Posts Tagged With: Պերու

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը  (իսպ. Movimiento Revolucionario Túpac Amaru, MRTA) պերուական մարքսիստական ուղղվածության ձախ ծայրահեղական ապստամբական խմբավորում է: Հիմնադրվել է 1984 թ.-ին և իր առջև նպատակ էր դրել ազատագրել Պերուն և Բոլիվիան «իմպերիալիստական ազդեցությունից»: Իր անվանումն ընդունել է ի պատիվ հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդ Թուփակ Ամարուի, ով ապստամբության էր հանել հալածյալներին:

Երկար ժամանակ զինված պայքար է մղել պերուական կենտրոնական կառավարության դեմ: Նշանավորվեցին նրանով, որ 1996 թ.-ին այս խմբավորման 14 զինյալ մարտիկներ Լիմայում գրավեցին ճապոնական դեսպանատունը և այն պատանդների հետ միասին պահեցին 126 օր: Կառավարական հատուկ ջոկատայինների կազմակերպած գործողության արդյունքում պատանդներին ազատելուց հետո 1997 թ.-ին Թուփակ Ամարուի անվան շարժումը մեծ կորուստներ կրեց. նստավայրի գրոհման ժամանակ խմբավորման բոլոր մարտիկները սպանվեցին՝ ներառյալ նաև նրանք, ովքեր այլևս չեին դիմադրում: Վերջին զինված գործողություններն իրականացվեցին 1990-ական թվականների վերջին: Ներկայումս շարժումը փնտրում է գործունեության այլ ուղիներ:

Реклама
Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենակոռումպացված քաղաքական գործիչները

Այս տվյալները հրապարակել է Համաշխարհային Բանկը և նպատակ էր հետապնդում արդյուանվետ մեխանիզմներ ստեղծել գողացված միջոցները երկրներին վերադարձնելու համար:

10-րդ հորիզոնական: Տասնյակը բացում է Ֆիլիպինների 13-րդ նախագահ Ջոզեֆ Էստրադան (1998-2001), 70-80 մլն դոլար:

9-րդ հորիզոնական: Այս հորիզոնականում հայտնվել է Նիկարագուայի նախագահ Առնոլդո Ալեմանը (1997-2002), 100 մլն դոլար:

8-րդ հորիզոնական: 8-րդ հորիզոնականում է Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, ով իր վարչապետ լինելու ընթացքում յուրացրել է ավելի քան 200 մլն դոլար:

7-րդ հորիզոնական: Այս հորիզոնականը բաժին է հասել Պերուի նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին (1990-2000), 600 մլն դոլար:

6-րդ հորիզոնական: 6-րդ հորիզոնականում է Հաիթիի նախագահ Ժան-Կլոդ Դյուվալիեն (1971-1986), 300-800 մլն դոլար:

5-րդ հորիզոնական: Ըստ մասնագետների Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը պետությունից յուրացրել է մոտ մեկ միլիարդ դոլար:

4-րդ հորիզոնական: Նիգերիայի նախագահ Սանի Աբաչան տարբեր հաշվարկներով յուրացրել է 2-5 մլրդ դոլար:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատմություն, Վիճակագրություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.