Posts Tagged With: քիմիա

Աշխարհի ամենաերկար բառը

Աշխարհի ամենաերկար բառըԱշխարհի ամենաերկար բառը քիմիական ծագում ունի և այն միացության անվանումն է: Այն ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումն է և ունի 189 819 տառ. համարվում է ամենաերկար բառը բոլոր լեզուներում:

Տիտինը բաղկացած է 224 անհատական սպիտակուցային տիրույթներից, որոնք միացած են պեպտիդների անկանոն հերթականությանը: Տիտինի գենը նաև պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:

Տիտին անվանումը վերցված է հունական «տիտան» բառից, որը նշանակում է «հսկա»: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին բառամասերով:

Читать далее

Categories: Քիմիա | Метки: , , , , , , , | 3 комментария

Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, տարրերը, քիմիական նշանը և ատոմային համարը

1. Ջրածին (H)
2. Հելիում (He)
3. Լիթիում (Li)
4. Բերլիում (Be)
5. Բոր (B)
6. Ածխածին (C)
7. Ազոտ (N)
8. Թթվածին (O)
9. Ֆտոր (F)
10. Նեոն (Ne)
11. Նատրիում (Na)
12. Մագնեզիում (Mg)
13. Ալյումինում (Al)
14. Սիլիցիում (Si)
15. Ֆոսֆոր (P)
16. Ծծումբ (S)
17. Քլոր (Cl)
18. Արգոն (Ar)
19. Կալիում (K)
20. Կալցիում (Ca)
21. Սկանդիում (Sc)
22. Տիտան (Ti)
23. Վանադիում (V)
24. Քրոմ (Cr)
25. Մանգան (Mn)
26. Երկաթ (Fe)
27. Կոբալտ (Co)
28. Նիկել (Ni)
29. Պղինձ (Cu)
30. Ցինկ (Zn)
31. Գալիում (Ga)
32. Գերմանիում (Ge)
33. Արսեն (As)
34. Սելեն (Se)
35. Բրոմ (Br)
36. Կրիպտոն (Kr)
37. Ռուբիդիում (Rb)
38. Ստրոնցիում (Sr) Читать далее

Categories: Քիմիա | Метки: , , , , , | Оставьте комментарий

Իննի միությունը

Իննի միությունը առասպելական կազմակերպություն է, որն իբր աշխարհում գիտա-հետազոտական գործունեության անդադար ուսումնասիրություն է անցկացնում, որի նպատակը այնպիսի հայտնագործությունների ստեղծման կանխարգելումը և տարածումն է, որը կարող է բերել մարդկության ոչնչացմանը: Լեգենդներից մեկի համաձայն ստեղծվել է Կուրուի (Կորուկշետրա) դաշտում Մեծ ճակատամարտից հետո, որտեղ «Մահաբհարատա»-ի վկայությամբ կիրառվել է «աստվածների զենքը», որը ոչնչացման տեսակով նման էր ժամանակակից ատոմային և քիմիական զենքերին: Մեկ այլ վարկածի համաձայն հիմնվել է հնդիկ կայսր Աշոկայի կողմից Ք. ա. III դարում:

Հիշատակումներ գրականության մեջ`

  • Ա. Լազարչուկի և Մ. Ուսպենսկու պատմվածքը` «Նայիր հրեշների աչքերի մեջ»

Հիշատակումներ կինոյում`

Լեգենդը դրված է ռուսական «Ինը անհայտներ» հեռուստասերիալի հիմքում (իմանալ ավելին ֆիլմի մասին)

Ինը անհայտ գրքեր`

Լեգենդի համաձայն` Իննի միությունում ինը իմաստուններից յուրաքանչյուրը պահպանում էր ինը սբազան գրքերից մեկը, որում արձանագրված են Աշոկա թագավորի կողմից արգելված տարբեր գաղտնի տեղեկություններ:

  1. Առաջին գրքում պատմվում էր ամբոխի հոգեբանության և զանգվածների վրա ազդեցության մասին: Համարվում է, որ ինը գրքերից այն համարվում է ամենավտանգավորը, քանզի թույլ է տալիս վերահսկել ողջ աշխարհը:
  2. Երկրորդը նվիրված է նյարդային համակարգին: Նրանում արձանագրված են սպանության տարբեր ձևերի մասին: Նրանում մանրամասն նկարագրված է, ինչպես օրգանիզմում վերահսկել նյարդային հոսանքները, ինչպես սպանել և կենդանացնել մարդուն ընդամենը մեկ հպումով: Համարվում է, որ երկրորդ գրքից տեղեկատվության արտահոսքի հետևանքով առաջացել են արևելյան մարտարվեստները: Խոսվում է, որ մի անգամ մի տիբեթցի վանական վերադարձել է հեռավոր ճանապարհորդությունից և իր հետևորդներին սովորեցրել առաջին տասնհինգ հնարքները:
  3. Երրորդ գիրքը նվիրված է միկրո և մակրոկենսաբանությանը:
  4. Չորրորդ գիրքը պարունակում է գիտելիքներ քիմիայի վերաբերյալ: Դրանում նկարագրվում էր փոխադարձ փոխակերպումների և մետաղների տրանսմուտացիայի մասին: Եթե դա այդպես է, ապա ալքիմիկների հավատը դարձնել ոչ ազնիվ մետաղները ոսկու հիմք են ունեցել:
  5. Հինգերորդ գիրքը երկրային և ոչ երկրային կապի միջոցների մասին է:
  6. Վեցերորդ գիրքը վերաբերում է ձգողականությանը (գրավիտացիային):
  7. Յոթերորդը պատմում է այնպիսի երևույթի մասին, ինչպիսին լույսն է` արևային, էլեկտրական և այլն:
  8. Ութերորդը պարունակում է տեղեկություններ կոսմոգոնիայի (տիեզերքի առաջացումը) և տիեզերքի զարգացման օրենքների մասին:
  9. Իներորդը նվիրված է սոցիոլոգիային և պատմում է հասարակության էվոլուցիայի օրենքների մասին: Այն թույլ է տալիս կանխագուշակել դրանց ծագումը, զարգացման փուլերը և անկումը:
Categories: Փիլիսոփայություն, Առասպել, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.