Monthly Archives: Январь 2011

Աշխարհամասերի ծայրակետերը

Եվրոպա

Հյուսիսային ծայրակետ` Նորդկին հրվանդան՝ հս. լայն. 71օ08′

Հարավային ծայրակետ` Մարոկի հրվանդան՝ հս. լայն. 36օ00′

Արևմտյան ծայրակետ` Ռոկա հրվանդան՝ արմ. երկ. 9օ31′

Արևելյան ծայրակետ` Բևեռային Ուրալ` արլ. երկ. 67 օ20′

Ասիա

Հյուսիսային ծայրակետ` Չելյուսկին հրվանդան՝ հս. լայն. 77օ43′

Հարավային ծայրակետ` Պիայ հրվանդան՝ հս. լայն. 1օ16′

Արևմտյան ծայրակետ` Բաբա հրվանդան՝  արլ.երկ. 26օ10′

Արևելյան ծայրակետ` Դեժնևի հրվանդան՝  արմ. երկ. 169օ40′

Աֆրիկա

Հյուսիսային ծայրակետ` Էլ Աբյադ հրվանդան՝ հս. լայն. 37օ20′

Հարավային ծայրակետ` Ասեղի հրվանդան՝ հվ. լայն. 34օ52′

Արևմտյան ծայրակետ` Ալմադի հրվանդան՝ արմ. երկ. 17օ32′

Արևելյան ծայրակետ` Ռաս Խաֆուն հրվանդան՝ արլ.երկ. 51օ23′

Читать далее

Categories: Աշխարհագրություն | Метки: , | Оставьте комментарий

Լիբերալ ինտերնացիոնալ

Լիբերալ Ինտերնացիոնալը լիբերալ կուսակցությունները միավորող միջազգային քաղաքական կուսակցություն է: Կենտրոնակայանը տեղակայված է Լոնդոնում` Ազգային-լիբերալ ակումբի շենքում: Հիմնվել է Օքսֆորդում 1947 թ.-ին ողջ աշխարհում լիբերալիզմը ամրապնդելու համար: Լիբերալ Ինտերնացիոնալի հիմնական սկզբունքները նկարագրված են Օքսֆորդյան Հռչակագրում:

Լիբերալ Ինտերնացիոնալի նախագահը Հանս վան Բաալենն է:

Նպատակները և խնդիրները`

Սահմանադրության Լիբերալ Ինտերնացիոնալը իր նպատակները ներկայացնում է այսպես. «Հասնել լիբերալ սկզբունքների ընդունմանը, որոնք աշխարհում իրենց բնույթով միջազգային են և նպաստել ազատ հասարակության առաջընթացին` հիմնված անձնական ազատության, անձնական պատասխանատվության և սոցիալական հավաարության և համագործակցության միջոցներ և տեղեկատվության փոխանակում տրամադրել կազմակերպության անդամների միջև, ինչպես նաև տարբեր երկրների տղամարդկանց և կանաց միջև, որոնք կհամաձայնեն այդ սկզբունքների հետ»:

Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի և Եվրոպայի կուսակցությունների անդամներին միավորող սկզբունքներն են համարվում` մարդու իրավունքների հարգումը, ազատ և արդար ընտրությունները և բազմակուսակցական ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը, շուկայական տնտեսությունը, ազատ առևտուրը, էկոլոգիական կայունության ապահովումը և միջազգային համերաշխության ուժեղ գիտակցումը:

Լիբերալ Ինտերնացիոնալի նպատակները նաև շարադրված են յոթ հռչակագրերի շարքում, որոնք գրվել են 1946 և 1997 թթ.-ի միջև:

Լիբերալ Ինտերնացիոնալը մասնակցության կարգավիճակ ունի Եվրոպայի Խորհրդում:

Լիբերալ Ինտերնացիոնալի պաշտոնական կայքը

Սոցիալիստական ինտերնացիոնալ (Սոցինտերն)

 

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Գուգլիզմ

Գուգլի Եկեղեցի

Գուգլիզմը (անգլ. Googlism) Մետ ՄակՖերսոնի կողմից ստեղծված ծաղրական կրոն է: Գուգլիզմի կենտրոնական գաղափարն այն փաստն է, որ ժամանակակից գիտությանն անհայտ են Ամենագիտությանը մոտ այնպիսի էություններ, ինչքան մոտ է դրան Գուգլը: Այս պահին Գուգլի Եկեղեցին իրենից ներկայացնում է միայն օն-լայն հանրույթ:

