով (այսպես կոչված իջմա) կամ էլ համանմանության օրինակով (կղիյաս):

«Նորությունները», «նորամուծությունները», որոնք նախադեպ չէին գտնում հադիսներում, կոչվում էին բիդա: «Նորամուծությունը»` մինչև այն չի լուսավորվել իջմայի ճանապարհով, սուննայի լիակատար հակապատկերն է: Այն նշանակում է կարծիք կամ գործողության տեսակ, որոնք նախկինում հայտնի չէին կամ չէին կիրառվել:

Այսպիսով, բիդան իսլամի պատասխանն էր հասարակական կյանքի փոփոխությանը, իսլամի հակազդումը շրջապատող իրականությանը, հարմարվողականությունը տեղի և ժամանակի պահանջներին:

Կարելի է նաև ասել, որ իսլամի պատմությունը դավանաբանության շրջանում դա մեծամասամբ ավանդույթների (սուննա) և «նորամուծությունների» (բիդա) պայքարն է: Մասնավորապես ընդդեմ բիդայի ուղղափառ իսլամի ներսում կազմավորվել էր չորս դպրոց կամ ուղղություն (մազհաբ): Դրանցից ամենալիբերալը հանիֆայականությունն  էր, ամենածայրահեղը` հանբալիզմը, որը կանգնած էր բիդայից լիովին հրաժարվելու դիրքերում: Հանբալիականները գտնում էին, որ կրոնական պրակտիկայի տեսանկյունից միայն այն է «օրինական», ինչը նախատեսված է Ղուրանով և սուննայով: Իհարկե, հանբալիզմը ընդգրկում է հարցերի մեծ շրջանակ իսլամի ներսում, նրա տարաձայնությունները մյուս ուղղությունների հետ շոշոփում են տարբեր հարցեր, սակայն բիդայի մերժման հարցում է նրա ամենացայտուն տարբերակումը:

Այնուամենայնիվ, մնալ անհամաձայնության այնպիսի պայմաններում, լիովին մերժել իսլամի հարմարվելուն կյանքի պահանջներին, չափազանց դժվար է: Վահհաբիզմը (ինչպես կտեսնենք հանբալիզմի ամենածայրահեղ դրսևորումը) ստիպված կլինի ընդունել այնպիսի բաներ, որոնց մասին միջնադարյան աստվածաբանները նույնիսկ չէին էլ կարող մտածել (ռադիո, հեծանիվ, հեռախոս, հեռուստացույց): Սակայն բիդայի նկատմամբ բացասական վերաբերմունքը հանբալիզմը դարձրեց ուղղափառ իսլամի ամենաանճկուն ուղղությունը, որն էլ հանգեցրեց նրա տարածման սահմանափակությանը: Մարտնչող հանբալիականների փոքր խումբը անկարող մնաց պայքարել ընդդեմ ուղղափառ իսլամի այն պատճառով, որ նա նրա դեմ պայքարում էր գերուղղափառության դիրքերից:

«Նորամուծություններից» մեկը, որը մտել էր իսլամ, դա սրբերի պաշտամունքն էր: Սրբերի պաշտամունքը իսլամում հիմնականում նախաիսլամական ծագում ունի: Սրբերի շարքում էին իսլամական քարոզիչները, մարգարեի հետևորդները, նշանավոր աստվածաբաններ: Իր մեջ ներառելով այդ պաշտամունքները` իսլամը դարձավ մասսայական կրոն, որը մոտ էր տարբեր շրջանների լայն սոցիալական խավերին:

Սրբերի պաշտամունքի տարածումը կապված էր իսլամական միստիկների` սուֆիականների գործունեության հետ: Նրանք սրբերին վերագրում էին հրաշքներ կատարելու ուանկություն` ներգրավելով բազում հավատացյալների: Սուֆիականները վստահեցնում էին, որ աստվածային ճշմարտության կարելի է հասնել միայն ինտուիցիայի միջոցով, տրվում էին ասկետիզմի, որպեսզի հասնեին «Աստծու հետ միախառնվելուն»: Նրանք լիովին անտարբեր էին ստեղծված համակարգի, հասարակարգի և մուսուլմանական ավանդույթների նկատմամբ:

11-րդ դարում ալ-Ղազալին, որին համարում են ուղղափառ իսլամի Թովմա Ակվինացին, ուղղափառ իսլամ մտցրեց սուֆիզմի որոշ տարրեր` մասնավորապես միստիկական սերը դեպի Աստված: Միաժամանակ նա իսլամի մեջ ներառեց 10-րդ դարի աստվածաբան ալ-Աշարիի ռացիոնալիստական գաղափարները: Ընդհանուր առմամբ այսպես ձևավորվեց սուննիական ուղղությունը` իր մեջ ներառելով ոչ միայն կրոնը և արարողակարգային-պաշտամունքային կողմը, այլ նաև փիլիսոփայությունը, իրավունքը, քաղաքական ուսմունքները:

Հանբալիական մազհաբը: Հանբալիական մազհաբը գոյություն ունեցող չորս մազհաբներից մեկն է: Իմամ Ահմադ իբն Հանբալը նախապատվությունը տալիս էր հադիսային նյութին: Հադիսները համարում էր Ղուրանի թաֆսիրները (մեկնությունները): Հադիսների ընտրության ժամանակ որոշիչ նշանակություն էր հատկացնում իսնադին: Եթե երկու հադիս հակասում էին իրար, ապա համեմատում էր դրանք ավելի վստահելի (սահիհ) հադիսների հետ:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.