Posts Tagged With: քուրդ

Թուրքիայում արգելված են Q, W և X տառերը

թուրքական այբուբենԹուրքակական ժամանակակից այբուբենը ստեղծված է լատիներենի հիմքի վրա, սակայն դրանում բացակայում են Q, W և X բառերը: Իսկ Թուրքիայի ամենախոշոր ազգային փոքրամասնություն հանդիսացող քրդերի այբուբենում դրանք առկա են ու քանի որ թուրքական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են քրդերի անկախական ձգտումներին, նրանք արգելում են այդ տառերի օգտագործումը երկրի տարածքում: Օրինակ, քրդերին կարող են հրաժարվել փաստաթղթեր տրամադրելուց, եթե նրանք ցանկանում են իրենց անվան մեջ օգտագործել Q, W և X տառերը:

            

Categories: Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , | 1 комментарий

Քրդական ապստամբությունը 1943-1945թթ.-ին

Քրդական հարցը աշխարհի բարդ և կարևորագույն հարցերից մեկն է: Այն, կարելի է ասել, ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի հետ, քանզի եթե նայենք քուրդ և այլազգի որոշ գիտնականների կազմած վերջին քարտեզներին, ապա կտեսնենք, որ ըստ այդ քարտեզների քրդերի «ազգային տարածքներն» են գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, Արարատյան դաշտավայրը ընդհուպ մինչև Սևանա լիճը: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից այն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում. ներկայումս, ըստ որոշ աղբյուրների, քրդերի թիվը հասնում է շուրջ 25-30մլնի, որոնք ապրում են Թուրքիայի հարավարևելյան, Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային և հյուսիսարևելյան, Սիրիայի հյուսիսային (Իրաքի հետ սահմանակից տարածքներում) շրջաններում: Ըստ որոշ քրդագետների ներկայումս քրդերի տարածքը բաժանված է վերոհիշյալ 4 տերությունների միջև, իսկ «Քրդիստանի» ընդհանուր տարածքը կազմում է մոտ 300-350հզր քկմ (ըստ այլ աղբյուրների 450-500հզր քկմ), որի կազմի մեջ են մտնում Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային, Սիրիայի հյուսիսարևելյան, Թուրքիայի հարավարևելյան շրջանները: Ահա այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ քրդական հարցը մեծ վտանգ է սպառնում Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Իրաքը բազմազգ պետություն է: Այդ առիթով Ֆոսթերը գրում է. «Իրաքը դա հիբրիդ է»: Ըստ նրա՝ սրանից ելնելով, չի կարելի համարել, որ Իրաքը արաբական պետություն է, որովհետև Իրաքը կազմող ազգությունների մեջ են մտնում նաև քրդերը, ասորիները, հայերը, պարսիկները, եզդիները, խալդերը և այլն:

Տարբեր հեղինակների մոտ քրդերի թիվը տարբեր է: Այսպես, օրինակ ըստ Շակիր Խասբակղի՝ քրդերը կազմում են Իրաքի բնակչության 20-ը: Իսկ ըստ խորհրդային տեղեկատու «Население земного шара»-ի՝ 1963թ.-ին Իրաքում բնակվում էր շուրջ 1.3 մլն քուրդ, այսինքն ամբողջ բնակչության մոտ 19%-ը : Քրդերը բնակվում են հիմնականում Մոսուլում, Էրբիլում, Քիրքուքում, Սուլեյմանիյայում, Դիալայում: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Բնակվում են ցեղերով: Մինչ 2-րդ աշխարհամարտը քրդերը 1935թ. օգոստոսին ապստամբություն բարձրացրեցին, որը գլխավորեց շեյխ Խալիլ Խոշավին: Նրանք պահանջում էին քրդերին տրամադրել ինքնավարություն: Այս ապստամբության կենտրոնը Զիբարն էր, որտեղից քրդական զինված խմբերը հարձակումներ էին գործում հարևան գյուղերի վրա: Սակայն 1936թ. մարտին ապստամբությունը ճնշվեց:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.