Monthly Archives: Сентябрь 2011

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հաղթողները

Մրցաշրջան Հաղթող ակումբը Երկիրը
1955-1956 Ռեալ Մադրիդ* Իսպանիա
1956-1957 Ռեալ Մադրիդ Իսպանիա
1957-1958 Ռեալ Մադրիդ Իսպանիա
1958-1959 Ռեալ Մադրիդ Իսպանիա
1959-1960 Ռեալ Մադրիդ Իսպանիա
1960-1961 Բենֆիկա Պորտուգալիա
1961-1962 Բենֆիկա Պորտուգալիա
1962-1963 Միլան Իտալիա
1963-1964 Ինտեր Միլան Իտալիա
1964-1965 Ինտեր Միլան Իտալիա
1965-1966 Ռեալ Մադրիդ Իսպանիա
1966-1967 Սելթիկ Շոտլանդիա
1967-1968 Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա
1968-1969 Միլան Իտալիա
1969-1970 Ֆեյենորդ Նիդերլանդներ
1970-1971 Այաքս Նիդերլանդներ
1971-1972 Այաքս Նիդերլանդներ
1972-1973 Այաքս Նիդերլանդներ
1973-1974 Բավարիա Գերմանիա
1974-1975 Բավարիա Գերմանիա
1975-1976 Բավարիա Գերմանիա
1976-1977 Լիվերպուլ Անգլիա
1977-1978 Լիվերպուլ Անգլիա
1978-1979 Նոթինգեմ Ֆորեսթ Անգլիա
1979-1980 Նոթինգեմ Ֆորեսթ Անգլիա
1980-1981 Լիվերպուլ Անգլիա
1981-1982 Ասթոն Վիլլա Անգլիա
1982-1983 Համբուրգ Գերմանիա
1983-1984 Լիվերպուլ Անգլիա
1984-1985 Յուվենթուս Իտալիա
1985-1986 Ստյաուա Ռումինիա
1986-1987 Պորտու Պորտուգալիա
1987-1988 ՊՍՎ Էյնդհովեն Նիդերլանդներ
1988-1989 Միլան Իտալիա
1089-1990 Միլան Իտալիա
1990-1991 Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա
1991-1992 Բարսելոնա Իսպանիա
1992-1993 Օլիմպիկ Մարսել Ֆրանսիա
1993-1994 Միլան Իտալիա
1994-1995 Այաքս Նիդերլանդներ
1995-1996 Յուվենթուս Իտալիա
1996-1997 Բորուսիա Դորտմունդ Գերմանիա
1997-1998 Ռեալ Մադրիդ Իսպանիա
1998-1999 Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա
1999-2000 Ռեալ Մադրիդ Իսպանիա
2000-2001 Բավարիա Գերմանիա
2001-2002 Ռեալ Մադրիդ Իսպանիա
2002-2003 Միլան Իտալիա
2003-2004 Պորտո Պորտուգալիա
2004-2005 Լիվերպուլ Անգլիա
2005-2006 Բարսելոնա Իսպանիա
2006-2007 Միլան Իտալիա
2007-2008 Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա
2008-2009 Բարսելոնա Իսպանիա
2009-2010 Ինտեր Միլան Իտալիա
2010-2011 Բարսելոնա Իսպանիա

* — Ակումբների պաշտոնական կայքերը

Հղումներ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը

            

Categories: Մրցանակներ, Սպորտ, Խաղ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Իսլամի ազգը

Իսլամի ազգը (անգլ. Nation of Islam) ԱՄՆ-ում աֆրոամերիկյան կրոնական կազմակերպություն է: Հիմնվել է 1930 թ.-ին Դեթրոիթում Ուոլես Ֆարդ Մուհամադի կողմից: Կազմակերպությունում գերիշխում է ազգայնական և ռասիստական բաղադրիչը, որը հիմնված է սպիտակների և ամերիկյան պետությանը հակադրվելու գաղափարների վրա: «Իսլամի ազգ»-ի գաղափարախոսությունը կտրուկ տարբերվում է ավանդական իսլամից և ավելի նման է քրիստոնեությանը: Որոշ կազմակերպությունների և հեղինակների կողմից մեղադրվում է ռասիզմի և ծայրահեղականության մեջ, չնայած որ ԱՄՆ-ում գործում է օրինական հիմքերի վրա:

