Posts Tagged With: քաղաքակրթություն

Վանգայի գուշակությունները 2010 թ.-ից մինչև 5079 թ.

2010 թ. — Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք:

2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ:

2014 թ. – Մարդկանց մեծամասնությունը կտառապի թարախախտով, մաշկի քաղցկեղով և մաշկային այլ հիվանդություններով (քիմիական պատերազմի հետևանքը):

2016 թ. – Եվրոպան գրեթե անմարդաբնակ է:

2018 թ. – Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների:

2023 թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը:

2025 թ. –Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված:

2028 թ. – Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա:

2033 թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:

2043 թ. – Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները:

2046 թ. – Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը:

2066 թ. – Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է:

2076 թ. – Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ):

2084 թ. – Բնության վերականգնում:

2088 թ. – Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում:

2097 թ. – Արագ ծերացումը հաղթահարված է: Читать далее

Реклама
Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 71 комментарий

Նեգրիտյուդ

Նեգրիտյուդը (ֆր. Négritude) ռասիզմի տարատեսակ է, որի տեսական հիմքը կազմում են ներգրոիդ ռասայի յուրօրինակության, ինքնարժեքության և ինքնաբավության մոտեցումները: Սկիզբ է առել XX դարում: Ներգրիտյուդի հիմնադիրներն են համարվում սենեգալցի Լեոպալդ Սեդար Սենգորը, մարտինիկացի Էմե Սեզերը, գվինեացի Լ. Գ. Դամասը:

Նեգրիտյուդի տեսությունը ժամանակի ընթացքում փոխվել է: Նեգրիտյուդի հիմքում ընկան նեգրո-աֆրիկյան քաղաքակրթության բացառիկության պնդումները: Դրա կողմնակիցները հռչակեցին ներգրոիդ ժողովուրդների առանձնահատուկ դերը մարդկության հոգևոր զարգացման մեջ: Սկզբում այս տեսությունը զուտ բողոք էր ընդդեմ գաղութականության և ռասայական խտրականության, դեմ էր հանդես գալիս եվրոպական հոգևոր արժեքների առանջնահերթությանը:

Ավելի ուշ նեգրիտյուդը ձեռք բերեց նոր երանգներ՝ դրանում սկսվեցին նկատվել ռասայական բացառիկության տարրեր, նեգրիտյուդի ռասայական գիտակցությունը հակադրում էին դասակարգայինին:

Հղումներ

Веле Штилвелд. НЕГРИТЮД — ОБЪЕКТИВНОСТИ РАДИ… Черный расизм?!

            

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Նամակներ կատուների քաղաքի մասին

«Նամակներ կատուների քաղաքի մասին»-ը (չին. 猫城记) Լաո Շեի երգիծական պատմվածքն է, որը համարվում է գրողի ամենահաջողված գործերից մեկը: Հրատարակվել է 1932 թ.-ին:

Իրադարձությունները ծավալվում են Մարսի վրա, որտեղ իբր թե գոյություն ունի արտաքնապես մարդկանց հիշեցնող էակների քաղաքակրթություն: Գլխավոր հերոսը Երկիր մոլորակից է, որն իր մոտ ունի լուցկի և ատրճանակ և դրա շնորհիվ դառնում է ամենահզոր զենքի տիրակալը կատուների աշխարհում: Գրքում հեղինակը նկարագրում է հակաուտոպիական հասարակություն, որտեղ վրա է հասել համընդհանուր գրագիտությունը (մեկ օրում համալսարանում սովորելու հետևանքով) կամ էլ երբ զորքերը չեն պաշտպանում քաղաքը, այլ թալանում են:

Գրքի շարադրման որոշակի միամտությունը և պարզությունը հանգեցրեց նրան, որ այն երբեմն դասում են մանկական գրականության շարքերը: Իրականում Լաո Շեն ենթատեքստով ներկայացրել է XX դարի 30-ական թթ.-ի Չինաստանի իրականությունը՝ դրանով իսկ ստեղծելով մի աշխատություն, որն իր արժանի տեղն ունի չինական և համաշխարհային գրականության մեջ:

Ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով

            