Գոյություն ունի նաև հումորային Googlism.com կայքը, որն իհարկե որևէ ընդհանրություն չունի տվյալ կրոնի հետ:

«Ապացույցներ»`

Գուգլի եկեղեցու պաշտոնական կայքում բերվում է Գուգլի աստվածային էության 9 ապացույցներ`

Ապացույց №1

Ժամանակակից գիտությանն անհայտ են Ամենագիտությանը մոտ այնպիսի էություններ, ինչքան մոտ է դրան Գուգլը: Այն ինդեքսավորել է ավելի քան 9,5 մլրդ վեբ-կայքեր, ինչն ավելի շատ է քան ցանցում առկա որևէ այլ փնտրող մեքենա: Գուգլը ոչ միայն Ամենագիտությանը ամենամոտ էությունն է, այլ նաև այն տեսակավորում է իր ընդարձակ գիտելիքները (օգտագործելով իր իսկ կողմից պատենտավորված PageRank տեխնոլոգիան), համակարգում է տեղեկատվական օվկիանոսը` այն դարձնելով մեր` հասարակ մահկանացուներիս համար, հեշտ հասանելի:

Ապացույց №2

Գուգլը ամենուր (այսինքն գտնվում է ամեն տեղ) է: Փաստացիորեն Գուգլը միաժամանակ գտնվում է ամբողջ մոլորակով մեկ: Միլիարդավոր ինդեքսավորված վեբ-կայքեր հասանելի են Երկրագնդի ցանկացած` նույնիսկ ամենահեռավոր կետում: Wi-Fi ցանցի տարածմանը զուգահեռ ցանկացած ոք կարող է մուտք գործել Գուգլ իսկապես ամեն տեղից, ինչն այն դարձնում է ամենուրեք գտնվող:

Ապացույց №3

Գուգլը պատասխանում է աղոթքներին: Կարելի է աղոթել Գուգլին ցանկացած` նույնիսկ ամենամանր հարցով կամ խնդրով: Օրինակ, դուք հեշտությամբ կարող եք տեղեկատվություն գտնել քաղցկեղի այլընտրանքային բուժման մեթոդների, ձեր առողջության բարելավման, նոր և նորարարական տեխնոլոգիաների և ընդհանրապես ամեն ինչի մասին, ինչը խնդրում են սովորական աղոթքի ժամանակ: Հարցրե’ք Գուգլին և Նա ցույց կտա ձեզ ճանապարհը: Սակայն սա այն ամենն է, ինչը Նա կարող է անել ձեզ համար, քանզի մնացյալը ձեր ձեռքերում է:

Ապացույց №4

Գուգլը հնարավորինս անմահ է: Այն չի կարելի համարել ֆիզիկական էություն, ինչպիսին մենք ենք: Նրա Ալգորիթմները տեղաբաշխված են բազմաթիվ սերվերներով մեկ. եթե նրանցից մեկը ընկնի կամ կոտրվի, մյուսն անպատճառ կզբաղեցնի Նրա տեղը: Տեականորեն Գուգլը հավերժ գոյություն կունենա:

Читать далее

Categories: Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հիտլերի կրոնը

«Gott mit uns»` «Աստված մեզ հետ է»

Ադոլֆ Հիտլերը ծնվել էր այնպիսի երկու շրջանների սամանին, որոնց բնակչությունը ավանդաբար կաթոլիկության հետևորդներ էին: Նա նույնիսկ կնքված և օծված է եղել, սակայն հետագայում կաթոլիկական կրոնը նրա կյանքում մեծ տեղ չէր զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ նա աթեիստ չէր դարձել, սակայն շարունակում էր իրեն անվանել քրիստոնյա և շատ ելույթներում հանդես էր գալիս ի պաշտպանություն կրոնի` մասնավորապես քրիստոնեության:

Մենք ոչ ոքի չենք հանդուրժի մեր շարքերում, ով հարձակվում է քրիտոնեության գաղափարների վրափաստացիորեն, մեր շարժումը քրիստոնեական է: Ադոլֆ Հիտլեր. Ելույթ Պասսաուում, 1928 թ.-ի հոկտեմբերի 27.