Գաղափարախոսությունը

  • Ստեղծել պետություն պետության մեջ:
  • Սևամորթները իրեցից ներկայացնում են նախնական մարդկությունը, իսկ սպիտակները դիվային ռասա-հիբրիդ են, որոնք ստեղծվել են խելագար կախարդ Յակուբի կողմից 6000 տարի առաջ: Բաբելոնի ապոկալիպսիսը Արևմուտքի սպիտակ քաղաքակրթությունն է: 1975 թ.-ին ռասիստական բաղադրիչը դադարեց աջակցություն գտնել կազմակերպության բոլոր անդամների կողմից:

Կրոնը

  • Հավատն առ Միակ Աստված:
  • Հավատն առ Ղուրան:
  • Հավատն առ Աստծո մարգարեները:
  • Հավատն առ մենտալ հարությունը (անգլ. Mental resurrection), ընդ որում սևամորթները առաջինը հարություն կառնեն:
  • Ահեղ Դատաստանը կսկսվի ԱՄՆ-ում:
  • Վալի Ֆարդ Մուհամեդը ունեցել Աստծո հայտնությունը:
  • ՉԹՕ-ն Իեզակիելի անիվն է:

Արարողակարգեր

  • Օրեկան 5 անգամ աղոթք Մեքքայի կողմը:
  • Ուրբաթօրյա հավաքական (ջումա) աղոթք:
  • Պահք Ռամադան ամսին:

Читать далее

Categories: Պատմություն, Ազգագրություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 2 комментария

Նեգրիտյուդ

Նեգրիտյուդը (ֆր. Négritude) ռասիզմի տարատեսակ է, որի տեսական հիմքը կազմում են ներգրոիդ ռասայի յուրօրինակության, ինքնարժեքության և ինքնաբավության մոտեցումները: Սկիզբ է առել XX դարում: Ներգրիտյուդի հիմնադիրներն են համարվում սենեգալցի Լեոպալդ Սեդար Սենգորը, մարտինիկացի Էմե Սեզերը, գվինեացի Լ. Գ. Դամասը:

Նեգրիտյուդի տեսությունը ժամանակի ընթացքում փոխվել է: Նեգրիտյուդի հիմքում ընկան նեգրո-աֆրիկյան քաղաքակրթության բացառիկության պնդումները: Դրա կողմնակիցները հռչակեցին ներգրոիդ ժողովուրդների առանձնահատուկ դերը մարդկության հոգևոր զարգացման մեջ: Սկզբում այս տեսությունը զուտ բողոք էր ընդդեմ գաղութականության և ռասայական խտրականության, դեմ էր հանդես գալիս եվրոպական հոգևոր արժեքների առանջնահերթությանը:

Ավելի ուշ նեգրիտյուդը ձեռք բերեց նոր երանգներ՝ դրանում սկսվեցին նկատվել ռասայական բացառիկության տարրեր, նեգրիտյուդի ռասայական գիտակցությունը հակադրում էին դասակարգայինին:

Հղումներ

Веле Штилвелд. НЕГРИТЮД — ОБЪЕКТИВНОСТИ РАДИ… Черный расизм?!

            

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Սոֆի Մարսո

Սոֆի Մարսոն (ֆր. Sophie Danièle Sylvie Marceau, իսկական ազգանունը Մոպյու(ֆր. Maupu)) ֆրանսիացի դերասանուհի է:

Կենսագրությունը

Սոֆին ծնվել է 1966 թ.-ի նոյեմբերի 17-ին Փարիզում: Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը վաճառողուհի:

Կինոյում Սոֆին պատահաբար է հայտնվել. իր ընկերուհիներից մեկից նա իմացել էր, որ Կլոդ Պինոտոն դեռահասների է ընտրում իր նոր ֆիլմի համար և որոշեց ուղղակի ուղեկցել ընկերուհուն: Արդունքում մի քանի հազար դեռահասներից ընտրեցին 14-ամյա Մարսոյին: Այդպես, մեկ վայրկյանում Սոֆի Մարսոն դարձավ աստղ: «Բում» (1980) ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և շուտով նկարահանվեց շարունակությունը՝ «Բում 2» (1982), որի համար Սոֆին ստացավ «Սեզար» մրցանակը «Լավագույն սկսնակ և ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում:

16 տարեկանում նա արդեն խաղում է Ժերար Դեպարդիեի և Կատրին Դենյովի հետ «Ֆորտ Սագան» ֆիլմում: Դեպարդյեն նրա խաղընկերը կդառնա նաև Մորիս Պյալի «Ոստիկանություն» ֆիլմում: 1984 թ.-ին նա նկարահանվում է «Խենթ սեր» ֆիլմում, որն իր մասնակցությամբ Անջեյ Ժուլավսկիի առաջին ֆիլմն էր: Դրան հետևում են «Իմ գիշերները չքնաղ են ձեր ցերեկներից» և «Կապույտ նոտա» ֆիլմերը:

