Posts Tagged With: Գերմանիա

Սոֆի Մարսո

Սոֆի Մարսոն (ֆր. Sophie Danièle Sylvie Marceau, իսկական ազգանունը Մոպյու(ֆր. Maupu)) ֆրանսիացի դերասանուհի է:

Կենսագրությունը

Սոֆին ծնվել է 1966 թ.-ի նոյեմբերի 17-ին Փարիզում: Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը վաճառողուհի:

Կինոյում Սոֆին պատահաբար է հայտնվել. իր ընկերուհիներից մեկից նա իմացել էր, որ Կլոդ Պինոտոն դեռահասների է ընտրում իր նոր ֆիլմի համար և որոշեց ուղղակի ուղեկցել ընկերուհուն: Արդունքում մի քանի հազար դեռահասներից ընտրեցին 14-ամյա Մարսոյին: Այդպես, մեկ վայրկյանում Սոֆի Մարսոն դարձավ աստղ: «Բում» (1980) ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և շուտով նկարահանվեց շարունակությունը՝ «Բում 2» (1982), որի համար Սոֆին ստացավ «Սեզար» մրցանակը «Լավագույն սկսնակ և ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում:

16 տարեկանում նա արդեն խաղում է Ժերար Դեպարդիեի և Կատրին Դենյովի հետ «Ֆորտ Սագան» ֆիլմում: Դեպարդյեն նրա խաղընկերը կդառնա նաև Մորիս Պյալի «Ոստիկանություն» ֆիլմում: 1984 թ.-ին նա նկարահանվում է «Խենթ սեր» ֆիլմում, որն իր մասնակցությամբ Անջեյ Ժուլավսկիի առաջին ֆիլմն էր: Դրան հետևում են «Իմ գիշերները չքնաղ են ձեր ցերեկներից» և «Կապույտ նոտա» ֆիլմերը:

Միևնույն ժամանակ Սոֆին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում Ֆրանսիայի խոշորագույն կինոընկերության «Gaumont»-ի հետ, սակայն շուտով այն չեղյալ է համարում. աղջիկը սիրահարվել էր լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիին և աշխատելու ցանկություն չուներ: Կինոընկերությունը պատժեց Սոֆիին պայմանագիրը չեղյալ համարելու համար և նա ստիպված էր իր աշխատած բոլոր փողերը վճարել նրանց:

Այդ ժամանակից սկսած նա դարձավ ամենանշանավոր և ամենահարգված դերասանուհիներից մեկը իր երկրում, չնայած որ նա դեռ համաշխարհային էկրանի աստղ չէր: Սոֆիի առաջին անգլիալեզու դերը արքայադուստր Իզաբելայի դերն էր Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» ֆիլմում: Երբ Գիբսոնին հարցրին, թե ինչու էր նա այդ դերի համար ընտրել Սոֆի Մարսոյին, նա պատասխանեց. «Նա գեղեցիկ է, նա ֆրանսուհի է և նա լավ դերասանուհի է: Դերը կատարողը պետք է ունենար առնվազն այդ որակներից երկուսը»: Բետինա Ռայմսը, որը մշտապես լուսանկարել է Սոֆիին, նրան անվանում է ամենագեղեցիկը և ամենազգայունը երիտասարդ դերասանուհիներից:

1985 թ.-ին Սոֆին ձայնագրում է իր առաջին (և վերջին) ալբոմը՝ Certitude-ը (Certitude ալբոմի երգերը կարող եք լսել այստեղ): Այն թողարկվեց նույն երկյակի կողմից (բառեր՝ Էտիեն Ռոդա-Ժիլ, երաժշտություն՝ Ֆրանկ Լանգոլֆ), որը հետագայում երգեր էր գրում Վանեսա Պարադիի համար: Ալբոմը չհաջողվեց, սակայն երկրպագուների համար հետաքրքիր էր լսել Սոֆիի կատարումը:

