Posts Tagged With: Բոսթոն Սելթիքս

NBA-ի դրաֆտը

NBA-ի դրաֆտը Բասկետբոլի ազգային ասոցացիայի 30 ակումբների կողմից լիգա մուտք գործել ցանկացող նոր բասկետբոլիստների ընտրության ամենամյա գործընթաց է: Որպես կանոն, այս խաղացոները ամերիկյան քոլեջների շրջանավարտներ են, սակայն վերջին տարիներին մեծացել է այն խաղացողների թիվը, որոնք NBA են մուտք գործում ուրիշ երկրներից կամ էլ նրանք, ովքեր դեռ նոր են  ավարտել դպրոցը: 2006 թ.-ին NBA-ը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի կրճատի կրթությունը դեռևս չավարտած բասկետբոլիտների թիվը լիգայում. այժմ դրաֆտին մասնակցող բասկետբոլիտը նվազագույնը 19 տարեկան պետք է լինի և արդեն մեկ տարի պետք է ավարտած լինի դպրոցը: Որպես կանոն երիտասարդ խաղացողները դպրոցից հետո քոլեջ են գնում, այնտեղ սովորում են գոնե մեկ տարի, ինչից հետո առաջարկում են իրենց թեկնածությունը դրաֆտի համար: Այս կարգի առաջին բացառությունը դարձավ Բրենդոն Ջենինգսը, որը դպրոցից հետո քոլեջ չէր ընդունվել, այլ մեկ խաղաշրջան անց էր կացրել իտալական պրոֆեսիոնալ ակումբում, որից հետո 2009 թ.-ի դրաֆտի ժամանակ ընտրվել էր «Միլուոքի Բաքս» ակումբի կողմից:

Առաջին դրաֆտը անցկացվել է 1947 թ.-ին NBA-ին նախորդած Ամերիկայի բասկետբոլային ասոցացիայի առաջին և երկրորդ խաղաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում: 1949 թ.-ին բասկետբոլը երկրպագուների շրջանում  տարածելու համար ասոցացիան նոր կանոն մտցրեց՝ համաձայն որի առաջին ռաունդի դրաֆտում խաղացող ընտրելու իր իրավունքը ակումբը կարող էր փոխարինել այսպես կոչված տարածքային ընտրությամբ, որը նշանակում էր պայմանագրի ստորագրման հնարավորություն ցանկացած բասկետբոլիստի հետ, որը հանդես էր գալիս ակումբի մարզադաշտից մինչև 50 մղոն հեռավորության վրա գտնվող քոլեջի կազմում: Տարածքային ընտրության հնարավորությունը գործեց մինչև 1960 թ.-ը: Նոր ակումբների ասոցացիա մուտք գործելու դեպքում գործում է այսպես կոչված ընդլայնման դրաֆտը, որի ժամանակ նոր ակումբն իր համար հավաքում է ասոցացիայի մյուս ակումբներից այնպիսի խաղացողներ, որոնց պայմանագրերը չեն պաշտպանվել:

Читать далее

Categories: Սպորտ, Խաղ | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.