«Mein Kampf»-ի 10-րդ գլխի առաջին մասը այլ բաների հետ հանդերձ նվիրված է կրոնի կարևորության հարցին` որպես բարոյականության պահպանության և գերմանական ազգի միասնականության գործոնի:

Հիտլերը որպես պատվավոր հյուր ընդունել էր Երուսաղեմի մուֆթի Մուհամեդ Ամին ալ-Հուսեյնիին: Հանդիպման ընթացքում ալ-Հուսեյնին Հիտլերին անվանել էր «իսլամի պաշտպան»: Եվա Բրաունի քրոջ` Իլզայի վկայությամբ, Հիտլերին շատ բան էր գրավում իսլամում` բացասական վերաբերմունքը հուդյականության նկատմամբ, պատերազմին մշտական պատրաստակամության պահանջները և հրաժարումը դոգմաներից:

Իշխանության գալուց անմիջապես հետո` Հիտլերն արգելեց կրոնի ազատություն քարոզող կազմակերպությունների գործունեությունը և կազմակերպեց «շարժում ընդդեմ անաստվածների»: Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 2 комментария

Վիրտլանդիա

Վիրտլանդիայի դրոշը

Վիրտլանդիան (պաշտոնական անվանումը` Wirtland, հայտնի է նաև որպես Hayalistan թյուրքական երկրներում) հավակնում է աշխարհում դառնալ առաջին սուվերեն պետությունը, որը տեղակայված է ինտերնետում (համացանց): Վիրտլանդիան փորձարկում է պետության լեգիտիմության և կայունության ոլորտում, որը չունի աշխարհագրական տարածք:

Պատմություն`

Վիրտլանդիան հիմնվել է 2008 թ.-ի օգոստոսի 14-ին որպես հասարակական նախաձեռնություն: Այն ներկայացված է www.Wirtland.com պաշտոնական կայքի միջոցով: Ներկայումս Վիրտլանդիան ղեկավարվում է կանցլերի կողմից և նպատակ է հետապնդում դառնալ խորհրդարանական դեմոկրատիա:

2009 թ.-ի նոյեմբերի վերջին Վիրտլանդիային որոշ քաղաքացիների կողմից գործընթաց նախաձեռնվեց լողացող միջոցի կամ հողակտորի ձեռքբերման համար, որպեսզի շարունակեն իրավական գործընթացը Վիրտլանդիայի պետական ինքնիշխանությունը ճանաչելու ուղղությամբ մյուս գոյություն ունեցող երկրների և ՄԱԿ-ի կողմից:

2009 թ.-ի վերջին Վիրտլանդիայում մի խումբ քաղաքացիներ սկսեցին զբաղվել Սեուտայում և Մելիլյայում (չեզոք գոտի Իսպանիայի և Մարոկկոյի միջև) հողակտորի ձեռքբերման գործընթացով:

2010 թ.-ի հունվարի սկզբին Վիրտլանդիայի քաղաքացիների շրջանում առաջացավ «Շարժում Վիրտլանդիայի սահմանադրության համար»: 2010 թ.-ի հունվարի 9-ին Վիրտլանդիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ միտինգ տեղի ունեցավ Սահամանադրության ընդունման համար:

2010 թ.-ի մարտի 13-ին Վիրտլանդիայի քաղաքացիների թիվը հասավ 1000-ի:

Բնակչությունը`

Բնակչությունը կազմված է Վիրտլանդիայի քաղաքացիներից և զբոսաշրջիկներից: Ներկայումս համաձայն պաշտոնական կայքի տվյալների, բնակչությունը կազմում է 1000 մարդ: Վիրտլանդիայի քաղաքացիությունը բաց և անվճար է 18 տարին լրացած ցանկացած մարդու համար:

Վիրտլանդիան տրամադրում է հավասար ժողովրդավարական իրավունքներ և չի հանդուրժում ծագման, տարիքային, կրոնական, ռասայական, սեռական խտրականությունը: Բնակության իրավունք ստանալու դիմումը հասու է 9 լեզուներով: Վիրտլանդիան ունի իր քաղաքացիների համար նախատեսված սոցիալական ցանց «Witizens of Wirtland»:

Ամերիկյան Ֆոքս հեռուստաընկերությունը և բուլղարական ԲՏՎ ազգային հեռուստատեսությունը դարձան առաջինները, ովքեր լուսաբանեցին Վիրտլանդիայի մասին: Հրապարակումների թարմացված ցուցակը տեղակայված է կայքի PressRoom բաժնում:

