Posts Tagged With: Քաղաքացիական պատերազմ

Կոմունիզմի սև գիրքը

 

Կոմունիզմի սև գիրքը

Կոմունիզմի սև գիրքը

«Կոմունիզմի սև գիրք»-ը ֆրանսիական հեղինակային կոլեկտիվի (Ստեֆան Կուրտուա, Նիկոլա Վերտ, Ժան-Լուի Պաննե, Անդրեյ Պաչկովսկիյ, Կարել Բարտոսեկ, Ժան-Լուի Մարգոլին) ուղեցույց-գիրքն է, որը ներկայացնում է XX դարի կոմունիստական վարչակարգերի վերաբերյալ հեղինակային մոտեցումները: Գիրքը հրապարակվել է 1997 թ.-ին, իսկ անգլերեն թարգմանությունը լույս տեսավ 1999 թ.-ին Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից:

Բովանդակությունը`

Գրքում մասնավորապես հավաքված են վկայություններ, ֆոտոփաստաթղթեր, համակենտրոնացման ճամբարների քարտեզներ, ԽՍՀՄ տարածքում ժողովուրդների տեղահանությունների երթուղիների քարտեզներ:

Ամբողջական հրատարակությունը բաղկացած է 5 մասից`

  1. Պետությունը սեփական ժողովրդի դեմ
  2. Համաշխարհային հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ և ահաբեկչություն
  3. Արևելյան Եվրոպա. կոմունիզմի զոհը
  4. Ասիայի կոմունիստական վարչակարգերը. «վերադաստիարակությունից» դեպի արյունալի ջարդ
  5. Երրորդ աշխարհ

Գրքում նշվել են համապատասխան երկրներում կոմունիստների օրոք սպանվածների մոտավոր թիվը`

Չինաստան – 65 մլն

ԽՍՀՄ – 20 մլն

Աֆրիկա – 1,7 մլն

Հյուսիսային Կորեա – 2 մլն

Արևելյան Եվրոպա – 1 մլն

Վիետնամ – 1 մլն

Լատինական Ամերիկա – 150.000

Ներբեռնել «Կոմունիզմի սև գիրք»-ը ռուսերեն

Կապիտալիզմի սև գիրքը

 

Реклама
Categories: Պատմություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հինգերորդ շարասյուն

 

Էմիլիո Մոլա

Էմիլիո Մոլա

Հինգերորդ շարասյունը (իսպ. Quinta columna) գեներալ Ֆրանկոյի հետախուզական ծառայությունն էր, որը գործում էր Իսպանիայի Հանրապետությունում 1936-1939 թթ.-ին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Փոխաբերական իմաստով նշանակում է թշնամու բոլոր գաղտնի գործակալները (նենգադուլավորներ, լրտեսներ, սադրիչներ, ահաբեկիչներ):

«Հինգերորդ շարասյուն» տերմինը պատկանում է իսպանացի գեներալ Էմիլիո Մոլային, որը ղեկավարում էր ֆրանկիստների բանակը քաղաքացիական պատերազմի ժամանակ: Մոտենալով Մադրիդին` 1936 թ.-ի հոկտեմբերի սկզբին նա ռադիոյով Մադրդիդի բնակիչներին տեղեկացրեց, որ բացի իր տրամադրության տակ գտնվող չորս ռազմական շարասյուներից, նա ունի ևս մեկը հենց Մադրիդում, որը որոշիչ պահին կհարվածի թիկունքից: «Հինգերորդ շարասյուն»-ը խուճապ էր տարածում, զբաղվում էր նենգադուլությամբ, լրտեսությամբ և դիվերսիաներով, սակայն պետք է նկատել, որ Մոլան փոքր ինչ չափազանցրել էր դրա արդյունավետությունը, քանզի հանրապետական Մադրիդը ընդդեմ ֆաշիստական պաշարման դիմակայեց ևս երկուսուկես տարի:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին «Հինգերորդ շարասյուն» էին անվանում նացիստական գործակալներին մի շարք երկրներում, որոնք օգնում էին գերմանա-ֆաշիստական բանակներին գրավել այդ երկրները:

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Նո պասառան

«Նո պասառան»-ը (իսպ. ¡No pasarán!, ֆր. Ils ne passeront pas — «Նրանք չեն անցնի») սեփական դիրքորոշման պաշտպանությանն ուղղված հստակ ցանկություն արտահայտող քաղաքական կարգախոս է:

Այս կարգախոսի օգտագործան փաստը առաջին անգամ արձանագրվել է 1916 թ.-ին Վերդենի մոտ ճակատամարտի մոտ Ռոբեր Նիվելի կողմից (չնայած երբեմն այն վերագրվում է իր ղեկավարին` Ֆիլիպ Պետենին, որն այդ ժամանակ գլխավորում էր Երկրորդ բանակը): Այդ բառերը ‘On ne passe pas!’ ձևով հայտնվեցին նաև քարոզչական պաստառների վրա Մառնի մոտ երկրորդ ճակատամարտից հետո և այնուհետ իրենց արտահայտությունը գտան Մաժինոյի գծի կայազորերի խորհրդանիշերի վրա:

Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ այն օգտագործում էր Դոլորես Իբարրուրին` այդ բառերը դարձնելով հակաֆաշիստական շարժման խորհրդանիշերից մեկը: Դա պատասխան էր Ֆրանսիսկո Ֆրանկոյի ‘Hemos pasado’ («Մենք անցանք») արտահայտությունը, որը նա ասել էր Մադրիդի անկումից հետո:

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.