Posts Tagged With: նացիոնալ-սոցիալիզմ

Չորրորդ Ռեյխ

Չորրորդ Ռեյխը ոչ հստակ սահմանված տերմին է, որն օգտագործվում է բնորոշելու այն քաղաքական կազմավորումը, որը դիտարկվում է որպես Երրորդ Ռեյխի ավանդույթների և գաղափարների զարգացման շարունակություն:

Սկզբնապես Չորրորդ Ռեյխ անվանումը առաջ է եկել 1960-ական թթ.-ին` կապված այն հանգամանքի հետ, որ ԳԴՀ կանցլեր Կուրտ Կիզինգերը նախկինում աշխատել էր Երրորդ Ռեյխի քարոզչության նախարարությունում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի այդ ժամանակվա մի շարք խոշոր քաղաքական գործիչներ նույնպես կապ էին ունեցել Երրորդ Ռեյխի հետ: Քաղաքական հակառակորդների կարծիքով նրանք նացիոնալ-սոցիալիզմի վերակենդանացմանն ուղղված քաղաքականություն էին վարում:

Այսօր Չորրորդ Ռեյխ տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում: Դրա տակ հասկանում են՝

  • Երրորդ Ռեյխի տապալումից հետո փրկված նացիստների գաղտնի կազմակերպությունների միավորումը,
  • Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միավորումից հետո կազմավորված Գերմանիան,
  • Աշխարհի բոլոր նեոնացիստական կազմակերպությունների միավորումը,
  • Սպիտակ ռասայի մարդկանց հետագա միավորումը իրենց տեսակի պահպանման համար պայքարում և այլ ռասաների դեմ մարտնչելու համար:
Реклама
Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Սքինհեդերն ընդդեմ ռասայական նախապաշարմունքների (S.H.A.R.P.)

Ընդդեմ ռասայական նախապաշարմունքների սքինհեդերը (անգլ. Skinheads Against Racial Prejudices, SHARP, շարպեր) հակառասիստական խմբավորում են, որոնք հանդես են գալիս ընդդեմ ռասայական նախապաշարմունքների և ամեն տեսակ ռասայական խտրականության: Նրանց պատմությունը սկիզբ է առնում 1987 թ.-ից. ստեղծվել են առաջին անգամ Նյու-Յորքում: Հանդես էին գալիս ՆՍ սքինհեդերի (նացիոնալ սոցիալիստ) և այլ շովինիստական խմբավորումների դեմ: S.H.A.R.P.-ի անդամներն իրենց տարբերանշանը ստեղծել էին Trojan Records ձայնագրման ստուդիայի նշանի հիման վրա, որը թողարկում էր ճամայկյան երաժշտություն (ռեգգի և սկա):

1980-ական թթ.-ի վերջերին ԱՄՆ-ում ակտիվիստների խումբը ցրվեց ներքին անհամաձայնությունների, ինչպես նաև այն պատճառով, որ նեոնացիստները առավել պասիվ էին դարձել:

S.H.A.R.P.-ի գաղափարները չահետացան. դրանք շատերին էին դուր գալիս և շարպերի խմբավորումները սկսեցին հայտնվել ամբողջ աշխարհում:

S.H.A.R.P.-ը հրաժարվում է ձախ սքինհեդերի հայացքներից և որպես քաղաքական սկզբունք ընդունում է հակաֆաշիզմը և հակառասիզմը: Շարպերը պայքարում են սքինհեդական շարժումներից և ողջ հասարակությունից ֆաշիզմը և ռասիզմը արմատախիլ անելու համար:

RASH

Իմանալ ավելին S.H.A.R.P.-ի մասին (ռուսերեն)

            

Categories: Հանցագործություն, Պատմություն, Քաղաքականություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)

Ստալին, Մուսոլինի, ՀիտլերԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.

Ամբողջատիրության հաստատման նախադրյալները

Մեզ հայտնի ամբողջատիրական ռեժիմները ունեին խորը պատմական գաղափարական արմատներ և բազում իրական հետևորդներ: Իսկ գաղափարները, ինչպես հստակ երևում է, ոչ թե դատարկ, հորինված երևակայություն էին, այլ ինչպես հետագայում երևաց, դրանք իրենց ուժով գրավեցին ժողովրդի հսկայական զանգվածներ:

Ավելի մանրամասն դիտարկենք, թե ինչպիսին էին աղբյուրները, պատճառները և պայմանները: Վերցնենք գերմանական նացիոնալ-սոցիալիզմը:

1929 թ.ին նյու-յորքյան սակարանում տեղի ունեցավ արժեթղթերի շուկայի անկում, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ: Գերմանիայում գնաճը, թանկացումները և տնտեսության ընդհանուր ճգնաժամը խորանում էր այն հագամանքով, որ Գերմանիան, որպես համաշխարհային պատերամում պարտված կողմ, ստիպված էր ռազմատուգանք վճարել: 1929-1933 թթ.-ին Գերմանիայում արդյունաբերական արտադրանքի ծավալն ընկավ 40%-ով: 1929-1932 թթ.-ին աշխատավորների աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը կրճատվեց երկու անգամ: Գործազուրկների թիվը հասավ 8 մլն.-ի` առանձին ամիներին հասնելով մինչև 10,5 մլն.-ի: Չքավոր դարձան միլիոնավոր գյուղացիներ: Այդ ժամանակաշրջանում յուրաքանչյուր չորրորդը Գերմանիայում սոված էր ապրում: Գերմանական հասարակության մեջ այդ ճգնաժամային ժամանակաշրջանում Վեյմարյան հանրապետության ազատական կառավարության հետ հակամարտության մեջ մտան հասարակության ամենատարբեր շերտերը` վետերանների միություններից մինչև գյուղացիական միավորումները, մտավորականներից և գիտնականներից մինչև արդյունաբերության առաջատարները: 1930 թ.-ին փոփոխվեց կառավարությունը: Նոր կաբինետի գլուխ կանգնեց երիտասարդ Բրյունինգը, որն իրեն օժտեց արտակարգ իրավասություններով: Նոր կառավարության գործողությունները, որից բոլորը փրկություն էին սպասում, ավելի խորացրին ճգնաժամը: Հանքահորերի և գործարանների փակումը բերեց զանգվածային ազատումների և գործադուլների: 1932 թ.ին Լոզանի կոնֆերանսում փաստացիորեն դադարեցվեց ռամատուգանքի վճարումը, բայց արդեն ուշ էր. Բրյունինգի կառավարությունն արդեն ընկել էր: Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Գրականություն, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.