Posts Tagged With: Վիետնամ

Անկողնում հանուն խաղաղության

«Անկողնում խաղաղության համար»-ը (անգլ. Bed In For Peace; անկողնային բողոք; նաև բեդ-ին կամ էկամադա) անհամաձայնության արտահայտչաձև է, որի ժամանակ բողոքողները՝ որպես կանոն նորապսակներ, հրավիրում են մամուլին՝ ամուսնական կյանքի առաջին պահերը ի ցույց դնելու համար: Սպասվող ամուսնական գիշերվա փոխարեն լրագրողները տեսնում են, թե ինչպես են նորապսակներն ընդունում հրեշտակի դիրք և խաղաղության կոչ են անում ներկաներին և տեղի ունեց իրադարձությանը հետևողներին:

Որպես հրապարակային բողոքի արտահայտչաձև՝ բեդ-ինի գաղափարը սկիզբ է առել 1969 թ.-ի մարտի 20-ին, երբ այն մտածել էին նորապսակներ Ջոն Լենոնը և Յոկո Օնոն՝ նպատակ հետապնդելոն նման կերպով իրենց բողոքն արտահայտել ընդդեմ վիետնամական պատերազմի: Անկողնային բողոքը տևեց 7 օր՝ մարտի 25-ից մինչև 31-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում: Այնուհետ զույգն այն կրկնեց նաև Ամստերդամում: Ավելի ուշ բողոքի նման միջոցների էին դիմում նաև այլ նշանավոր մարդիկ աշխարհի այլ երկրներում:

            

Реклама
Categories: Պատերազմ, Սեքս, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Խելագարի պատերազմը

Պա ՉայԽելագարի պատերազմը (ֆր. Guerre du Fou) հեղափոխություն է, որը բարձրացրել են հմոնգները 1918-1921 թթ.-ին Հնդկաչինում անտանելի ծանր հարկերի (հմոնգների կողմից օպիումի մշակման համար հարկ, ձիերի բռնագրավում) և ֆրանսիացի պաշտոնյաների այլ չարաշահումների պատճառով: Հեղափոխությունը գլխավորում էր Պա Չայը, որը, ինչպես կարծում էին հմոնգները օժտված էր գերբնական ուժերով: Նա սրբազան պատերազմ է հայտարարում ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև Լաոսի և Վիետնամի դեմ:

Պա Չայը ամեն օր բարձրանում էր ծառերի վրա, որպեսզի Աստծուց ցուցումներ ստանա, թե ինչպես
վարի պատերազմը: Ֆրանսիական իշխանությունները 1920 թ.-ին ստիպված էին հմոնգներին որոշակի իրավունքներ տալ` այդ թվում նաև ինքնակառավարման հնարավորություն:

Հմոնգներ

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Կոմունիզմի սև գիրքը

 

Կոմունիզմի սև գիրքը

Կոմունիզմի սև գիրքը

«Կոմունիզմի սև գիրք»-ը ֆրանսիական հեղինակային կոլեկտիվի (Ստեֆան Կուրտուա, Նիկոլա Վերտ, Ժան-Լուի Պաննե, Անդրեյ Պաչկովսկիյ, Կարել Բարտոսեկ, Ժան-Լուի Մարգոլին) ուղեցույց-գիրքն է, որը ներկայացնում է XX դարի կոմունիստական վարչակարգերի վերաբերյալ հեղինակային մոտեցումները: Գիրքը հրապարակվել է 1997 թ.-ին, իսկ անգլերեն թարգմանությունը լույս տեսավ 1999 թ.-ին Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից:

Բովանդակությունը`

Գրքում մասնավորապես հավաքված են վկայություններ, ֆոտոփաստաթղթեր, համակենտրոնացման ճամբարների քարտեզներ, ԽՍՀՄ տարածքում ժողովուրդների տեղահանությունների երթուղիների քարտեզներ:

Ամբողջական հրատարակությունը բաղկացած է 5 մասից`

  1. Պետությունը սեփական ժողովրդի դեմ
  2. Համաշխարհային հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ և ահաբեկչություն
  3. Արևելյան Եվրոպա. կոմունիզմի զոհը
  4. Ասիայի կոմունիստական վարչակարգերը. «վերադաստիարակությունից» դեպի արյունալի ջարդ
  5. Երրորդ աշխարհ

Գրքում նշվել են համապատասխան երկրներում կոմունիստների օրոք սպանվածների մոտավոր թիվը`

Չինաստան – 65 մլն

ԽՍՀՄ – 20 մլն

Աֆրիկա – 1,7 մլն

Հյուսիսային Կորեա – 2 մլն

Արևելյան Եվրոպա – 1 մլն

Վիետնամ – 1 մլն

Լատինական Ամերիկա – 150.000

Ներբեռնել «Կոմունիզմի սև գիրք»-ը ռուսերեն

Կապիտալիզմի սև գիրքը

 

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Դոմինոյի տեսություն

Այս տերմինն օգտագործում էին արևմտյան քաղաքական գործիչները սառը պատերազմի ժամանակ` ենթադրելով, որ բավական է մեկ երկիր տարածաշրջանում դառնա սոցիալիստական, նրան սկսում են հետևել ուրիշ երկրներ: Կամ էլ ընդհակառակը` իշխող վարչակարգի տապալումը մի երկրում անխուսափելիորեն իր ետևից կբերի այլ վարչակարգերի անկումը ուրիշ երկրներում:

Մասնավորապես, հաշվի առնելով «դոմինոյի էֆեկտը» ամերիկյան ղեկավարությունը որոշում ընդունեց պատերազմի մեջ մտնել Վիետնամի հետ: 1980-ական թթ.-ին այս տեսությունը օգտագործվում էր նախագահ Ռեյգանի վարչակարգի կողմից Լատինական Ամերիկայի երկրներում գործողություններ իրականացնելու համար:

Այս տեսությունը առաջին անգամ մշակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Ֆոստեր Դալլեսի կողմից:

Categories: Հոգեբանություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.