Categories: Գրականություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախումը և համաշխարհային կարգի վերափոխումը (անգլ. The Clash of Civilizations and the Remaking of World Order) (1996) Սեմյուել Հանթինգթոնի պատմա-փիլիսոփայական տրակտատն է, որը նվիրված է սառը պատերազմից հետո աշխարհում ստեղծված վիճակին: Ս. Հանթինգթոնի այս գիրքը դարձավ հեղինակի գաղափարների զարգացումը և շարունակությունը, որոնք ավելի վաղ շարադրվել էին նրա «Քաղաքակրթությունների բախու՞մ» հոդվածում, որը հրատարակվել էր 1993 թ.-ին ամերիկյան «Միջազգային հարաբերություններ» կոչվող քաղաքագիտական ամսագրում: Այստեղ նա հիմնավորում է բազմաբևեռ աշխարհի գաղափարը:

Քաղաքակրթության հասկացությունը`

  • Հանթինգթոնը նկատում է, որ քաղաքակրթության գաղափարը առաջին անգամ մշակվել է տասնութերորդ դարի ֆրանսիացի փիլիսոփաների կողմից` որպես բարբարոսության հակաթեզ: Սկզբում այն մեկնաբանվում էր որպես նստակյաց, քաղաքային, գրագետ հասարակություն:
  • Տասնիներորդ դարի գերմանացի փիլիսոփաները հակադրեցին քաղաքակրթությունը մշակույթին:
  • Հանթինգթոնը պաշտպանում է քաղաքակրթությունների բազմակիության գաղափարը, որոնց հիմք են հանդիսանում լեզուն և կրոնը:

Հակամարտությունը քաղաքակրթությունների միջև`

Հանթինգթոնը վստահեցնում է, որ քաղաքակրթությունների աշխարհագրական հարևանությունը հաճախ բերում է հակամարտության և երբեմն բախման: Երբեմն այդ հակամարտությունները կարելի է կանխատեսել` ելնելով քաղաքակարթությունների զարգացման տրամաբանությունից և փոխգործակցությունից:

Գրքի հիմնական գաղափարները`

  • Քաղաքակրթությունները երկրների մեծ կոնգլոմերատներ (խառնակույտ) են, որոնք առանձնանում են որոշակի ընդհանուր հատկանիշներով` մշակույթ, լեզու, կրոն և այլն: Որպես կանոն, հիմնական բնորոշող հատկանիշ է առավել հաճախ հանդես գալիս կրոնը:
  • Քաղաքակրթությունները` ի տարբերություն երկրների, սովորաբար գոյություն են ունենում երկար ժամանակ` որպես կանոն հազարամյակից ավել:
  • Առավել հին քաղաքակրթությունների առաջ գալուց հետո ավելի քան երեք հազարամյակի ընթացքում նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել կամ էլ այդ հարաբերությունները եղել են հազվադեպ կամ սահմանափակ:
  • Յուրաքանչյուր քաղաքակրթություն իրեն պատկերացնում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը և ներկայացնում է մարդկության պատմությունը համապատասխան այդ աշխարհայացքի:
  • Արևմտյան քաղաքակրթությունը առաջ է եկել Ք.Հ. 8-9-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին հասավ քսաներորդ դարի սկզբում: Արևմտյան քաղաքակրթությունը որոշիչ ազդեցություն թողեց մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա:
  • Արևմտյան ազդեցության ընդունումը` վեստերնիզացիան և տեխնոլոգիական առաջընթացը` մոդեռնիզացիան, կարող են տեղի ունենալ առանձին կամ էլ կարող են համընկնել (մասամբ կամ ամբողջությամբ):
  • Կրոնական ֆանատիզմը շատ հաճախ հանդիսանում է տեղաբնիկի հակազդումը մոդեռնիզացիային, վեստեռնիզացիային կամ էլ մեկի և մյուսի միակցությանը:
  • Որոշ քաղաքակրթություններ (արևմտյան, հինդուիստական, չինական, ուղղափառ, ճապոնական և բուդդայական) ունեն իրենց «առանցքային», այսինքն գլխավոր երկրները` «Core states», իսկա այլ քաղաքակրթությունները (իսլամական, լատինոամերիկյան և աֆրիկյան) չունեն առանցքային երկրներ: Առանցքային երկրներ ունեցող քաղաքակրթությունները առավել կայուն են:
  • Գլոբալ փոփոխությունների գործընթացում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջացած միջազգային կազմակերպությունները (ՄԱԿ և այլն) պետք է աստիճանաբար փոփոխվեն բոլոր երկրների հետաքրքրությունների առավել արդար ներկայացուցչության կողմը: Օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքակրթությունները:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.