Posts Tagged With: հակաուտոպիա

Հակագլոբալիստական շարժումն աշխարհում

Արդեն տաս տարուց ավելի է, ինչ խոշոր միջազգային կազմակերպությունների և պետությունների (օրինակ`Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Եվրոպական Միություն) ղեկավարների հանդիպումները անց են կացվում հակագլոբալիստների ցույցերի ներքո: Դեռևս հիշողության մեջ թարմ են 2001թ.-ի Ջենովայի իրադարձությունները, որոնք առանց չափազանցնելու դարձան հակագլոբալիստների բողոքի գործողությունների գագաթնակետը: Այդ օրերին Ջենովայում էին հավաքվել 150.000-200.000 երիտասարդ ցուցարարներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Եվրոպական կառավարությունների մակարդակով սկսեցին արձագանքներ լսվել հետագայում նմանատիպ հավաքների աննպատակահարմարության մասին: Արժե՞ արդյոք մի ամբողջ քաղաք վերածել պաշարված քաղաքի այն բանի համար, որ մի քանի մարդ իրար հետ հաճելի զրուցեն, ժպտան լուսանկարչական ապարատների առաջ և հետո էլ ստորագրեն նախօրոք նախապատրաստված փաստաթղթերը: Читать далее

Categories: Շոու-բիզնես, Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, Գրականություն, Ենթամշակույթ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Նամակներ կատուների քաղաքի մասին

«Նամակներ կատուների քաղաքի մասին»-ը (չին. 猫城记) Լաո Շեի երգիծական պատմվածքն է, որը համարվում է գրողի ամենահաջողված գործերից մեկը: Հրատարակվել է 1932 թ.-ին:

Իրադարձությունները ծավալվում են Մարսի վրա, որտեղ իբր թե գոյություն ունի արտաքնապես մարդկանց հիշեցնող էակների քաղաքակրթություն: Գլխավոր հերոսը Երկիր մոլորակից է, որն իր մոտ ունի լուցկի և ատրճանակ և դրա շնորհիվ դառնում է ամենահզոր զենքի տիրակալը կատուների աշխարհում: Գրքում հեղինակը նկարագրում է հակաուտոպիական հասարակություն, որտեղ վրա է հասել համընդհանուր գրագիտությունը (մեկ օրում համալսարանում սովորելու հետևանքով) կամ էլ երբ զորքերը չեն պաշտպանում քաղաքը, այլ թալանում են:

Գրքի շարադրման որոշակի միամտությունը և պարզությունը հանգեցրեց նրան, որ այն երբեմն դասում են մանկական գրականության շարքերը: Իրականում Լաո Շեն ենթատեքստով ներկայացրել է XX դարի 30-ական թթ.-ի Չինաստանի իրականությունը՝ դրանով իսկ ստեղծելով մի աշխատություն, որն իր արժանի տեղն ունի չինական և համաշխարհային գրականության մեջ:

Ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով

            

Categories: Գրականություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հակաուտոպիա

Հակաուտոպիան (անգլ. dystopia) գեղարվեստական գրականության մեջ և կինոյում ուղղություն է, որը նեղ իմաստով տոտալիտար պետության բնութագրություն է, իսկ լայն իմաստով այնպիսի հասարակություն, որտեղ գերակշռում են զարգացման բացասական միտումները:

Պատմություն`

Առաջին անգամ «հակաուտոպիստ» (dystopian) բառը որպես «ուտոպիստ»-ի հակառակը օգտագործել է անգլիացի փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Սթյուարթ Միլը 1868 թ.-ին: Իսկ հենց «հակաուտոպիա» (dystopia) տերմինը որպես գեղարվեստական ժանրի անվանում շրջանառության մեջ են դրել Գլեն Նեգլին և Մաքս Պատրիկը իրենց իսկ կողմից կազմված «Ուտոպիայի որոնումներում» (The Quest for Utopia, 1952) ուտոպիաների անթոլոգիայում:

1960-ականների կեսերին հակաուտոպիա տերմինը հայտնվում է սկզբում խորհրդային, իսկ այնուհետ նաև անգլիախոս քննադատության շրջանակներում: Կարծիք կա, որ անգլ. anti-utopia և անգլ. dystopia բառերը հոմանիշեր են: Գոյություն ունի նաև տեսակետ, որը տարբերակում է հակաուտոպիան և դիստոպիան: Համաձայն այդ տեսակետի` դիստոպիան «գիտակցության ուժի հաղթանակն է բարության ուժի նկատմամբ»` ուտոպիայի բացարձակ հակաթեզը, իսկ հակաուտոպիան միայն ուտոպիայի սկզբունքի մերժումն է, որն ազատության առավել շատ աստիճաններ է ներկայացնում: Այնուամենայնիվ, հակաուտոպիա տերմինն առավել տարածված է և սովորաբար ենթադրվում է dystopia իմաստով:

Հակաուտոպիայի և ուտոպիայի տարբերությունները`

Հակաուտոպիան ուտոպիայի տրամաբանական զարգացումն է և տեսականորեն կարող է դասվել այդ ուղղությանը, սակայն եթե դասական ուտոպիան կենտրոնանում է ստեղծագործության մեջ նկարագրված հասարակական կառուցվածքի դրական գծերի ներկայացմանը, ապա հակաուտոպիան ձգտում է վեր հանել դրա բացասական գծերը: Այսպիսով, ուտոպիայի և հակաուտոպիայի տարբերությունը հեղինակի տեսակետի մեջ է միայն: Ուտոպիայի կարևոր առանձնահատկություններից է նրա ստատիկ բնույթը, իսկ օրինակ հակաուտոպիան հակված է վերանայել նկարագրված սոցիալական կառուցվածքի զարգացման հնարավորությունները: Այսպիսով, հակաուտոպիան սովորաբար գործ ունի առավել բարդ սոցիալական մոդելների հետ:

Սովետական գրականագիտության կողմից հակաուտոպիան սովորաբար բացասաբար էր ընդունվում: Օրինակ, «Փիլիսոփայական բառարան»-ում (4-րդ հրատարակություն, 1981) «Ուտոպիա և հակաուտոպիա» հոդվածում ասվում էր. «Հակաուտոպիայում որպես կանոն դրսևորվում է պատմական հույսի ճգնաժամը, հեղափոխական պայքարը հայտարարվում է անիմաստ, նշվում է սոցիալական չարիքի անխուսափելիությունը: Գիտությունն ու տեխնիկան դիտարկվում են ոչ թե ուժ, որոնք նպաստում են գլոբալ խնդիրների լուծմանը և արդար սոցիալական կարգի կառուցմանը, այլ մարդու ստրկացմանը ուղղված միջոց են»: Նման մոտեցումը մեծամասամբ պայմանավորված էր նրանով, որ խորհրդային փիլիսոփայությունը ԽՍՀՄ-ի իրականությունը ընդունում էր եթե ոչ ուտոպիան իրականություն դարձնող, ապա կատարյալ կառուցվածք ստեղծելու տեսություն ունեցող հասարակություն (կոմունիզմի կառուցման տեսությունը): Ուստի ցանկացած հակաուտոպիա դիտարկվում էր որպես կասկած տվյալ տեսության իրավացիության նկատմամբ, ինչն այդ ժամանակ համարվում էր անընդունելի տեսակետ: Читать далее

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.