Posts Tagged With: սևամորթ

Սև պարտիզանական ընտանիք

Սև պարտիզանական ընտանիքը, Սև ընտանիքը կամ Սև ավանգարդը (անգլ. Black Guerrilla Family, Black Family, Black Vanguard) աֆրո-ամերիկյան բանտային ձախ ծայրահեղական խմբավորում է (բանտային բանդա), որը կազմավորվել է 1966 թ.-ին Ջորջ Ջեքսոնի և Դոկ Հոլիդեյի կողմից Սան Ֆրանցիսկոյից հյուսիս գտնվող Սեն-Քվենտին բանտում լինելու ժամանակ: Խմբավորումը գաղափարապես ուղղորդված կազմակերպություն է: Այն ստեղծվել է ռասիզմն արմատախիլ անելու, բանտում սևամորթ բանտարկյալներին բարոյապես աջակցելու և ԱՄՆ-ի կառավարության դեմ պայքարելու համար:

Իր գոյության պատմության ընթացքում խմբավորումը կապված է եղել «Ազատագրման սև բանակ»-ի, «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի և «Weather Underground»-ի հետ: «Սև պարտիզանական ընտանիք»-ն ունի հստակ կազմակերպված կառուցվածք, բջիջներ ունի Արևելյան և Արևմտյան ափերում, համագործակցում է «Նուեստրա Ֆամիլիա»-ի, «Bloods»-ի և «Crips»-ի հետ և բացահայտորեն հակադրված է երկու այլ բանտային խմբավորումների` «Մեքսիկական մաֆիա»-ի և «Արիական եղբայության» դեմ:

Խորհրդանիշերը

  • Խաչված թուր, մաչետե, հրացան և որսորդական հրացան` «B. G. F.» տառերով կամ 2.7.6. թվերով:
  • Բանտային աշտարակի ֆոնի վրա բանտապահը` սև վիշապի ճիրաններում:

Читать далее

Реклама
Categories: Հանցագործություն, Ազգագրություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ազավադ

Ազավադը տուարեգների չճանաչված պետության շրջաններից մեկի ավանդական անվանումն է, որի պայմանական սահմանները տարածվում են Մալիի հյուիսարևելյան մասում, Ալժիրի հարավ-արևելքում, Նիգերի արևմուտքում, Բուրկինա-Ֆասոյի հյուսիսում և Լիբիայի արևմուտքում: Ազավադի սահմանների մեջ (Մալի) մտնում են Տոմբուկտու շրջանի հարավ-արևելքը, Գաոյի հյուսիս-արևմուտքը և Կիդալի մեծ  մասը:

Պատմություն

1990 թ.-ին Մալիում սկսվեց տուարեգների ապստամբությունը: «Սպիտակ» հյուսիսի (տուարեգներ) և «սև» հարավի (բանտու ցեղախմբեր) հակասությունները խորը արմատներ ունեն: Սախալում իրար հաջորդած երաշտներից հետո տուարեգներին սկսեց զայրացնել այն փաստը, որ «սևամորթ մեծամասնության» կառավարությունը ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրների վրա, ուստի նրանք որոշեցին առանձնանալ և ստեղծել սեփական պետությունը՝ Ազավադը:

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.