Միևնույն ժամանակ Սոֆին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում Ֆրանսիայի խոշորագույն կինոընկերության «Gaumont»-ի հետ, սակայն շուտով այն չեղյալ է համարում. աղջիկը սիրահարվել էր լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիին և աշխատելու ցանկություն չուներ: Կինոընկերությունը պատժեց Սոֆիին պայմանագիրը չեղյալ համարելու համար և նա ստիպված էր իր աշխատած բոլոր փողերը վճարել նրանց:

Այդ ժամանակից սկսած նա դարձավ ամենանշանավոր և ամենահարգված դերասանուհիներից մեկը իր երկրում, չնայած որ նա դեռ համաշխարհային էկրանի աստղ չէր: Սոֆիի առաջին անգլիալեզու դերը արքայադուստր Իզաբելայի դերն էր Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» ֆիլմում: Երբ Գիբսոնին հարցրին, թե ինչու էր նա այդ դերի համար ընտրել Սոֆի Մարսոյին, նա պատասխանեց. «Նա գեղեցիկ է, նա ֆրանսուհի է և նա լավ դերասանուհի է: Դերը կատարողը պետք է ունենար առնվազն այդ որակներից երկուսը»: Բետինա Ռայմսը, որը մշտապես լուսանկարել է Սոֆիին, նրան անվանում է ամենագեղեցիկը և ամենազգայունը երիտասարդ դերասանուհիներից:

1985 թ.-ին Սոֆին ձայնագրում է իր առաջին (և վերջին) ալբոմը՝ Certitude-ը (Certitude ալբոմի երգերը կարող եք լսել այստեղ): Այն թողարկվեց նույն երկյակի կողմից (բառեր՝ Էտիեն Ռոդա-Ժիլ, երաժշտություն՝ Ֆրանկ Լանգոլֆ), որը հետագայում երգեր էր գրում Վանեսա Պարադիի համար: Ալբոմը չհաջողվեց, սակայն երկրպագուների համար հետաքրքիր էր լսել Սոֆիի կատարումը:

Սոֆին պատկանում է իր հիանալի հերոսուհիներին ուժեղ կամքով և սիրառատությամբ: Սակայն շուտով նրան ձանձրացնում է դեռահասի իմիջը և նա սկսում է ավելի լուրջ դերեր խաղալ («Խենթ սեր», «Ոստիկանություն»), որոնցից նա դուրս կգա հասունացած (Ժուլավսկիի հետ) կամ կոտրված (Պյալի հետ): Նա կսկսի իրեն պատասխան տալ իր վիճակի անկայունության համար՝ փառքի դափնին բաժանելով ամենանշանավոր դերասանների հետ՝ Նուարե, Դեպարդիե, Դենյով, Բելմոնդո: «Շուաններ» ֆիլմը նրան տարվա ամենառոմանտիկ դերասանուհու փառքը բերեց:

Թատրոնում նա սկսեց խաղալ 1991 թ.-ին «Էվրիդիկա»-ում (Անույ): Այդ աշխատանքի համար նա «Մոլիեր» ստացավ՝ որպես թատերական տարվա բացահայտում: Երկու տարի հետո վերադարձավ թատրոն և խաղաց «Պիգմալիոն»-ում: 1995 թ.-ի աշնանը հանդես եկավ որպես ռեժիսոր իր առաջին կարճամետրաժ ֆիլմում՝ «Լուսաբաց հակառակ կողմից», որի տևողությունը 8 րոպե էր և որի սցենարը նա գրել էր «Քաջ սիրտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Լուսաբաց հակառակ կողմից»-ը ներկայացվեց Կաննում 1995 թ.-ին «Վստահ հայացք» փառատոնի բացման ժամանակ:

1995 թ.-ին նա նկարահանվեց Ջոն Մալկովիչի հետ Անտոնիոնիի մոտ «Ամպերից այն կողմ» ֆիլմում: 1997 թ.ին նա նկարահանվեց «Աննա Կարենինա» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Նրա վերջին աշխատանքներից է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 19-րդ մասը («Ամբողջ աշխարհն էլ քիչ է»): Սոֆին նկարահանվում է նաև գովազդում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Շոկոլադի համաշխարհային օր

