Posts Tagged With: քաղաքական լիդեր

Քաղաքական լիդերի անձի ձևավորումը

Քաղաքական լիդերի անձի ձևավորման վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները.

Քաղաքական լիդերության ֆենոմենի վերլուծությունը հնարավոր է դառնում միայն օբյեկտի բնորոշումից հետո: «Լիդեր» բառը ծագում է անգլիական «to lead»` տանել բայից, leader` տանող: Եվրոպական այլ լեզուներում «a leader» հասկացության համանմանը գոյություն չունի: Այսպես, ըստ Ժ. Բլոնդելի` ֆրանսիական «chef»-ը իրենից ավելի ավտոկրատ, ավելի հիերարխիկ, որոշակի թիմային կառուցվածք է ներկայացնում, որն իր մեջ ներառում է հենց «leader» հասկացությունը: Վերջերս ի հայտ եկած «decideur» հասկացությունը (որոշում ընդունող) արդեն իր իսկ իմաստով կապված է միայն որոշումների ընդունման ոլորտի հետ: Շ. Դը Գոլի սիրած «guide» բառը (ֆրանսերենից կարելի է բառացիորեն թարգմանել որպես ղեկավար) ոչ բոլորի կողմից է ընդունված և ավելի հաճախ օգտագործվում է որպես էքսկուրսավար բառը բնորոշելու համար:

Գերմանական «fuhrer»-ը (ֆյուրեր, վոժդ) պատմական հայտնի պատճառներով ունի բացասական զգայական երանգ և նույնպես անգլիական տարբերակի համարժեքը չէ:

Ս. Ի. Օժեգովի «Ռուսերեն լեզվի բառարան»-ում լիդերը բնորոշվում է այսպես.

  1. Քաղաքական կուսակցության, հասարա-քաղաքական կազմակերպության գլխավոր, ղեկավար,
  2. Սպորտային մրցելույթի ժամանակ առաջինը գնացողը:

«Լիդեր» հասկացությունը հոգեբանական բառարանը բացատարում է այսպես. խմբի անդամ, որի համար ինքն իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունել նրա համար կարևոր իրավիճակներում, այսինքն առավել ավտորիտար անձ, որն իրապես կենտրոնական դեր է կատարում խմբում համատեղ գործունեության և հարաբերությունների կարգավորման գործընթացում:

1940 թ.-ին ամերիկացի հոգեբան Կ. Բիրդը կազմեց 79 հատկանիշներից բաղկացած ցուցակ, որոնք տարբեր ուսումնաիրողների կողմից  հիշատակվել էին որպես «լիդերական»: Դրանց թվում էին նախաձեռնողականությունը, շփվելու կարողությունը, հումորի զգացումը, էնտուզիազմը, վստահությունը, ընկերասիրությունը, սուր խելքը, կոմպետենտությունը և այլն:

Լ. Ստոլդիլը առանձնացնում էր լիդերի 5 հատկանիշ.

  1. Խելք և ինտելեկտուալ ունակություններ,
  2. Գերիշխանություն ուրիշների վրա,
  3. Ինքնավստահություն,
  4. Ակտիվություն և էներգիայի առկայություն,
  5. Գործի իմացություն:

Իսկ ահա Ֆ. Կարդելը իր առաջ խնդիր չէր դնում վեր հանել լիդերության հատկանիշները, այլ առանձնացրել էր 18 «զատիչներ», որոնք «զատում են» մարդուն լիդերությունից: Դրանք են`

  1. Ցածր ինքնագնահատականը և հարգանքի բացակայությունը սեփական անձի նկատմամբ,
  2. Չափազանց մեծ հակվածությունը խաբելուն, պատճառաբանություններին, արդարացումներին,
  3. Գիտակցության մեջ ներքին պատկերները, որոնք մարդուն տեղում են պահում,
  4. Ներելու և թողնելու ցանկության բացակայությունը,
  5. Սեփական երևակայության ոչ բավարար օգտագործումը,
  6. Սեփական ստեղծագործ պոտենցիալի նկատամաբ քամահրական վերաբերմունքը,
  7. Միշտ իրավացի լինելու  կարիքը,
  8. Թույլ կոմունիկատիվ ունակությունները` լսելու և խոսելու անկարողությունը,
  9. Սեփական վախերին ընդդիմանալու ունակությունը,
  10. Հստակ նպատակների բացակայությունը,
  11. Պարտադիրության անբավարարությունը,
  12. Վախը ռիսկից,
  13. Սեփական կյանքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու անկարողությունը,
  14. Հույսի կորուստը,
  15. Տղամարդկության անբավարարությունը,
  16. Երևակայելու և երազելու անկարողությունը,
  17. Սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունը,
  18. Սնափառությունը:

Читать далее

Реклама
Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սպորտ, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.