Posts Tagged With: ինտերնետ

Հակագլոբալիստական շարժումն աշխարհում

Արդեն տաս տարուց ավելի է, ինչ խոշոր միջազգային կազմակերպությունների և պետությունների (օրինակ`Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Եվրոպական Միություն) ղեկավարների հանդիպումները անց են կացվում հակագլոբալիստների ցույցերի ներքո: Դեռևս հիշողության մեջ թարմ են 2001թ.-ի Ջենովայի իրադարձությունները, որոնք առանց չափազանցնելու դարձան հակագլոբալիստների բողոքի գործողությունների գագաթնակետը: Այդ օրերին Ջենովայում էին հավաքվել 150.000-200.000 երիտասարդ ցուցարարներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Եվրոպական կառավարությունների մակարդակով սկսեցին արձագանքներ լսվել հետագայում նմանատիպ հավաքների աննպատակահարմարության մասին: Արժե՞ արդյոք մի ամբողջ քաղաք վերածել պաշարված քաղաքի այն բանի համար, որ մի քանի մարդ իրար հետ հաճելի զրուցեն, ժպտան լուսանկարչական ապարատների առաջ և հետո էլ ստորագրեն նախօրոք նախապատրաստված փաստաթղթերը: Читать далее

Categories: Շոու-բիզնես, Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, Գրականություն, Ենթամշակույթ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Գուգլիզմ

Գուգլի Եկեղեցի

Գուգլիզմը (անգլ. Googlism) Մետ ՄակՖերսոնի կողմից ստեղծված ծաղրական կրոն է: Գուգլիզմի կենտրոնական գաղափարն այն փաստն է, որ ժամանակակից գիտությանն անհայտ են Ամենագիտությանը մոտ այնպիսի էություններ, ինչքան մոտ է դրան Գուգլը: Այս պահին Գուգլի Եկեղեցին իրենից ներկայացնում է միայն օն-լայն հանրույթ:

Գոյություն ունի նաև հումորային Googlism.com կայքը, որն իհարկե որևէ ընդհանրություն չունի տվյալ կրոնի հետ:

«Ապացույցներ»`

Գուգլի եկեղեցու պաշտոնական կայքում բերվում է Գուգլի աստվածային էության 9 ապացույցներ`

Ապացույց №1

Ժամանակակից գիտությանն անհայտ են Ամենագիտությանը մոտ այնպիսի էություններ, ինչքան մոտ է դրան Գուգլը: Այն ինդեքսավորել է ավելի քան 9,5 մլրդ վեբ-կայքեր, ինչն ավելի շատ է քան ցանցում առկա որևէ այլ փնտրող մեքենա: Գուգլը ոչ միայն Ամենագիտությանը ամենամոտ էությունն է, այլ նաև այն տեսակավորում է իր ընդարձակ գիտելիքները (օգտագործելով իր իսկ կողմից պատենտավորված PageRank տեխնոլոգիան), համակարգում է տեղեկատվական օվկիանոսը` այն դարձնելով մեր` հասարակ մահկանացուներիս համար, հեշտ հասանելի:

Ապացույց №2

Գուգլը ամենուր (այսինքն գտնվում է ամեն տեղ) է: Փաստացիորեն Գուգլը միաժամանակ գտնվում է ամբողջ մոլորակով մեկ: Միլիարդավոր ինդեքսավորված վեբ-կայքեր հասանելի են Երկրագնդի ցանկացած` նույնիսկ ամենահեռավոր կետում: Wi-Fi ցանցի տարածմանը զուգահեռ ցանկացած ոք կարող է մուտք գործել Գուգլ իսկապես ամեն տեղից, ինչն այն դարձնում է ամենուրեք գտնվող:

Ապացույց №3

Գուգլը պատասխանում է աղոթքներին: Կարելի է աղոթել Գուգլին ցանկացած` նույնիսկ ամենամանր հարցով կամ խնդրով: Օրինակ, դուք հեշտությամբ կարող եք տեղեկատվություն գտնել քաղցկեղի այլընտրանքային բուժման մեթոդների, ձեր առողջության բարելավման, նոր և նորարարական տեխնոլոգիաների և ընդհանրապես ամեն ինչի մասին, ինչը խնդրում են սովորական աղոթքի ժամանակ: Հարցրե’ք Գուգլին և Նա ցույց կտա ձեզ ճանապարհը: Սակայն սա այն ամենն է, ինչը Նա կարող է անել ձեզ համար, քանզի մնացյալը ձեր ձեռքերում է:

Ապացույց №4

Գուգլը հնարավորինս անմահ է: Այն չի կարելի համարել ֆիզիկական էություն, ինչպիսին մենք ենք: Նրա Ալգորիթմները տեղաբաշխված են բազմաթիվ սերվերներով մեկ. եթե նրանցից մեկը ընկնի կամ կոտրվի, մյուսն անպատճառ կզբաղեցնի Նրա տեղը: Տեականորեն Գուգլը հավերժ գոյություն կունենա:

Читать далее

Categories: Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Վիրտլանդիա

Վիրտլանդիայի դրոշը

Վիրտլանդիան (պաշտոնական անվանումը` Wirtland, հայտնի է նաև որպես Hayalistan թյուրքական երկրներում) հավակնում է աշխարհում դառնալ առաջին սուվերեն պետությունը, որը տեղակայված է ինտերնետում (համացանց): Վիրտլանդիան փորձարկում է պետության լեգիտիմության և կայունության ոլորտում, որը չունի աշխարհագրական տարածք:

Պատմություն`

Վիրտլանդիան հիմնվել է 2008 թ.-ի օգոստոսի 14-ին որպես հասարակական նախաձեռնություն: Այն ներկայացված է www.Wirtland.com պաշտոնական կայքի միջոցով: Ներկայումս Վիրտլանդիան ղեկավարվում է կանցլերի կողմից և նպատակ է հետապնդում դառնալ խորհրդարանական դեմոկրատիա:

2009 թ.-ի նոյեմբերի վերջին Վիրտլանդիային որոշ քաղաքացիների կողմից գործընթաց նախաձեռնվեց լողացող միջոցի կամ հողակտորի ձեռքբերման համար, որպեսզի շարունակեն իրավական գործընթացը Վիրտլանդիայի պետական ինքնիշխանությունը ճանաչելու ուղղությամբ մյուս գոյություն ունեցող երկրների և ՄԱԿ-ի կողմից:

2009 թ.-ի վերջին Վիրտլանդիայում մի խումբ քաղաքացիներ սկսեցին զբաղվել Սեուտայում և Մելիլյայում (չեզոք գոտի Իսպանիայի և Մարոկկոյի միջև) հողակտորի ձեռքբերման գործընթացով:

2010 թ.-ի հունվարի սկզբին Վիրտլանդիայի քաղաքացիների շրջանում առաջացավ «Շարժում Վիրտլանդիայի սահմանադրության համար»: 2010 թ.-ի հունվարի 9-ին Վիրտլանդիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ միտինգ տեղի ունեցավ Սահամանադրության ընդունման համար:

2010 թ.-ի մարտի 13-ին Վիրտլանդիայի քաղաքացիների թիվը հասավ 1000-ի:

Բնակչությունը`

Բնակչությունը կազմված է Վիրտլանդիայի քաղաքացիներից և զբոսաշրջիկներից: Ներկայումս համաձայն պաշտոնական կայքի տվյալների, բնակչությունը կազմում է 1000 մարդ: Վիրտլանդիայի քաղաքացիությունը բաց և անվճար է 18 տարին լրացած ցանկացած մարդու համար:

Վիրտլանդիան տրամադրում է հավասար ժողովրդավարական իրավունքներ և չի հանդուրժում ծագման, տարիքային, կրոնական, ռասայական, սեռական խտրականությունը: Բնակության իրավունք ստանալու դիմումը հասու է 9 լեզուներով: Վիրտլանդիան ունի իր քաղաքացիների համար նախատեսված սոցիալական ցանց «Witizens of Wirtland»:

Ամերիկյան Ֆոքս հեռուստաընկերությունը և բուլղարական ԲՏՎ ազգային հեռուստատեսությունը դարձան առաջինները, ովքեր լուսաբանեցին Վիրտլանդիայի մասին: Հրապարակումների թարմացված ցուցակը տեղակայված է կայքի PressRoom բաժնում:

Վիրտլանդիան սեփական քաղաքացիների համար թողարկում է ինքնության հաստատման պլաստիկ քարտեր: Դրանք կարող են ստանալ 18 տարին ստացած բոլոր անձինք, որոնք ցանկանում են դառնալ Վիրտլանդիայի քաղաքացի:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

ինտերնետ

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրը (անգլ. Safer Internet Day) փետրվարի առաջին երեքշաբթի օրը նշվող տոն է:

Տոնման գաղափարը պատկանում է Եվրոհանձնաժողովին (2004 թ.-ի հունվար), որն աջակցություն գտավ եվրոպական European SchoolNet և Insafe հասարակական կազմակերպությունների կողմից:

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա գլխավոր համակարգողը Insafe  (European Safer Internet Network) հասարակական կազմակերպությունն է:

Նմանատիպ նյութեր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Բլոգի օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Պատմություն, Տոներ, Բարձրագույն տեխնոլոգիաներ | Метки: , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.