Սոֆին պատկանում է իր հիանալի հերոսուհիներին ուժեղ կամքով և սիրառատությամբ: Սակայն շուտով նրան ձանձրացնում է դեռահասի իմիջը և նա սկսում է ավելի լուրջ դերեր խաղալ («Խենթ սեր», «Ոստիկանություն»), որոնցից նա դուրս կգա հասունացած (Ժուլավսկիի հետ) կամ կոտրված (Պյալի հետ): Նա կսկսի իրեն պատասխան տալ իր վիճակի անկայունության համար՝ փառքի դափնին բաժանելով ամենանշանավոր դերասանների հետ՝ Նուարե, Դեպարդիե, Դենյով, Բելմոնդո: «Շուաններ» ֆիլմը նրան տարվա ամենառոմանտիկ դերասանուհու փառքը բերեց:

Թատրոնում նա սկսեց խաղալ 1991 թ.-ին «Էվրիդիկա»-ում (Անույ): Այդ աշխատանքի համար նա «Մոլիեր» ստացավ՝ որպես թատերական տարվա բացահայտում: Երկու տարի հետո վերադարձավ թատրոն և խաղաց «Պիգմալիոն»-ում: 1995 թ.-ի աշնանը հանդես եկավ որպես ռեժիսոր իր առաջին կարճամետրաժ ֆիլմում՝ «Լուսաբաց հակառակ կողմից», որի տևողությունը 8 րոպե էր և որի սցենարը նա գրել էր «Քաջ սիրտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Լուսաբաց հակառակ կողմից»-ը ներկայացվեց Կաննում 1995 թ.-ին «Վստահ հայացք» փառատոնի բացման ժամանակ:

1995 թ.-ին նա նկարահանվեց Ջոն Մալկովիչի հետ Անտոնիոնիի մոտ «Ամպերից այն կողմ» ֆիլմում: 1997 թ.ին նա նկարահանվեց «Աննա Կարենինա» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Նրա վերջին աշխատանքներից է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 19-րդ մասը («Ամբողջ աշխարհն էլ քիչ է»): Սոֆին նկարահանվում է նաև գովազդում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Չորրորդ Ռեյխ

Չորրորդ Ռեյխը ոչ հստակ սահմանված տերմին է, որն օգտագործվում է բնորոշելու այն քաղաքական կազմավորումը, որը դիտարկվում է որպես Երրորդ Ռեյխի ավանդույթների և գաղափարների զարգացման շարունակություն:

Սկզբնապես Չորրորդ Ռեյխ անվանումը առաջ է եկել 1960-ական թթ.-ին` կապված այն հանգամանքի հետ, որ ԳԴՀ կանցլեր Կուրտ Կիզինգերը նախկինում աշխատել էր Երրորդ Ռեյխի քարոզչության նախարարությունում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի այդ ժամանակվա մի շարք խոշոր քաղաքական գործիչներ նույնպես կապ էին ունեցել Երրորդ Ռեյխի հետ: Քաղաքական հակառակորդների կարծիքով նրանք նացիոնալ-սոցիալիզմի վերակենդանացմանն ուղղված քաղաքականություն էին վարում:

Այսօր Չորրորդ Ռեյխ տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում: Դրա տակ հասկանում են՝

  • Երրորդ Ռեյխի տապալումից հետո փրկված նացիստների գաղտնի կազմակերպությունների միավորումը,
  • Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միավորումից հետո կազմավորված Գերմանիան,
  • Աշխարհի բոլոր նեոնացիստական կազմակերպությունների միավորումը,
  • Սպիտակ ռասայի մարդկանց հետագա միավորումը իրենց տեսակի պահպանման համար պայքարում և այլ ռասաների դեմ մարտնչելու համար:
Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Bontrust Finance-ի աղմկահարույց գովազդը

Bontrust Finance-ը խոստանում է իր հաճախորդներին բազմապատկել նրանց գումարները: Թե ինչպես դա նրանք կանեն, պարզորոշ երևում է Grabarz & Partner Werbeagentur-ի (Գերմանիա) կողմից պատրաստված «Increase In Currency (Money love)» նոր գովազդային հոլովակում: Գովազդային գործակալությանը հաջողվել է ստեղծել տարադրամներից կազմված մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ ապրում են Լինքոլնը և Մաո Ցզե Դունը, ինչպես նաև մի խորհրդավոր անծանոթուհի, որին հաջողվում է գրավել տարադրամ-տղամարդկանց սրտերը:

