ՖԻՖԱ 100

ՖԻՖԱ 100 ցուցակը (անգլ. FIFA 100) ներկայացվել է ՖԻՖԱ-ի կողմից 2004 թ.-ի մարտի 4-ին Լոնդոնում գլխավոր ֆուտբոլային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը: Ցուցակը կազմվել է բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի կողմից, որտեղ ընդգրկել էր այդ ժամանակ ապրող 125 նշանավոր ֆուտբոլիստների: Ցուցակում 100 թիվը նշանակում է ՖԻՖԱ-ի հարյուրամյակը: Պելեին անհրաժեշտ էր ընտրել 50 ֆուտբոլիստների: 125 ֆուտբոլիստներից 2-ը կանայք են և 75-ն էլ 2004թ.-ի դրությամբ ավարտել էին ֆուտբոլային կարիերան:

Քննադատությունը

Այս փաստաթղթի առնչությամբ ՖԻՖԱ-ի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին. որոշ ուսումնասիրողների կարծիքով ցուցակը կազմվել էր ՖԻՖԱ-ի` մասնավորապես նրա նախագահ Զեպ Բլատերի, այլ ոչ թե Պելեի կողմից և որ դրանում շատ են ժամանակակից ֆուտբոլիստները, որոնց ներդրումը ֆուտբոլում դեռ այնքան էլ մեծ չէ: Նույն ուսումնասիրողների կարծիքով` ցուցակը կազմվել է քաղաքական նկատառումներով, ինչի մասին խոսում է ցուցակի լայն աշխարհագրությունը:

Քննադատություն հնչեց նաև Պելեի ընկերների կողմից: Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ժերսոնը, որը չէր ընդգրկվել ցուցակում, փորձել էր գտնել ցուցակի սկզբնաղբյուրը, սակայն ապարդյուն: Ավելի ուշ, հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նա պատռեց այդ ցուցակը: Մարկո վան Բաստենը և Ուվե Զեելերը հրաժարվեցին այդ միջոցառմանը մասնակցելուց (չլուսանկարվեցին ցուցապաստառի համար):

Արևելյան Եվրոպա` ներառյալ ԽՍՀՄ-ը և Թուրքիան

  1. Ռինատ Դասաև (ԽՍՀՄ)
  2. Յոզեֆ Մասոպուստ (Չեխիա)
  3. Պավել Նեդվեդ (Չեխիա)
  4. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա)
  5. Ռեչբեր Ռուշտու (Թուրքիա)
  6. Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա)
  7. Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա)
  8. Դավոր Շուկեր (Խորվաթիա)

Արևմտյան Եվրոպա

  1. Տիերի Անրի (Ֆրանսիա)
  2. Ռոբերտո Բաջո (Իտալիա)
  3. Միխայիլ Բալակ (Գերմանիա)
  4. Ֆրանկո Բարեզի (Իտալիա)
  5. Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
  6. Դևիդ Բեքհեմ (Անգլիա)
  7. Դենիս Բերգկամպ (Նիդերլանդներ)  
  8. Ջուզեպե Բերգոմի (Իտալիա)
  9. Ջորջ Բեսթ (Հս. Իռլանդիա)
  10. Ջամբիերո Բոնիպերտի (Իտալիա)
  11. Պաուլ Բրայտներ (Գերմանիա)
  12. Էմիլիո Բուտրագենիո (Իսպանիա)
  13. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)
  14. Գորդոն Բենքս (Անգլիա)
  15. Մարկո վան Բաստեն (Նիդերլանդներ)
  16. Ռաֆայել վան Դեր Վաարտ (Նիդերլանդներ)
  17. Վիլլի վան Դեր Կերկհոֆ (Նիդերլանդներ)
  18. Ռենե Վան դեր Կերկհոֆ (Նիդերլանդներ)
  19. Ֆրանկի վան Դեր Էլստ (Բելգիա)
  20. Ռուդ վան Նիստելրոյ (Նիդերլանդներ)
  21. Պատրիկ Վիեյրա (Ֆրանսիա)
  22. Քրիստիան Վիերի (Իտալիա)
  23. Ռուուդ Գուլիտ (Նիդերլանդներ)
  24. Էդգար Դավիդս (Նիդերալնդներ)
  25. Քեննի Դալգլիշ (Շոտլանդիա)
  26. Ալեսանդրո դել Պիեռո (Իտալիա)
  27. Մարսել Դեսայի (Ֆրանսիա)
  28. Դիդիե Դեշան (Ֆրանսիա)
  29. Դինո Ձոֆ (Իտալիա)
  30. Կլարենս Զեեդորֆ (Նիդերլանդներ)
  31. Ուվե Զեելեր (Գերմանիա)
  32. Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
  33. Օլիվեր Կան (Գերմանիա)
  34. Էրիկ Կանտոնա (Ֆրանսիա)
  35. Քևին Քիգան (Անգլիա)
  36. Ռոյ Քին (Իռլանդիա)
  37. Յուրգեն Քլինսման (Գերմանիա)
  38. Պատրիկ Կլյույվերտ (Նիդերլանդներ)
  39. Ռայմոն Կոպա (Ֆրանսիա)
  40. Ռուի Կոշտա (Պորտուգալիա)
  41. Յոհան Կրոյիֆ (Նիդերլանդներ)
  42. Յան Կուլեմանս (Գերմանիա)
  43. Բրայան Լաուդրուպ (Դանիա)
  44. Միքայել Լաուդրուպ (Դանիա)
  45. Գարի Լինեկեր (Անգլիա)
  46. Լուիս Էնրիկե (Իսպանիա)
  47. Զեպ Մայեր (Գերմանիա)
  48. Պաոլո Մալդինի (Իտալիա)
  49. Լոթար Մաթեուս (Գերմանիա)
  50. Գերդ Մյուլլեր (Գերմանիա)
  51. Յոհան Նեսկենս (Նիդերլանդներ)
  52. Ալեսանդրո Նեստա (Իտալիա)
  53. Մայքլ Օուեն (Անգլիա)
  54. Ժան-Պիեռ Պապեն (Ֆրանսիա)
  55. Ռոբեր Պիրես (Ֆրանսիա)
  56. Միշել Պլատինի (Ֆրանսիա)
  57. Ժան-Մարի Պֆաֆ (Բելգիա)
  58. Ֆրանկ Ռայկարդ (Նիդերլանդներ)
  59. Ռաուլ (Իսպանիա)
  60. Ռոբ Ռենսենբրինկ (Նիդերլանդներ)
  61. Ջանի Ռիվերա (Իտալիա)
  62. Պաոլո Ռոսի (Իտալիա)
  63. Կարլ-Հայնց Ռումենիգե (Գերմանիա)
  64. Ֆրանչեսկո Տոտի (Իտալիա)
  65. Դավիդ Տրեզեգե (Ֆրանսիա)
  66. Մարիուս Տրեզոր (Ֆրանսիա)
  67. Լիլիան Թյուրամ (Ֆրանսիա)
  68. Ջակինտո Ֆակետի (Իտալիա)
  69. Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա)
  70. Ժուստ Ֆոնտեն (Ֆրանսիա)
  71. Բոբի Չարլթոն (Անգլիա)
  72. Ալան Շիրեր (Անգլիա)
  73. Պետեր Շմեյխել (Դանիա)
  74. Էյսեբիո (Պորտուգալիա)