Վիրտլանդիան սեփական քաղաքացիների համար թողարկում է ինքնության հաստատման պլաստիկ քարտեր: Դրանք կարող են ստանալ 18 տարին ստացած բոլոր անձինք, որոնք ցանկանում են դառնալ Վիրտլանդիայի քաղաքացի:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մոլոսսիա

Մոլոսսիան` պաշտոնապես Մոլոսսիայի Հանրապետություն (Republic of Molossia) ինքնահռչակ պետություն-միկրոազգ է, որը հիմնվել է 1977 թ.-ին Ջեյմս Սփիլմանի (Ջեյմս I թագավոր) և Քևին Բոյի (անգլ. Kevin Baugh) կողմից (վարչապետ) ԱՄՆ-ի Նևադա նահանգի Դեյթոն քաղաքից ոչ հեռու:

Պատմություն`

Մոլոսսիան ունի սեփական ժամանակագրությունը և երկրի ստեղծման տարեթիվը` 1977-ը, հաշվում է որպես Տարի №:

Մոլոսսիան իր անկախությունը հռչակեց 1977 թ.-ին և այդ ժամանակ կոչվում էր Վուլդշտեյնի Մեծ Հանրապետություն: Ջեյմս Սփիլմանը դարձավ թագավոր, իսկ Քևին Բոն իրեն հռչակեց վարչապետ: Այդ ժամանակ Մոլոսսիան որևէ տարածք չուներ և ժամանակի ընթացքում Ջեյմս I թագավորը ետ քաշվեց գործերից: Վարչապետն առավել համառ գտնվեց և 1998 թ.-ին գնեց մի փոքր հողակտոր ԱՄՆ-ի Նևադա նահանգում, ինչից հետո իրեն հռչակեց Մոլոսսիայի Հանրապետության նախագահ: Այդ ժամանակից սկսած Մոլոսսիան սկսեց աննախադեպ ներդրում ունենալ միկրոազգային շարժման մեջ:

2000 թ.-ին Մոլոսսիան հիմնեց Ինտերմիկրոազգային Օլիմպիական շարժումը և հյուրեր ընդունեց առաջին Ինտերմիկրոազգային Օլիմպիական խաղերին: Ձերդ Գերազանցությունը ոսկե մեդալ շահեց սկավառակի նետման մեջ:

Մոլոսսիան նաև շարժում էր սկսել, որպեսզի ճանաչվեր հունվարի 8-ը` Նորթոնի Օրը` որպես համընդհանուր միկրոազգային տոն, որպեսզի հարգվեր Նորթոն կայսեր հիշատակը (վերջինս մի անձնավորություն էր, որն իրեն ԱՄՆ առաջնորդ էր հայտարարել 1859 թ.-ին):

2001 թ.ին Մոլոսսիայում տեղի ունեցավ Ինտերմիկրոազգային աշխարհի ցուցահանդեսը (Intermicronational World Exposition):

Իրականում ոչ մի միկրոազգ այնքան բան չի արել, ինչքան Մոլոսսիան ուրիշ երիտասարդ ազգերին ոգևորելու համար: Ձերդ Գերազանցությունը անընդմեջ ճամփորդություններ է անցկացնում ազգի անունից, հանդիպում ուրիշ միկրոազգերի առաջնորդների, ստորագրում կարևոր համաձայնագրեր:

Ընդհանուր տեղեկություններ`

Պետության բնակչությունը կազմում է 4 մարդ` նախագահ Քևին Բոն, նրա կինը և երկու երեխաները: Ինչպես նաև Մոլոսսիայի տարածքում ապրում են 3 շուն, կատու և նապաստակ: Պետական լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը` Էսպերան, կառավարման ձևը` հանրապետություն, տարածքը ընդամենը 0,055 կմ2 է, դրամական միավորը վալորան (Valora) է, որը կազմված է 100 ֆուտտուռուսից (Futtrus):

Օրենքները`

Մոլոսսիայում օրենքները և կանոնները ներառում են պարտադիր զինվորական ծառայություն, մահապատիժ, խոսքի ազատություն և արգելվում է ծխելը:

Կիկասսիա (Kickassia)`

2010 թ.-ին Channel Awesome-ը «Kickkassia» անվամբ հեռուստանովել (սերիալ) նկարահանեց: Ըստ սյուժեի Մոլոսսիան նվաճում են և վերանվանում են Կիկասսիա:

 