Շոկոլադի համաշխարհային օրը (անգլ. World Chocolate Day) նշվում է ամեն տարի հուլիսի 11-ին: Բացի այս տոնից գոյություն ունի նույն անվանումով ևս մեկ համաշխարհային օր, որը նշում են սեպտեմբերի 4-ին:

Պատմությունը

Շոկոլադի համաշխարհային օրվա հայրենիքն է համարվում Ֆրանսիան: Հենց ֆրանսիացիները 1995 թ.-ին դարձան այս տոնի հիմնադիրները:

Շոկոլադի ազգային օրեր

Շոկոլադի համաշխարհային օրվան զուգահեռ գոյություն ունեն նաև այլ՝ ավելի փոքր, սակայն ոչ պակաս քաղցր օրեր, որոնք նվիրված են շոկոլադին: Ակսպես, ԱՄՆ-ում բացի շոկոլադի համաշխարհային օրվանից ամեն տարի նշում են ևս երկու համազգային «շոկոլադե օր»՝ հուլիսի 7-ին և սեպտեմբերի 28-ին:

Շոկոլադի մասին

Կարծիք կա, որ առաջինը շոկոլադ պատրաստել են ացտեկները: Նրանք այն անվանում էին «աստվածների կերակուր»: Իսպանացի կոնկիստադորները, որոնք այն բերեցին Եվրոպա, շոկոլադն անվանում էին «սև ոսկի»:

Ավելի ուշ, շոկոլադ օգտագործում էին միայն արիստոկրատները և միայն 20-րդ դարի սկզբում արդյունաբերական արտադրության զարգացմանը համընթաց շոկոլադը հասանելի դարձավ նաև ոչ արիստոկրատներին:

Categories: Պատմություն, Տոներ, Ազգագրություն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Պատվի սպանություն

Պատվի սպանությունը ընտանիքի անդամի՝ հաճախ իգական սեռի (բայց դա անպայման չէ) սպանությունն է, որն իրականացվել է բարեկամների կողմից ընտանիքին «անպատվություն» բերելու համար: «Անպատվության» տակ սովորաբար հասկանում են տվյալ մշակույթում արգելված սեռական բնույթի գործողությունները՝ ամուսնական դավաճանություն, նախաամուսնական սեքսը և այլն:

ՄԱԿ-ի հիմնադրամներից մեկի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում իրականացվում է մինչև 5000 պատվի սպանություններ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ երկրներ խստացնում են պատիժները այդ հանցագործության համար:

Բնորոշումը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բերում է պատվի սպանության հետևյալ բնորոշումը. «Պատվի սպանությունը բռնության ակտ է՝ սովորաբար սպանություն, որն իրականացվում է ընտանիքի արական անդամի կողմից ընտանիքի իգական անդամի նկատմամբ, որոնք, ըստ նրանց, ընտանիքն անպատվության մեջ են գցել»:

Հղումներ

Human Rights Watch (անգլերեն լեզվով)

http://news.bbc.co.uk/2/hi/europe/3768847.stm

            

Categories: Հանցագործություն, Սեքս, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը  (իսպ. Movimiento Revolucionario Túpac Amaru, MRTA) պերուական մարքսիստական ուղղվածության ձախ ծայրահեղական ապստամբական խմբավորում է: Հիմնադրվել է 1984 թ.-ին և իր առջև նպատակ էր դրել ազատագրել Պերուն և Բոլիվիան «իմպերիալիստական ազդեցությունից»: Իր անվանումն ընդունել է ի պատիվ հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդ Թուփակ Ամարուի, ով ապստամբության էր հանել հալածյալներին:

Երկար ժամանակ զինված պայքար է մղել պերուական կենտրոնական կառավարության դեմ: Նշանավորվեցին նրանով, որ 1996 թ.-ին այս խմբավորման 14 զինյալ մարտիկներ Լիմայում գրավեցին ճապոնական դեսպանատունը և այն պատանդների հետ միասին պահեցին 126 օր: Կառավարական հատուկ ջոկատայինների կազմակերպած գործողության արդյունքում պատանդներին ազատելուց հետո 1997 թ.-ին Թուփակ Ամարուի անվան շարժումը մեծ կորուստներ կրեց. նստավայրի գրոհման ժամանակ խմբավորման բոլոր մարտիկները սպանվեցին՝ ներառյալ նաև նրանք, ովքեր այլևս չեին դիմադրում: Վերջին զինված գործողություններն իրականացվեցին 1990-ական թվականների վերջին: Ներկայումս շարժումը փնտրում է գործունեության այլ ուղիներ:

