Posts Tagged With: մարքսիզմ

Չե Գևարայի վերջին նամակը ծնողներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը ծնողներին.

Թանկագին ծերուկներ.

Ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում:

Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:

Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:

Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը  (իսպ. Movimiento Revolucionario Túpac Amaru, MRTA) պերուական մարքսիստական ուղղվածության ձախ ծայրահեղական ապստամբական խմբավորում է: Հիմնադրվել է 1984 թ.-ին և իր առջև նպատակ էր դրել ազատագրել Պերուն և Բոլիվիան «իմպերիալիստական ազդեցությունից»: Իր անվանումն ընդունել է ի պատիվ հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդ Թուփակ Ամարուի, ով ապստամբության էր հանել հալածյալներին:

Երկար ժամանակ զինված պայքար է մղել պերուական կենտրոնական կառավարության դեմ: Նշանավորվեցին նրանով, որ 1996 թ.-ին այս խմբավորման 14 զինյալ մարտիկներ Լիմայում գրավեցին ճապոնական դեսպանատունը և այն պատանդների հետ միասին պահեցին 126 օր: Կառավարական հատուկ ջոկատայինների կազմակերպած գործողության արդյունքում պատանդներին ազատելուց հետո 1997 թ.-ին Թուփակ Ամարուի անվան շարժումը մեծ կորուստներ կրեց. նստավայրի գրոհման ժամանակ խմբավորման բոլոր մարտիկները սպանվեցին՝ ներառյալ նաև նրանք, ովքեր այլևս չեին դիմադրում: Վերջին զինված գործողություններն իրականացվեցին 1990-ական թվականների վերջին: Ներկայումս շարժումը փնտրում է գործունեության այլ ուղիներ:

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.