Posts Tagged With: կապիտալիզմ

Հակագլոբալիստական շարժումն աշխարհում

Արդեն տաս տարուց ավելի է, ինչ խոշոր միջազգային կազմակերպությունների և պետությունների (օրինակ`Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Եվրոպական Միություն) ղեկավարների հանդիպումները անց են կացվում հակագլոբալիստների ցույցերի ներքո: Դեռևս հիշողության մեջ թարմ են 2001թ.-ի Ջենովայի իրադարձությունները, որոնք առանց չափազանցնելու դարձան հակագլոբալիստների բողոքի գործողությունների գագաթնակետը: Այդ օրերին Ջենովայում էին հավաքվել 150.000-200.000 երիտասարդ ցուցարարներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Եվրոպական կառավարությունների մակարդակով սկսեցին արձագանքներ լսվել հետագայում նմանատիպ հավաքների աննպատակահարմարության մասին: Արժե՞ արդյոք մի ամբողջ քաղաք վերածել պաշարված քաղաքի այն բանի համար, որ մի քանի մարդ իրար հետ հաճելի զրուցեն, ժպտան լուսանկարչական ապարատների առաջ և հետո էլ ստորագրեն նախօրոք նախապատրաստված փաստաթղթերը: Читать далее

Categories: Շոու-բիզնես, Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, Գրականություն, Ենթամշակույթ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Քրիստոնեական սոցիալիզմ

Քրիստոնեական սոցիալիզմը հասարակական մտքի ուղղություն է, որը նպատակ է հետապնդում քրիստոնեական կրոնին հաղորդել սոցիալիստական երանգավորում (միավորել տնտեսության սոցիալիստական մոդելը և ավանդական քրիստոնեական էթիկան): Առաջացել է XIX դարի առաջին կեսին: Հիմնադիրների թվում են Ֆ. Լամեննեն (Ֆրանսիա), Ֆ. Դ. Մորիսը, Չարլզ Քինգսլին (Մեծ Բրիտանիա): XIX դարի երկրորդ կեսին Օտտո ֆոն Բիսմարկը սոցիալական բարեփոխումների իր ծրագիրը բնորոշում էր որպես «կիրառական քրիստոնեություն» և «պետական սոցիալիզմ»: Քրիստոնեական սոցիալիզմի մի շարք դրույթներ ներառված են արդի կաթոլիկության սոցիալական ուսմունքի մեջ: Մի շարք երկրներում գոյություն ունեն քրիստոնեա-սոցիալիստական կուսակցություններ (Շվեյցարիա, Իտալիա, Չիլի, Էկվադոր) և խմբեր սոցիալիստական կուսակցություններում (Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունում):

Ու ամենքը, որ հավատացին, միասին էին, և ինչ որ ունեին ընդհանուր էր: Եվ իրենց ունեցվածքն ու ապրանքը վաճառում էին ու շահույթը բաշխում բոլորին, ում ինչ պետք էր: (Գործք Առաքելոց 2:44-45) 

Կապիտալիզմը սատանայի և շահագործման ուղին է: Եթե դուք իսկապես ուզում եք իրերին նայել Հիսուս Քրիստոսի աչքերով, որն, ըստ իս, առաջին սոցիալիստն էր, ապա միայն սոցիալիզմը կարող է իսկապես ստեղծել արժանի հասարակություն: (Ուգո Չավես) 

Նոր թվականությունում առաջին կոմունիստը Հիսուս Քրիստոսն էր, որը բարձրացնում էր տառապյալներին, թշվառներին, հիվանդներին և դրա համար տառապեց (…) փաստացիորեն բոլոր կրոններում կա մի կանխադրույթ՝ սիրիր դիմացինիդ ինչպես քեզ: Ահա հենց սրանում է կոմունիզմի գաղափարի էությունը: (Գենադի Զյուգանով)

Читать далее

Categories: Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Կոնսյումերիզմ

Կոնսյումերիզմը քաղաքացիների կամ պետական կազմակերպությունների շարժում է սպառողների շահերի ընդլայնման և նրանց ազդեցության մեծացման համար վաճառողների և արտադրողների վրա, սպառողական ապրանքների որակի ապահովման և արդար գովազդի համար:

1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ-ում նախագահ Ջոն Քենեդին մտցրեց «Սպառողի շահերի բիլը»: Այդ փաստաթուղթը սահմանում էր, որ սպառող հասարակայնությունը պաշտպանության, տեղեկատվության, ընտրության իրավունք ունի և բացի այդ ունի լսված լինելու իրավունք: Այժմ այս տարեթիվը ամեն տարի նշվում է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Աստիճանաբար սպառողների իրավունքների պաշտպանության համապատասխան օրենքներ ընդունվեցին աշխարհի շատ երկրներում:

Կոնսյումերիզմը որպես տերմին այժմ դառնում է սպառում բառի անալոգը: Ժամանակակից աշխարհում սպառումը իր տեսակի մեջ դառնում է վնասաբեր կախվածություն, զարգանում է օնիոմանիան: Նման կախվածությամբ տառապող մարդու համար ապրանքները կորցնում են իրենց նշանակությունը և դառնում են միայն ինչ-որ հասարակական խմբին պատկանելու խորհրդանիշ: Սպառման միջոցով սոցիալական գերակայության հասնելու հնարավորության գաղափարը գնորդի մոտ ծնում է հավատն առ այն, որ գնման գործընթացը կարող է ավելի մեծ հաճույք պաճառել, քան թե հենց օգտագործվող ապրանքը: Մարդկային երջանկությունը կախման մեջ է դրվում սպառման աստիճանից, սպառումը դառնում է կյանքի նպատակ և իմաստ:

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Բիզնես | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.