Posts Tagged With: միջազգային համերաշխություն

Լիբերալ ինտերնացիոնալ

Լիբերալ Ինտերնացիոնալը լիբերալ կուսակցությունները միավորող միջազգային քաղաքական կուսակցություն է: Կենտրոնակայանը տեղակայված է Լոնդոնում` Ազգային-լիբերալ ակումբի շենքում: Հիմնվել է Օքսֆորդում 1947 թ.-ին ողջ աշխարհում լիբերալիզմը ամրապնդելու համար: Լիբերալ Ինտերնացիոնալի հիմնական սկզբունքները նկարագրված են Օքսֆորդյան Հռչակագրում:

Լիբերալ Ինտերնացիոնալի նախագահը Հանս վան Բաալենն է:

Նպատակները և խնդիրները`

Սահմանադրության Լիբերալ Ինտերնացիոնալը իր նպատակները ներկայացնում է այսպես. «Հասնել լիբերալ սկզբունքների ընդունմանը, որոնք աշխարհում իրենց բնույթով միջազգային են և նպաստել ազատ հասարակության առաջընթացին` հիմնված անձնական ազատության, անձնական պատասխանատվության և սոցիալական հավաարության և համագործակցության միջոցներ և տեղեկատվության փոխանակում տրամադրել կազմակերպության անդամների միջև, ինչպես նաև տարբեր երկրների տղամարդկանց և կանաց միջև, որոնք կհամաձայնեն այդ սկզբունքների հետ»:

Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի և Եվրոպայի կուսակցությունների անդամներին միավորող սկզբունքներն են համարվում` մարդու իրավունքների հարգումը, ազատ և արդար ընտրությունները և բազմակուսակցական ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը, շուկայական տնտեսությունը, ազատ առևտուրը, էկոլոգիական կայունության ապահովումը և միջազգային համերաշխության ուժեղ գիտակցումը:

Լիբերալ Ինտերնացիոնալի նպատակները նաև շարադրված են յոթ հռչակագրերի շարքում, որոնք գրվել են 1946 և 1997 թթ.-ի միջև:

Լիբերալ Ինտերնացիոնալը մասնակցության կարգավիճակ ունի Եվրոպայի Խորհրդում:

Լիբերալ Ինտերնացիոնալի պաշտոնական կայքը

Սոցիալիստական ինտերնացիոնալ (Սոցինտերն)

 

Реклама
Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.