            

Categories: Սեքս, Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ, Կինո | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Նշանավոր բրենդերի ամենաանհաջող կարգախոսերը

Երբ Parker ընկերությունը որոշեց գովազդել իր գնդիկավոր գրիչը Մեքսիկայում, նրա հայտարարությունը պետք է հնչեր այսպես. «Այն չի հոսի ձեր գրպանում և ամաչեցնի ձեզ»: Սակայն անհաջող թարգմանությունից հետո ստացվեց հետևյալը. «Այն չի հոսի ձեր գրպանում և չի բեղմնավորի ձեզ»:

Clairol ընկերությունը Գերմանիայում ներկայացրեց «Mist Stick» գանգուրներ սարքելու ունելին` չիմանալով, որ «Mist» խոսակցական լեզվով նշանակում է գոմաղբ:

Իսպանիայում Coors ընկերությունը ներկայացրեց իր ապրանքանիշը «Վերադարձրու կորսվածը» կարգախոսով, որտեղ այն կարդացվում էր որպես «Տառապում եմ փորլուծությունից»:

Pepsi Generation-ի գովազդը չիներենով հնչում է այսպես. «Պեպսին բերում է ձեր նախնիներին գերեզմաններից»:

 Gerber ընկերությունը սկսեց մանկական սնունդ վաճառել Աֆրիկայում և նրանք օգտագործում էին նույն տուփերը, ինչը և ԱՄՆ-ում: Այդ տուփերի վրա պատկերված էր ժպտացող երեխա: Հետագայում նրանք իմացան, որ Աֆրիկայում տուփերի վրա պատկերում են հենց պարունակությունը, քանի որ շատ մարդիկ կարդալ չգիտեն:

Ֆրանսիայում Colgate ընկերությունը ներկայացրեց ատամի մածուկը Cue անվանմամբ, իսկ դա Ֆրանսիայում հայտնի պոռնոամսագրի անվանում է:

Երբ American Airlines ընկերությունը սկսեց մեքսիկական շուկայում գովազդել իր կաշվե առաջին դասը, նրանց «Թռիչք կաշվի մեջ» կարգախոսը իսպաներեն հնչում էր որպես «Թռիչք մերկ վիճակում»:

Categories: Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Միջնամատի կամ Fuck You ժեստի առաջացումը

Միջնամատը կամ ֆաքը (անգլ. fuck) անպատշաճ ժեստ է, որը ենթադրում է, որ միջնամատը բարձրանում է վերև կամ առաջ, իսկ մնացած չորսը սեղմվում են բռունցքին:

Առաջացման պատմությունը

1415 թ.-ին Ազենկուրի մոտ ճակատամարտից առաջ ֆրանսիացիները, շտապելով տոնել հաղթանակը, առաջարկեցին ճակատամարտից հետո գերի վերցրած բոլոր զինվորիների միջնամատը կտրել, որպեսզի նրանք չկարողանային աղեղնալար ձգեին նետի վրա: Նշանավոր այդ անգլիական զենքը պատրաստված էր կարմրածառից (գեղձի), իսկ աղեղնալարի ձգման գործընթացը հայտնի էր որպես «գեղձիի փետրահանում»` անգլերեն «plucking the yew» կամ «pluck yew» (արտասանվում է «պլակ յու»):

Ի հիասթափություն ֆրանսիացիների` անգլիացիները հաղթեցին ճակատամարտը և հեգնաբար ֆրանսիացիների հետևից ցույց էին տալիս միջնամատը և գոռում «pluck you»: Հետագայում Պ տառը փոխարինվեց Ֆ շրթնատամային շփական բաղաձայնով:

Սակայն տարբերակ կա, որ միջնամատի անպատշաճ ժեստը գոյություն ուներ դեռևս անտիկ ժամանակներում: Այն հանդիպում է Արիստոֆանի «Ամպեր» կատակերգությունում և հռոմեացիների մոտ (լատ. digitus impudicus):

