Posts Tagged With: պատերազմ

Կարճատև հաղթական պատերազմ

Կարճատև հաղթական պատերազմը արտահայտություն է, որը 1904 թ.ին օգտագործվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի կողմից Ճապոնիայի հետ հասունացող պատերազմի կապակցությամբ. «Որպեսզի զսպենք հեղափոխությունը, մեզ հարկավոր է կարճատև հաղթական պատերազմ»:

Այս արտահայտությունը հետագայում սկսվեց օգտագործվել նմանատիպ դեպքերում, երբ ներքին քաղաքականության մեջ ձախողված երկրի կառավարությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել այդ փաստից՝ նմանատիպ «կարճատև հաղթական պատերազմ» սանձազերծելու ճանապարհով:

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Խելագարի պատերազմը

Պա ՉայԽելագարի պատերազմը (ֆր. Guerre du Fou) հեղափոխություն է, որը բարձրացրել են հմոնգները 1918-1921 թթ.-ին Հնդկաչինում անտանելի ծանր հարկերի (հմոնգների կողմից օպիումի մշակման համար հարկ, ձիերի բռնագրավում) և ֆրանսիացի պաշտոնյաների այլ չարաշահումների պատճառով: Հեղափոխությունը գլխավորում էր Պա Չայը, որը, ինչպես կարծում էին հմոնգները օժտված էր գերբնական ուժերով: Նա սրբազան պատերազմ է հայտարարում ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև Լաոսի և Վիետնամի դեմ:

Պա Չայը ամեն օր բարձրանում էր ծառերի վրա, որպեսզի Աստծուց ցուցումներ ստանա, թե ինչպես
վարի պատերազմը: Ֆրանսիական իշխանությունները 1920 թ.-ին ստիպված էին հմոնգներին որոշակի իրավունքներ տալ` այդ թվում նաև ինքնակառավարման հնարավորություն:

Հմոնգներ

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Գեներալիսսիմուս

Առաջին գեներալիսսիմուս Ալբրեխտ ֆոն Վալլենշտեյն

Գեներալիսսիմուսը (լատ. generalissimus — ամենագլխավոր) Հռոմեական Սրբազան Կայսրությունում բարձրագույն զինվորական կոչումն էր, իսկ ավելի ուշ նաև Ռուսաստանում և Չինաստանում: Առաջին անգամ մտցվել է Ֆրանսիայում 1569 թ.-ին  և  տրվել է Ալբրեխտ ֆոն Վալլենշտեյնին, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր զորահրամանատարներից էր: Պատմականորեն այն տրվում էր այն զորահրամանատարներին, որոնք պատերազմի ժամանակ ղեկավարում էին մի քանի` հաճախ դաշնակից զորքերը, իսկ որոշ դեպքերում նաև պետական գործիչներին կամ իշխող արքայատոհմերի անձանց` որպես պատվավոր կոչում:

Պատմություն`

Ալբրեխտ Վալլենշտեյն (1583-1634)

Ռայմոնդո Մոնտեկուկկոլի (1609-1680)

Կառլոս Լոթարինգիացի (1712-1780)

Մաքսիմիլլիան Բավարացի (1662-1726)

Եվգենի Սավոյացի (1663-1736)

Լեոպոլդ Յոզեֆ Դաուն (1705-1766)

Էռնստ Գիդեոն Լաուդոն (1716-1790)

էրցհերցոգ Կառլոս (1771-1847)

Կառլոս Ֆիլիպ Շվարցենբերգ (1771-1820)

Ռուսաստան`

Ռուսաստանում այն եղել է բարձրագույն զինվորական աստիճանը, որը դուրս է եղել սպայական աստիճանների համակարգից:

Ռուսաստանում առաջինն այդ կոչումը ստացել է Ալեքսեյ Շեյնը Պետրոս I-ից (1696 թ.-ի հունիսի 28-ին) Ազովի մոտ հաջող գործողությունների համար (հատկանշական է, որ Ֆ. Ռոմադանովսկուն և Ի. Բուտուռլինին գեներալիսիմուսի կոչում տրվել է նշվածից 2 տարի առաջ` 1694 թ.-ին): Պաշտոնապես Ռուսաստանում գեներալիսսիմուսի աստիճանը մտցվել է 1716 թ.-ին և տրվել է`

Ալեքսանդր Մենշիկովին` 1727 թ.-ին

Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգսկիին` 1740-ին

Ալեքսանդր Սուվորովին` 1799 թ.-ին

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հիտլերի կրոնը

«Gott mit uns»` «Աստված մեզ հետ է»

Ադոլֆ Հիտլերը ծնվել էր այնպիսի երկու շրջանների սամանին, որոնց բնակչությունը ավանդաբար կաթոլիկության հետևորդներ էին: Նա նույնիսկ կնքված և օծված է եղել, սակայն հետագայում կաթոլիկական կրոնը նրա կյանքում մեծ տեղ չէր զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ նա աթեիստ չէր դարձել, սակայն շարունակում էր իրեն անվանել քրիստոնյա և շատ ելույթներում հանդես էր գալիս ի պաշտպանություն կրոնի` մասնավորապես քրիստոնեության:

Մենք ոչ ոքի չենք հանդուրժի մեր շարքերում, ով հարձակվում է քրիտոնեության գաղափարների վրափաստացիորեն, մեր շարժումը քրիստոնեական է: Ադոլֆ Հիտլեր. Ելույթ Պասսաուում, 1928 թ.-ի հոկտեմբերի 27.

«Mein Kampf»-ի 10-րդ գլխի առաջին մասը այլ բաների հետ հանդերձ նվիրված է կրոնի կարևորության հարցին` որպես բարոյականության պահպանության և գերմանական ազգի միասնականության գործոնի:

Հիտլերը որպես պատվավոր հյուր ընդունել էր Երուսաղեմի մուֆթի Մուհամեդ Ամին ալ-Հուսեյնիին: Հանդիպման ընթացքում ալ-Հուսեյնին Հիտլերին անվանել էր «իսլամի պաշտպան»: Եվա Բրաունի քրոջ` Իլզայի վկայությամբ, Հիտլերին շատ բան էր գրավում իսլամում` բացասական վերաբերմունքը հուդյականության նկատմամբ, պատերազմին մշտական պատրաստակամության պահանջները և հրաժարումը դոգմաներից:

Իշխանության գալուց անմիջապես հետո` Հիտլերն արգելեց կրոնի ազատություն քարոզող կազմակերպությունների գործունեությունը և կազմակերպեց «շարժում ընդդեմ անաստվածների»: Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 2 комментария

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.