Ամերիկա

  1. Գաբրիել Օմար Բատիստուտա (Արգենտինա)
  2. Բեբետո (Բրազիլիա)
  3. Կարլոս Վալդերամա (Կոլումբիա)
  4. Խուան Սեբաստիան Վերոն (Արգենտինա)
  5. Խավիեր Զանետտի (Արգենտինա)
  6. Ալֆրեդո դի Ստեֆանո (Արգենտինա)
  7. Զիկո (Բրազիլիա)
  8. Ժունիոր (Բրազիլիա)
  9. Կարլոս Ալբերտո Տորես (Բրազիլիա)
  10. Ռոբերտո Կարլոս (Բրազիլիա)
  11. Կաֆու (Բրազիլիա)
  12. Մարիո Կեմպես (Արգենտինա)
  13. Էրնան Կրեսպո (Արգենտինա)
  14. Թեոֆիլո Կուբիլյաս (Պերու)
  15. Դիեգո Արմանդո Մարադոնա (Արգենտինա)
  16. Ռաֆայել Մարկես (Մեքսիկա)
  17. Դանիել Պասարելա (Արգենտինա)
  18. Պելե (Բրազիլիա)
  19. Ռիվալդո (Բրազիլիա)
  20. Ռիվելինո (Բրազիլիա)
  21. Ռոմերիտո (Պարագվայ)
  22. Ռոնալդինյո (Բրազիլիա)
  23. Ռոնալդո (Բրազիլիա)
  24. Խավիեր Սավիոլա (Արգենտինա)
  25. Իվան Սամորանո (Չիլի)
  26. Ջալմա Սանթոս (Բրազիլիա)
  27. Նիլթոն Սանթոս (Բրազիլիա)
  28. Ուգո Սանչես (Մեքսիկա)
  29. Օմար Սիվորի (Արգենտինա)
  30. Սոկրատեշ (Բրազիլիա)
  31. Ֆալկաո (Բրազիլիա)
  32. Էլիաս Ֆիգերոա (Չիլի)
  33. Էնցո Ֆրանչեսկոլի (Ուրուգվայ)
  34. Միա Հեմ (ԱՄՆ)
  35. Միշել Էքերս (ԱՄՆ)

Ասիա

  1. Հիդետոշի Նակատա (Ճապոնիա)
  2. Հոն Մյոն Բո (Հրվ. Կորեա)

Աֆրիկա

  1. Ջորջ Վեա (Լիբերիա)
  2. Էլ-Հաջի Դիուֆ (Սենեգալ)
  3. Ռոժե Միլա (Կամերուն)
  4. Ջեյ-Ջեյ Օկոչա (Նիգերիա)
  5. Աբեդի Պելե (Գանա) 

            

Categories: Մարդիկ, Պատմություն, Սպորտ, Խաղ | Метки: , , , , | 1 комментарий

Навигация по записям

1 thoughts on “ՖԻՖԱ 100

  1. Ani

    Հետաքրքիր նյութ էր, շնորհակալություն:

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.