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Սեքս, Սպորտ, Տերմինաբանություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով:

Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից հետո ծնված սերնդի հասունացմամբ և հակաբեղմնավորիչների զարգացմամբ:

Սեքսուալությունը և հասարակությունը մինչև սեքսուալ հեղափոխությունը

Քրիստոնեական մշակույթով հասարակություններում վերաբերմունքը սեքսի նկատմամբ ընդհուպ մինչ XX դարը հենվում էր առաջին հերթին քրիստոնեական ավանդական բարոյականության վրա:
Այդ ժամանակվա հասարակության առանձնահատկություններից կարելի է նշել հետևյալները`

  • Սեքսը տաբուացված թեմա էր հասարակությունում:
  • Հակաբեղմնավորման և աբորտների դժվարությունը և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը:
  • Համասեռամոլության, նիմֆոմանիայի, արտամուսնական սեռական հարաբերությունների անընդունելիությունը:

Սակայն գիտության զարգացումը, եկեղեցու ազդեցության նվազումը, ագրարայինից արդյունաբերականի հասարակության անցումը բերեցին մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: «Ավետարանական ճշմարտություններ»-ը կասկածի տակ դրվեցին, կանայք իրենց հավասար զգագին տղամարդկանց հետ: XIX դարի վերջում և XX դարի սկզբում հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտավ սուֆրաժիստուհիների (ֆր. suffrage – ընտրական իրավունք) շարժումը, որոնց նպատակը դարձավ տղամարդկանց համահավասար ընտրական իրավունքի տրամադրումը: Շարժման տրամաբանական շարունակությունը դարձավ ֆեմինիզմը:

Զ. Ֆրեյդը դարձավ առաջին գիտնականններից մեկը, որը զբաղվեց սեքսուալության խնդրով, չնայած որ Է. Ֆրոմը ժխտում էր Ֆրեյդի դերը սեքսուալ հեղափոխությունում: Այդ հարցի շուրջ աշխատում էր նաև Վ. Ռայխը, ինչի արդյունքում XX դարի 30-ական թթ.-ին նա գրեց «Սեքսուալ հեղափոխություն» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ռայխը ոչ միայն գիտնական էր, այլ նաև հասարակական գործիչ: Նրա ծրագիրն ընդգրկում էր հետևյալ կարևոր խնդիրները`

  • Ծնելիության վերահսկման ոլորտում ինտենսիվ կրթությունը: Հակաբեղմնավորիչների տրամադրումը բոլոր ցանկացողներին:
  • Աբորտների թույլատրումը:
  • Ամուսնալուծությունների թույլատրումը:
  • Սեռական կրթությունը որպես վեներական հիվանդությունների և սեռական խնդիրների կանխարգելում:
  • Բժիշկներին և ուսուցիչներին սեռական հիգիենային ուսուցանելը:
  • Սեռական հողի վրա հանցագործություն կատարողների նկատմամբ պատժի կիրառումից հրաժարումը. նման հանցագործների հոգեվերլուծության միջոցով բուժումը:

1960 — ականներ   

Իրապես հեղափոխական դարձավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո ծնված սերունդը: Եթե ծնողները դեռ հիմնականում հակված էին ավանդական հայացքներին, ապա երեխաները խարխլված տնտեսության պայմաններում չէին զգում նախկին բարոյականության կարիքը: Կարևոր գործոն հանդիսացավ վստահելի և հասանելի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, ինչը թույլ տվեց օգտագործել սեքսը հաճույք ստանալու նպատակի համար` չմտածելով երեխաների մասին:

