Posts Tagged With: չինարեն

Չինարենում գոյություն չունեն «այո» և «ոչ» բառերը

հիերոգլիֆՉինարենում գոյություն չունեն որոշակի հաստատուն բառեր` «այո» և «ոչ» բառերը բնորոշելու համար: Երբ անհրաժեշտ է հարցին պատասխան տալ, պետք է ուղղակի կրկնել բայը. օրինակ` «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցին, չինացին պատասխանում է «Սիրում եմ» կամ «Չեմ սիրում»: Իսկ եթե հարցում ակտիվ բայ չկա, օրինակ` «Այսօր երկուշաբթի՞ է», ուրեմն դրական պատասխանը հանդիսանում է 是 կապող բայը, որը նման է անգլիական to be բային, իսկ ժխտական պատասխանը տրվում է նույն բայով` օգտագործված ժխտական 不是 մասնիկով:

            

Categories: Ազգագրություն | Метки: | 1 комментарий

Բլոգի օրը

Բլոգի օրը (անգլ. BlogDay) ամեն տարի նշվում է օգոստոսի 31-ին: Այդ օրը յուրաքանչյուր բլոգեր իր բլոգում հրապարակում է 5 այլ բլոգների հասցեներ՝ անկախ բլոգի ուղղվածությունից: Առաջին անգամ տոնը նշվել է 2005 թ.ին: Այն ստեղծել են Արևմուտքում:

2005

Երբ առաջին անգամ 2005 թ.-ին օգոստոսի 31-ը հայտարարվեց բլոգերի օր, 30.000 նոր էջեր հայտնվեցին Գուգլի ինդեքսում:

2007

Մեկնարկեց թվով չորրորդ Best of Blogs-2007 լավագույն բլոգերի միջազգային մրցույթը: Մրցույթն անցկացնում է «Գերմանական ալիք» հրատարակչությունը: Դրան կարող են մասնակցել հետևյալ 10 լեզուներով վարվող բլոգները՝ անգլերեն, արաբերեն, գերմաներեն, իսպաներեն, նիդերլանդերեն, չինարեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռուսերեն և ֆրանսերեն:

Հետաքրքիր փաստեր

Եթե Blog բառը փոխարինենք թվերով, ապա կստացվի 3108, այսինքն օգոստոսի 31: Այդպես էլ հենց ծնվեց այդ օրը որպես Բլոգի օր նշելու գաղափարը (կամ BlogDay):

BlogDay-ի պաշտոնական կայքը 

Նմանատիպ նյութեր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Մրցանակներ, Պատմություն, Տոներ, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Ենթամշակույթ, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.