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Կարճատև հաղթական պատերազմ

Կարճատև հաղթական պատերազմը արտահայտություն է, որը 1904 թ.ին օգտագործվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի կողմից Ճապոնիայի հետ հասունացող պատերազմի կապակցությամբ. «Որպեսզի զսպենք հեղափոխությունը, մեզ հարկավոր է կարճատև հաղթական պատերազմ»:

Այս արտահայտությունը հետագայում սկսվեց օգտագործվել նմանատիպ դեպքերում, երբ ներքին քաղաքականության մեջ ձախողված երկրի կառավարությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել այդ փաստից՝ նմանատիպ «կարճատև հաղթական պատերազմ» սանձազերծելու ճանապարհով:

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , | Оставьте комментарий

Cherchez la femme

Cherchez la femme-ը (Շերշե լյա ֆամ) ֆրանսիական արտահայտություն է, որը բառացիորեն նշանակում է «փնտրեք կնոջը»: Այն իմաստով, որ երբ մարդն իրեն տարօրինակ է պահում կամ նրա գործողությունների շարժառիթը պարզ չէ, պատճառ կարող է լինել նրա փորձը թաքցնել անօրինական գործը կնոջ հետ կամ տպավորություն գործել կնոջ վրա: Այսինքն, այս արտահայտությունն ասողի կարծիքով իրադարձության, դժբախտության, հանցագործության պատճառը կինն է:

Արտահայտությունը թևավոր դարձավ Ալեքսանդր Դյումա-հոր «Փարիզի մոհիկանները» վեպի (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով), որտեղ  «Cherchez la femme, pardieu! cherchez la femme!» նախադասությունը փարիզյան ոստիկանության չինովնիկի ասացվածքն է: Նախադասությունը վեպում կրկնվում է մի քանի անգամ:

1864 թ.-ին Դյուման գրեց համանուն մի պիես, որտեղ այսպիսի նախադասություն կա. «Il y a une femme dans toutes les affaires; aussitôt qu’on me fait un rapport, je dis: „Cherchez la femme!“» (Յուրաքանչյուր գործում կին կա. երբ որ նրանք ինձ հաշվետվություն են բերում, ես ասում եմ. «Փնտրեք կնոջ»):

Դյուման օգտագործում էր այն արտահայտությունը, որն իսկապես օգտագործում էր ֆրանսիական ոստիկանության նշանավոր դարձած ոստիկան Գաբրիել դը Սարտինը (1729-1801): Դը Սարտինն էլ իր հերթին վերափոխել էր հռոմեացի պոետ Յուվենալի միտքը. նրա երգիծանքում ասվում է, որ հազիվ թե գտնվի մի դատավեճ, որտեղ կռվի պատճառը կին չլինի:

Categories: Տերմինաբանություն, Օրենսդրություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ենթամշակույթ

Ենթամշակույթը (լատ. sub — տակ, cultura — մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ հասարակության մշակույթի մի մասն է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների սոցիալական խմբերը: Ենթամշակույթը կարող է գերիշխող մշակույթից տարբերվել արժեքների սեփական համակարգով, լեզվով, վարվելակերպով, հագուստով և այլ առանձնահատկություններով: Տարբերում են ազգային, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական և այլ հիմքերի վրա ձևավորված ենթամշակույթներ: Որպես կանոն ենթամշակույթը ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, ենթամշակույթները կազմավորվում են էթնիկական հանրույթների կողմից, որոնք տարբերվում են հիմնական լեզվից առանձնացող խոսվածքներով: Նշանավոր այլ օրինակներից են երիտասարդական ենթամշակույթները:

Տերմինի պատմությունը

1950 թ.-ին ամերիկացի սոցիոլոգ Դևիդ Ռայզմենը իր հետազոտություններում ենթամշակույթը բնորոշեց որպես մարդկանց խումբ, որոնք կանխամտածված ընտրում են փոքրամասնության կողմից նախընտրելի ոճ և արժեքներ: Երևույթի ավելի խորը վերլուծությունը կատարեց Դիկ Հեբդիջը իր՝ «Ենթամշակույթ. ոճի հասկացությունը» գրքում: Ըստ Հեբդիջի՝ ենթամշակույթները գրավում են նմանատիպ ճաշակներով մարդկանց, որոնց չեն բավարարում համընդհանուր չափորոշիչներն ու արժեքները:

Читать далее

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Գրականություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , , , , | 2 комментария

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.