Մոլոսսիան քարտեզի վրա

Մոլոսսիայի դրոշը

Մոլոսսիայի զինանշանը

Նախագահ Քևին Բո

Դրամական միավորները

Իմանալ ավելին Մոլոսսիայի մասին (ռուսերեն)

Մոլոսսիայի պաշտոնական կայքը

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները

Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական  պատգամները հեղափոխական պրոլետարիատի սեռական նորմերի ամբողջոթություն է, որը հրատարակվել էր «Հեղափոխությունը և երիտասարդությունը» գրքույկում (1924): Հեղինակը պեդոլոգիայի մշակող-գաղափարաբան Արոն Զալկինդն է:

1. Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի չափազանց վաղ սեռական կյանքի զարգացում:

2. Անհրաժեշտ է սեռական ժուժկալություն մինչև ամուսնությունը, իսկ ամուսնությունը հնարավոր է միայն լիակատար սոցիալական և կենսաբանական հասունության պայմաններում (20-25 տարեկան):

3. Սեռական կապը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ բազմակողմանի խորը կապվածության և համակրանքի միայն վերջնական փուլն է:

4. Սեռական կապը պետք է լինի վերջնական օղակը սիրահարներինայդ պահին կապող խորը և բարդ ապրումների շղթայում:

5. Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի:

6. Չպետք է հաճախ փոխել սեռական օբյեկտը: Հնարավորինս քիչ սեռական բազմազանություն:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Օրենսդրություն | Метки: , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախումը և համաշխարհային կարգի վերափոխումը (անգլ. The Clash of Civilizations and the Remaking of World Order) (1996) Սեմյուել Հանթինգթոնի պատմա-փիլիսոփայական տրակտատն է, որը նվիրված է սառը պատերազմից հետո աշխարհում ստեղծված վիճակին: Ս. Հանթինգթոնի այս գիրքը դարձավ հեղինակի գաղափարների զարգացումը և շարունակությունը, որոնք ավելի վաղ շարադրվել էին նրա «Քաղաքակրթությունների բախու՞մ» հոդվածում, որը հրատարակվել էր 1993 թ.-ին ամերիկյան «Միջազգային հարաբերություններ» կոչվող քաղաքագիտական ամսագրում: Այստեղ նա հիմնավորում է բազմաբևեռ աշխարհի գաղափարը:

Քաղաքակրթության հասկացությունը`

  • Հանթինգթոնը նկատում է, որ քաղաքակրթության գաղափարը առաջին անգամ մշակվել է տասնութերորդ դարի ֆրանսիացի փիլիսոփաների կողմից` որպես բարբարոսության հակաթեզ: Սկզբում այն մեկնաբանվում էր որպես նստակյաց, քաղաքային, գրագետ հասարակություն:
  • Տասնիներորդ դարի գերմանացի փիլիսոփաները հակադրեցին քաղաքակրթությունը մշակույթին:
  • Հանթինգթոնը պաշտպանում է քաղաքակրթությունների բազմակիության գաղափարը, որոնց հիմք են հանդիսանում լեզուն և կրոնը:

Հակամարտությունը քաղաքակրթությունների միջև`

Հանթինգթոնը վստահեցնում է, որ քաղաքակրթությունների աշխարհագրական հարևանությունը հաճախ բերում է հակամարտության և երբեմն բախման: Երբեմն այդ հակամարտությունները կարելի է կանխատեսել` ելնելով քաղաքակարթությունների զարգացման տրամաբանությունից և փոխգործակցությունից:

Գրքի հիմնական գաղափարները`

  • Քաղաքակրթությունները երկրների մեծ կոնգլոմերատներ (խառնակույտ) են, որոնք առանձնանում են որոշակի ընդհանուր հատկանիշներով` մշակույթ, լեզու, կրոն և այլն: Որպես կանոն, հիմնական բնորոշող հատկանիշ է առավել հաճախ հանդես գալիս կրոնը:
  • Քաղաքակրթությունները` ի տարբերություն երկրների, սովորաբար գոյություն են ունենում երկար ժամանակ` որպես կանոն հազարամյակից ավել:
  • Առավել հին քաղաքակրթությունների առաջ գալուց հետո ավելի քան երեք հազարամյակի ընթացքում նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել կամ էլ այդ հարաբերությունները եղել են հազվադեպ կամ սահմանափակ:
  • Յուրաքանչյուր քաղաքակրթություն իրեն պատկերացնում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը և ներկայացնում է մարդկության պատմությունը համապատասխան այդ աշխարհայացքի:
  • Արևմտյան քաղաքակրթությունը առաջ է եկել Ք.Հ. 8-9-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին հասավ քսաներորդ դարի սկզբում: Արևմտյան քաղաքակրթությունը որոշիչ ազդեցություն թողեց մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա:
  • Արևմտյան ազդեցության ընդունումը` վեստերնիզացիան և տեխնոլոգիական առաջընթացը` մոդեռնիզացիան, կարող են տեղի ունենալ առանձին կամ էլ կարող են համընկնել (մասամբ կամ ամբողջությամբ):
  • Կրոնական ֆանատիզմը շատ հաճախ հանդիսանում է տեղաբնիկի հակազդումը մոդեռնիզացիային, վեստեռնիզացիային կամ էլ մեկի և մյուսի միակցությանը:
  • Որոշ քաղաքակրթություններ (արևմտյան, հինդուիստական, չինական, ուղղափառ, ճապոնական և բուդդայական) ունեն իրենց «առանցքային», այսինքն գլխավոր երկրները` «Core states», իսկա այլ քաղաքակրթությունները (իսլամական, լատինոամերիկյան և աֆրիկյան) չունեն առանցքային երկրներ: Առանցքային երկրներ ունեցող քաղաքակրթությունները առավել կայուն են:
  • Գլոբալ փոփոխությունների գործընթացում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջացած միջազգային կազմակերպությունները (ՄԱԿ և այլն) պետք է աստիճանաբար փոփոխվեն բոլոր երկրների հետաքրքրությունների առավել արդար ներկայացուցչության կողմը: Օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքակրթությունները:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնները

1930 – Ուրուգվայ

1934 – Իտալիա

1938 – Իտալիա

1950 – Ուրուգվայ

1954 – Գերմանիա

1958 – Բրազիլիա

1962 – Բրազիլիա

1966 – Անգլիա

1970 – Բրազիլիա

1974 – Գերմանիա

1978 – Արգենտինա

1982 – Իտալիա Читать далее

Categories: Մրցանակներ, Սպորտ, Խաղ | Метки: , , | Оставьте комментарий

Աշխարհի պետությունների դրամական միավորները

  1. Ադրբեջան – ադրբեջանական մանաթ
  2. Ալբանիա – լեկ
  3. Ալժիր – ալժիրական դինար
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ – ԱՄՆ դոլար
  5. Անգոլա – քվանզա
  6. Անդորրա – եվրո
  7. Անտիգուա և Բարբուդա – արևելակարիբյան դոլար
  8. Ավստրալիա – ավստրալական դոլար
  9. Ավստրիա – եվրո
  10. Արաբական Միացյալ Էմիրություններ – Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ
  11. Արգենտինա – արգենտինական պեսո
  12. Արևելյան Թիմոր – ԱՄՆ դոլար
  13. Աֆղանստան – աֆղանի
  14. Բահամյան կղզիներ – բահամական դոլար
  15. Բահրեյն – բահրեյնական դինար
  16. Բանգլադեշ – տակա
  17. Բարբադոս – բարբադոսյան դոլար
  18. Բելգիա – եվրո
  19. Բելիզ – բելիզական դոլար
  20. Բելոռուս – բելոռուսական ռուբլի
  21. Բենին – աֆրիկյան ֆրանկ
  22. Բոթսվանա – պուլա
  23. Բոլիվիա – բոլիվիանո
  24. Բոսնիա և Հերցեգովինա – բոսնիական մարկա
  25. Բրազիլիա – ռեալ
  26. Բրունեյ – բրունեյական դոլար
  27. Բութան – նգուլպտրում
  28. Բուլղարիա – լև
  29. Բուրկինա Ֆասո – աֆրիկյան ֆրանկ
  30. Բուրունդի – Բուրունդիի ֆրանկ
  31. Գաբոն – աֆրիկյան ֆրանկ
  32. Գամբիա – դալասի
  33. Գայանա – գայանական դոլար
  34. Գանա – սեդի
  35. Գերմանիա – եվրո
  36. Գվատեմալա – կետցալ
  37. Գվինեա – գվինեական ֆրանկ
  38. Գվինեա-Բիսաու – աֆրիկյան ֆրանկ
  39. Գրենադա – արևելակարիբյան դոլար
  40. Դանիա – կրոն Читать далее
Categories: Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Բիզնես | Метки: , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.