ԱՄՆ-ի նահանգների անվանումների ստուգաբանությունը

ԱՄՆ-ի 50 նահանգները փոխառել են իրենց անվանումները շատ լեզուներից: Նահանգներից 25-ը իրենց անվանումները փոխառել են հյուսիսամերիկյան հնդկացիների անվանումներից: Մնացած նահանգները իրենց անվանումները փոխառել են եվրոպական լեզուներից:

50 նահանգներից 11-ը կոչվել են ի պատիվ պատմական կերպարների:

  1. Ալաբամա – Հնդկացիական «ես մաքրում եմ թփուտները» արտահայտությունից:
  2. Ալյասկա – Թերակղզու անվանումից: Ալեութերեն նշանակում է «Մեծ երկիր»:
  3. Այդահո – Հորինված անվանում է. հավանաբար հնդկացիական «լեռների գանձ» անվանումից:
  4. Այովա – Հնդկացիական ցեղի անվանումից:
  5. Արիզոնա – Հնդկացիական «բանալի, աղբյուր» բառերից:
  6. Արքանզաս – Ցեղի անվանումից:
  7. Արևմտյան Վիրջինիա – Եղիսաբեթ I թագուհու անվամբ:
  8. Դելավեր – Նահանգապետ լորդ Դե լա Վերի անվամբ:
  9. Թեննեսի – Չերոկի ցեղի հնդկացիների գյուղի անվանումից:
  10. Թեքսաս – Հնդկացիական «ընկերներ, դաշնակիցներ» բառերից:
  11. Իլինոյս – Հնդկացիական «մարդիկ» բառից:
  12. Ինդիանա – Նահանգը խիտ բնակեցված էր հնդկացիներով:
  13. Լուիզիանա – Լյուդովիկոս XIV թագավորի պատվին:
  14. Կալիֆորնիա – Հնագույն իսպանական վեպի թվացյալ կղզու անվանումից:
  15. Կոլորադո – Գետի անվանումից, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «ներկված, գունավոր»:
  16. Հավայան կղզիներ – Պոլինեզիական խրճիթի անվանումից:
  17. Հարավային Դաքոթա – Սիու լեզվով նշանակում է «դաշինք ընկերների հետ»:
  18. Հարավային Կարոլինա – Անգլիացի թագավոր Չարլզ I-ի պատվին:
  19. Հյուսիսային Դաքոթա — Սիու լեզվով նշանակում է «դաշինք ընկերների հետ»:
  20. Հյուսիսային Կարոլինա — Անգլիացի թագավոր Չարլզ I-ի պատվին:
  21. Մասաչուսեթս – Հնդկացիական «Փոքր տեղ մեծ բլրի վրա» անվանումից:
  22. Մեն – Հավանաբար ծագում է Ֆրանսիայի Մեն նահանգի անվանումից:
  23. Մերիլենդ – Չարլզ I թագավորի կնոջ` թագուհի Մարիայի պատվին:
  24. Մինեսոթա – Հնդկացիական «երկնակապույտ ջուր» անվանումից:
  25. Միչիգան – Հնդկացիական «մեծ ջուր» անվանումից:
  26. Միսսիսիպի – Հնդկացիական «մեծ գետ» անվանումից:
  27. Միսսուրի – Հնդկացիական ցեղի անվանումից:
  28. Մոնթանա – Իսպաներեն նշանակում է «լեռնային»:
  29. Յութա – Հնդկացիական ցեղի անվանումից:
  30. Նեբրասկա – Գետի հնդկացիական անվանումից:
  31. Նյու Հեմփշիր – Անգլիական Հեմփշիր կոսմության անվանումից:
  32. Նյու Մեքսիկո – Ացտեկյան «պատերազմի աստված» անվանումից:
  33. Նյու Յորք – Անգլիական Յորք քաղաքի պատվին:
  34. Նյու Ջերսի – Ջերսի կղզու անվանումից:
  35. Նևադա – Իսպաներեն նշանակում է «ձնեպատ»:
  36. Ջորջիա – Անգլիայի թագավոր Գևորգ I թագավորի պատվին:
  37. Ռոդ Այլենդ – Նիդերլանդական «roodt eylandt»-ից, որը նշանում է «կարմիր կղզի»:
  38. Վայոմինգ – Հնդկացիական «փոփոխուն լեռներ և բլուրներ» արտահայտությունից:
  39. Վաշինգթոն – Ի պատիվ Ջորջ Վաշինգթոնի:
  40. Վերմոնթ – Ֆրանսերեն նշանում է «կանաչ լեռ»:
  41. Վիսքոնսին – Հնդկացիական ցեղի անվանումից:
  42. Վիրջինիա – Ի պատիվ Վիրջինիա I Կույսի (Virgin):
  43. Փենսիլվանիա – Թարգմանվում է որպես «Փենի անտառներ»: Ուիլյամ Փենը գաղութի հիմնադիրն է, իսկ silva լատիներեն նշանակում է «անտառ»:
  44. Քանզաս – Հնդկացիական ցեղի անվանումից, որոնց հարևաններն անվանում էին «հարավային քամու մադրիկ»:
  45. Քենթուքի – Հնդկացիական «վաղվա երկիր» անվանումից:
  46. Քոնեքթիքութ – Հնդկացիական «մեծ բուռն գետի ափին» արտահայտությունից:
  47. Օհայո – Իրոքեզերեն նշանակում է «մեծ»:
  48. Օրեգոն – Հանավանաբար իսպանական «կախականջ մարդիկ» արտահայտությոնից:
  49. Օքլահոմա – Հնդկացիական «կարմրամորթ ժողովուրդ» անվանումից:
  50. Ֆլորիդա – Իսպաներեն նշանակում է «ծաղիկներով պատված»:

Categories: Պատմություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.