Այս ամենը միասին բերեց նոր գիտակցության ձևավորմանը: Այսուհետև սեքսը դադարեց արգելված թեմա լինելուց: 1960-ական թթ.-ի կեսերից շատ երիտասարդներ, իսկ այնուհետ նաև ոչ երիտասարդներ հրաժարվում են սեքսի մասին հին պատկերացումներից: Դա բերում է անկանոն սեռական հարաբերությունների որոշակի աճին, իսկ հավատարմությունն էլ երիտասարդության աչքերում սկսում է թվալ որպես հնացած արժեք: Դրան մասնավորապես նպաստեց Գ. Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը: Ֆրեյդի ուսմունքի փիլիսոփայական հետազոտությունը» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ջինսեր, ռոք-ին-ռոլ, թմրադեղեր, հիպիներ` ահա 1960-ական թթ.-ի սեքսուալ հեղափոխության ուղեկիցները: Читать далее

Categories: Հոգեբանություն, Շոու-բիզնես, Պատմություն, Սեքս, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Ավանդույթներ, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Սոցիալական գործընկերություն

Սոցիալական գործընկերությունը արտադրական գործընթացի մասնակիցների` աշխատողների և գործատուների հավասար գործընկերության վրա հիմնված, շահերի համաձայնեցման ինստիտուտների և մեխանիզմների համակարգ է: Սոցիալական գործընկերության զարգացումը իր տարբեր մակարդակներով ժամանակակից շուկայական տնտեսության սոցիալական ուղղվածության մեծացման հիմնական կարևոր մասն է: Սոցիալական գործընկերության համակարգում աշխատողների շահերը ներկայացված են որպես կանոն արհմիությունների, իսկ գործատուների շահերը` գործարարների միությունների կողմից: Դրա այսպես կոչված եռակողմ տարբերակում շահերի համաձայնեցման գործընթացի որպես անմիջական մասնակից է հանդես գալիս պետությունը, որը միաժամանակ ընդունված համաձայնագրերի կատարման երաշխավորն է: Շահերի համաձայնեցումը ձեռք է բերվում բանակցային գործընթացի միջոցով, որի ընթացքում կողմերը համաձայնվում են  աշխատանքի պայմանների և աշխատավարձի չափի, աշխատողներին սոցիալական երաշխիքների և կազմակերպությունում նրանց դերի հարցերի շուրջ:

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հիտլերի կրոնը

«Gott mit uns»` «Աստված մեզ հետ է»

Ադոլֆ Հիտլերը ծնվել էր այնպիսի երկու շրջանների սամանին, որոնց բնակչությունը ավանդաբար կաթոլիկության հետևորդներ էին: Նա նույնիսկ կնքված և օծված է եղել, սակայն հետագայում կաթոլիկական կրոնը նրա կյանքում մեծ տեղ չէր զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ նա աթեիստ չէր դարձել, սակայն շարունակում էր իրեն անվանել քրիստոնյա և շատ ելույթներում հանդես էր գալիս ի պաշտպանություն կրոնի` մասնավորապես քրիստոնեության:

Մենք ոչ ոքի չենք հանդուրժի մեր շարքերում, ով հարձակվում է քրիտոնեության գաղափարների վրափաստացիորեն, մեր շարժումը քրիստոնեական է: Ադոլֆ Հիտլեր. Ելույթ Պասսաուում, 1928 թ.-ի հոկտեմբերի 27.

«Mein Kampf»-ի 10-րդ գլխի առաջին մասը այլ բաների հետ հանդերձ նվիրված է կրոնի կարևորության հարցին` որպես բարոյականության պահպանության և գերմանական ազգի միասնականության գործոնի:

Հիտլերը որպես պատվավոր հյուր ընդունել էր Երուսաղեմի մուֆթի Մուհամեդ Ամին ալ-Հուսեյնիին: Հանդիպման ընթացքում ալ-Հուսեյնին Հիտլերին անվանել էր «իսլամի պաշտպան»: Եվա Բրաունի քրոջ` Իլզայի վկայությամբ, Հիտլերին շատ բան էր գրավում իսլամում` բացասական վերաբերմունքը հուդյականության նկատմամբ, պատերազմին մշտական պատրաստակամության պահանջները և հրաժարումը դոգմաներից:

Իշխանության գալուց անմիջապես հետո` Հիտլերն արգելեց կրոնի ազատություն քարոզող կազմակերպությունների գործունեությունը և կազմակերպեց «շարժում ընդդեմ անաստվածների»: Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 2 комментария

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.