Posts Tagged With: անկախություն

Անկախության հռչակագիր

Անկախության հռչակագիրը իրավական և քաղաքական փաստաթուղթ է, որով կախյալ պետության բնակչությունը (օրինակ գաղութը) հռչակում է իր անկախությունը: Որպես կանոն, նման հռչակագրերը հետագայում դառնում են նորաստեղծ ինքնուրույն պետության սահմանադրության հիմքը:

Դրանցից ամենանշանավորներից է համարվում ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը:

Ուղղակի հայտարարությամբ ոչ միշտ է միանգամից ձեռք բերվում փաստացի անկախությունը: Մի դեպքում նախկին գաղութատեր տերությունը հաճախ դիմադրում է, իսկ մյուս դեպքում էլ անկախություն հռչակած խումբը ոչ միշտ է աջակցություն ստանում բնակչության մեծամասնության կողմից: Անկախության շատ հռչակագրեր պատերազմի պատճառ են դառնում, իսկ որոշներն էլ փաստացիորեն անհետևանք են մնում:

Անկախության հռչակագրերից ամենահինը համարվում է Արբրոտյան հռչակագիրը (անգլ. Declaration of Arbroath), որում Շոտլանդիան 1320 թ.-ին հայտարարեց իր՝ Անգլիայից անկախության մասին: Փաստացիորեն Շոտլանդիան անկախ էր 1314 թ.-ից, երբ Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի զորքերը Բեննոկբերնի մոտ ջախջախվեցին Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսի կողմից: 1322 թ.-ին անգլիական զորքերի նոր ներխուժումն անհաջողությամբ ավարտվեց և 1328 թ.-ին Անգլիան ճանաչեց Շոտլանդիայի անկախությունը:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Անկախություն

Անկախություն՝ ինքնուրույնություն, ենթակայության բացակայություն, ինքնիշխանություն:

Քաղաքական տեսանկյունից՝ անկախությունը ենթադրում է սահմանադրական իրավունքի տարբեր սկզբունքներ և ինստիտուտներ՝ լիակատար ինքնիշխանություն, միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը, իշխանության բաժանումը, անձի իրավական կարգավիճակը և այլն:

Պատմության մեջ հայտնի են նոր ծնունդ առնող ազգերի պայքարի դեպքերը իրենց անկախության համար (օրինակ ԱՄՆ-ի պայքարը անկախության համար), ինչպես նաև անկախության աստիճանաբար ձեռքբերման դեպքեր, ինչպես օրինակ Կանադայի անկախության ձեռքբերումը Մեծ Բրիտանիայից:

Անկախության ձեռքբերումը կարող է ուղեկցվել անկախության հռչակագրի ընդունմամբ:

            

Categories: Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Ամենահին եռագույնը

Ամենահին եռագույն դրոշը, որը մինչև այժմ շրջանառության մեջ է, Նիդերլանդների դրոշն է: Այն գրեթե անփոփոխ վիճակով գոյություն ունի XVI դարի վերջից: XVI դարի վերջում Նիդերլանդները պայքարում էին իրենց անկախության համար Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի դեմ: Որպես դրոշ ընտրվեց ապստամբության առաջնորդ՝ արքայազն Օրանսկու տոհմային դրոշը իր ավանդական գույներով՝ նարնջագույն, սպիտակ և կապույտ: Ժամանակի ընթացքում գույների քանակը (հասնելով նույնիսկ մինչև ինի) և դասավորությունը անընդհատ փոփոխվում էին:

Ժամանակի ընթացքում նարնջագույնը փոխարինվեց կարմիրով: 1630 թ.-ից հետո նարնջագույնը հետզհետե սկսեց դուրս գալ շրջանառությունից: Ընդունված տարբերակների մեկի համաձայն՝ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նարնջագույնի և կապույտի համադրությունը շատ ավելի բարդ է տարբերակել հեռու տարածության վրա, քան կարմիրի և կապույտի, իսկ դա չափազանց կարևոր է ծովում:

Նեպալի արտասովոր դրոշը

Աֆրիկյան Միության դրոշը

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.