Posts Tagged With: Facebook

280 միլիարդ դոլար Facebook մտնելու համար

Ամերիկացիները սիրում են վիճակագրություն, սիրում են հաշվել փողերը և այս անգամ էլ նրանք որոշել են հաշվել, թե ինչքան գումար են կորցնում ԱՄՆ-ի գործատուները Facebook սոցիալական ցանցի պատճառով:

Հաշվարկվել է, որ միջին վիճակագրական աշխատողը Facebook-ում անցկացնում է աշխատաժամանակի նվազագույնը 7 րոպեն:

48 միլիոն աշխատակիցներ աշխատավայրից մշտական մուտք ունեն ինտերնետ: Դա ԱՄՆ-ի աշխատողների մոտավորապես 30%-ն է, որոնց թիվը մոտավորապես 160 միլիոն է: Եթե այդ թիվը բազմապատկենք ամենօրյա 7 րոպեով, կստացվի տարեկան կորսված 336 միլիոն րոպե:

ԱՄՆ-ում միջին վիճակագրական աշխատավարձը կազմում է 50.000 դոլար՝ տարեկան 2000 աշխատաժամի համար, այսինքն աշխատողի մեկ րոպեն իր գործատուի համար արժե 0,4 դոլար:

Այսինքն, ԱՄՆ-ի գործատուները օրեկան 140 միլիոն դոլար են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները նստեն Facebook-ում, իսկ դա տարեկան կազմում է 280 միլիարդ դոլար:

            

Реклама
Categories: Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես | Метки: , , , | Оставьте комментарий

Ըստ Ֆեյսբուքի` Եվրոպայում ամենատարածված անունները

Ֆեյսբուք սոցիալական ցանցը, ուսումնասիրելով եվրոպացի օգտատերերի անունները, ներկայացրել է թե որոնք են Եվրոպական տարբեր երկրներում ամենատարածված անունները: Ուսումնասիրությունը 100%-անոց ճշգրիտ արդյունք չի տալիս, քանի որ ցանցում ոչ բոլորն են գրանցված, սակայն ընդհանուր պատկերը բավական հետաքրքիր է:

Տղամարդկանց անունները

Читать далее

Categories: Վիճակագրություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ | Метки: , , , , , | 3 комментария

Համալսարան չավարտած աշխարհի մեծահարուստները

Բազմաթիվ միլիոնատերեր չեն սովորել ԲՈՒՀ-երում, սակայն դա չի խանգարել նրանց վաստակել միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ:

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող սպորտսմեններից մեկը` Թայգեր Վուդսը, հրաժարվել էր Սթենֆորդի համալսարանի կրթությունից, որովհետև ցանկանում էր պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Այժմ նա տարեկան 100 միլիոն դոլար է վաստակում:

Սթեֆանի Ջոան Անջելինա Ջերմոնտան` առավել հայտնի որպես Լեդի Գագա, Մանհեթենի եկեղեցական դպրոցի աշակերտուհի էր, սակայն թողեց այն մեկ տարի հետո, որովհետև ցանկանում էր երգչուհի դառնալ:

Читать далее

Categories: Շոու-բիզնես, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Փիլիսոփայություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, ԶԼՄ, Խաղ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.